Հա

Ազգային

17/02/2018 - 11:20

Հին երգը նոր առիթով

Հայաստանում լրատւամիջոցներ կան, (էլեկտրոնային եւ ոչ էլեկտրոնային) որոնց, թէեւ «մասնագիտացած են» քաղաքական թեմաների գծով, իրենց բանսարկու, ստահոդ ու սադրիչ բնույթի համար այլ բան չես անւանի քան դեղին մամուլ: Այս օճառա-պղպջակային ոճի հրատարակութիւնները կրկին աշխուժացել են Դաշնակցութեան հասցէին ցեխարձակումների գործում: Պատճա՞ռը՝ շատ ակնյայտ է, առաջիկայ ամիսներին Հայաստանում տեղի է ունենալու պետական-իշխանական համակարգի արմատական փոփոխութիւն, որին էլ կը հետեւի նոր կառավարութեան ձեւաւորումը՝ արդէն առկայ կամ փոփոխւած կամ նոր ձեւաչափով:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Հայաստանում լրատւամիջոցներ կան, (էլեկտրոնային եւ ոչ էլեկտրոնային) որոնց, թէեւ «մասնագիտացած են» քաղաքական թեմաների գծով, իրենց բանսարկու, ստահոդ ու սադրիչ բնույթի համար այլ բան չես անւանի քան դեղին մամուլ: Այս օճառա-պղպջակային ոճի հրատարակութիւնները կրկին աշխուժացել են Դաշնակցութեան հասցէին ցեխարձակումների գործում: Պատճա՞ռը՝ շատ ակնյայտ է, առաջիկայ ամիսներին Հայաստանում տեղի է ունենալու պետական-իշխանական համակարգի արմատական փոփոխութիւն, որին էլ կը հետեւի նոր կառավարութեան ձեւաւորումը՝ արդէն առկայ կամ փոփոխւած կամ նոր ձեւաչափով: Ուրեմն այս դեղին մամուլը կամ նրա տերերն ու պատւէր իջեցնողները «մեծ իրադարձութիւնների» նախօրեակին «լուրջ» խնդիր են դրել իրենց առջեւ՝ ցոյց տալ Դաշնակցութեանն իր տեղը, սեպ խրել գործող կոալիցիոն գործընկերութեան արանքում, Դաշնակցութեանը ներկայացնել որպէս անյուսալի, թիկունքից հարւածելու ընդունակ ուժի:

Նպատա՞կը՝ գուցէ յաջողւի փչացնել կոալիցիա կազմած ուժերի յարաբերութիւնները, հասնել նրան, որ կառավարման ոլորտում Դաշնակցութեան մասնակցութիւնը սահմանափակւի կամ ընդհանրապէս բացառւի բարձրագոյն իշխանութեան մէջ ներկայութիւնը եւ… եւ երջանկանալ դրանով: Ով գիտէ, գուցէ յաջողւի նաեւ նրանց տեղը գրաւել՝ յայտնի ճշմարտութիւն է, որ սուրբ տեղը դատարկ չի մնում:

Մարդիկ, ինչպէս տեսնում ենք, «վեհ» նպատակ են դրել իրենց առջեւ եւ յանուն դրա պատրաստ են ամէն ինչի: Միայն լաւ կը լինէր մի փոքր թարմացնէին իրենց մտքի ու ասելիքի զինանոցը:

Չէ որ նրանք, ովքեր քիչ թէ շատ հետեւում են լրատւամիջոցների եւ, որոշակի տեսանկիւնից, մեծ լւացքատուն յիշեցնող սոցցանցերի ընթացքին, վաղուց գիտեն, որ Դաշնակցութիւնը, անկախ նրանից, թէ որ դաշտում է գործում, միշտ ընդգծել է, որպէս քաղաքական առանձին ուժի իր ինքնուրոյնութիւնը: Ամենակոշտ ընդդիմութիւն եղած ժամանակ անգամ Դաշնակցութիւնն այնպէս չի «խփել» իշխանութիւններին, որ հարւածը դիպչի պետութեանը եւ իշխանութիւն եղած ժամանակ չի խուսափել ասելուց, որ այս կամ այն հարցում իր կարծիքը տարբեր է, կամ թէ դժգոհ է այս կամ այն քայլից ու նախաձեռնութիւնից, եթէ անգամ դրա հեղինակը իշխանութիւնն է կամ իր այլ գործընկերը: Ընդ որում ինչ որ ասել ու արել է դրսեւորել է միայն բաց ձեւով, ոչ մէկին անակնկալի չի բերել եւ մանաւանդ թիկունքից չի հարւածել: Այս գործելաձեւի շնորհիւ էլ շատերի պէս եօթ կաշի չի փոխել, անկախութեան գրեթէ երեք տասնամեակի ընթացքում աջից-ձախ, գլխիվայր եւ այլ ցատկեր չի կատարել: Այդ իսկ պատճառով նա եղել է միշտ կանխատեսելի եւ նոյն այդ պատճառով յարգանք է վայելել, թէ՛ գործընկերների, թէ՛ նոյնիսկ օտար հակառակորդների ու անգամ թշնամիների մօտ:

