Հա

Ազգային

29/11/2017 - 11:10

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը դատապարտել է «Tesla» ընկերութեան հիմնադրի այցը Թուրքիա

ԱՄՆ Հայ Դատի յանձանախումբը դատապարտել է աւտոմեքենաների համար էլեկտրական շարժիչներ արտադրող ամերիկեան «Tesla» ընկերութեան հիմնադիր Իլոն Մասկի այցը Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր եւ առաջին նախագահ Մուսթաֆա Աթաթուրքի  դամբարան:

«alikonline.ir» - ԱՄՆ Հայ Դատի յանձանախումբը դատապարտել է աւտոմեքենաների համար էլեկտրական շարժիչներ արտադրող ամերիկեան «Tesla» ընկերութեան հիմնադիր Իլոն Մասկի այցը Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր եւ առաջին նախագահ Մուսթաֆա Աթաթուրքի  դամբարան:

Ինչպէս տեղեկացնում է «Ասպարէզ»-ը՝ Հայ Դատը դատապարտել է նաեւ այն, որ Մասկը համացանցում լուսանկար է հրապարակել Էրդողանի հետ:

Յիշեցնենք, որ Թուրքիա մեկնած Մասկը հանդիպել էր Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: Նրանք քննարկել էին «Tesla»-ի եւ թուրքական ընկերութիւնների համագործակցութեան հարցը: Հանդիպման ժամանակ բարձրացւել էր նաեւ Թուրքիայի աւտոտրանսպորտի էլեկտրաֆիկացման հարցը:

Լուսանկարների վերաբերեալ Հայ Դատը հետեւեալ գրառում էր արել «Twitter»-ի էջում. «Մասկը մահացած բռնապետ Աթաթուրքի հետ իր լուսանկարն էր հրապարակել: Մասկը` կենդանի բռնապետ Էրդողանի հետ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։