Հիմա, հին սազն առած, մեր «դեղնամորթները» նորից սկսել են.«Արմէն Ռուստամեանն ասաց թէ ռէյտինգայինին դէմ ենք, Երեւանի քաղաքային կոմիտէն դատապարտեց, բա իրենց ներքի՞ն հարցերը… ուրեմն, սա վերջնագիր է, սա պահանջագիր է, ամէն ինչ վերջացած է…»:

Առաջարկում եմ նայել ոչ թէ մէկ-երկու, այլ երեք-չորս ամիս առաջւայ Դաշնակցության դիրքորոշումներն ու արտայայտութիւնները տարբեր հարցերի վերաբերեալ, աւելի յետ գնալ՝ ամիսներ եւ տարիներ, մի՞թէ նոյն բանը չենք տեսնի: Այդ ե՞րբ Դաշնակցութիւնը ինքնուրոյն կարծիքներ չի ասել, որոնք կարող էին տարբեր լինել, կամ ե՞րբ չի քննադատել ու անգամ իշխանութիւնների առջեւ պահանջներ չի ներկայացրել, երբ երկրում ոչ արդիւնաւէտ, արտառոց, հակահասարակական ու հակաօրինական գործընթացներ ու դէպքեր են տեղի ունեցել:

Իսկ ընդհանրապէս համախոհութիւնը չի նշանակում միագոյնութիւն, կամ միաձայնութիւն, ինչը ի դէպ, հետեւում է Դաշնակցութեանը տարբերւող խօսքի վրայ «բռնեցնողների» աղմուկից, որն անկասկած արվււմ է ժողովրդավարութեան անունից, իրականում աղճատելով ժողովրդավարութեան եւ բազմակարծութեան ըմբռնումն ու տառը:

Վերջում յայտնեմ ափսոսանքս նրա համար, որ մեր «դեղնամորթները» դարձեալ ոչնչի չեն հասնելու եւ աւելի շատ նրա համար, որ «մեր» դեղնամորթները», ծանօթ ուրիշ «դեղնամորթների» համեմատ, այսքան «կարճահասակ» էլ մնացին:

«arfd.am»

Յարակից լուրեր

  • Թատրո՞ն, թէ կեանք
    Թատրո՞ն, թէ կեանք

    Ի՞նչ է Թատրոնը: Կարելի է բանաձեւել այսպէս. թատրոնը կեանքից վերցւած, իրավիճակների ներկայացում է դերասանների կամ տիկնիկների միջոցով: Թատրոնի մեծ տեսաբան Կ. Ստանիսլաւսկին նաեւ այսպէս է բնութագրում. թատրոնը սուտ է, որ խաղարկւում է դերասանների եւ հանդիսականի փոխադարձ համաձայնութեամբ:

  • «Ճանաչո՞ւմ էք որեւէ թուրքի, ով համաձայն է հայութեան հողային կորստի չնչին իսկ չափով փոխհատուցման». Ա. Շահբազեան
    «Ճանաչո՞ւմ էք որեւէ թուրքի, ով համաձայն է հայութեան հողային կորստի չնչին իսկ չափով փոխհատուցման». Ա. Շահբազեան

    ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

  • Համաճարակւածները
    Համաճարակւածները

    Ամենահաս համաճարակը բացայայտում է ժամանակակից աշխարհի իրական էութիւնը: Ամէնից առաջ ակնառու է դառնում, թէ որքան փոքրացած է աշխարհը եւ փոխկապակցւած: Եթէ ամազոնեան անտառների եւ Աւստրալիա մայրցամաքի հրդեհները բաւարար չէին համոզւելու համար, որ մեծ աղէտները երկրագնդի որ անկիւնն էլ պատուհասեն, ուղղակիօրէն առնչւում են մեզ, ապա նորայայտ գրիպը ամերիկեան ֆանտաստիկ ֆիլմի աշխարհակործան հրէշի պէս փաստում է մարդկութեան շաղկապւածութիւնը ճակատագրով:

  • «Վարչապետի պատկերացումների շրջանակը սուպերմարկետներից այն կողմ չի անցնում, դարդ ու ցաւը դարձեալ ռէյտինգն է». Շահբազեան
    «Վարչապետի պատկերացումների շրջանակը սուպերմարկետներից այն կողմ չի անցնում, դարդ ու ցաւը դարձեալ ռէյտինգն է». Շահբազեան

    ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երէկ՝ խորհրդարանում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հարցուպատասխանին:

  • Համարձակւում եմ չհաւատալ ձեր անկեղծութեանը
    Համարձակւում եմ չհաւատալ ձեր անկեղծութեանը

    Առիթ ունեցայ ուշացումով ընթերցելու «Ասպարէզ» թերթի փետրւարի 25-ի համարում Ռազմիկ Շիրինեանի հրապարակած «Քաղաքական զարգացման հրամայականը» յօդւածը: «Ուշացումով» ընթերցելը կարեւոր փաստարկ էր չարձագանքելու գրւածին, մանաւանդ ամէն բանի չէ, որ առհասարակ արձագանքելու անհրաժեշտութիւն կայ, միւս կողմից, երբեմն չպատասխանելը «դատավճիռ կայացնողների» մօտ տպաւորութիւն է ստեղծում, թէ այնքան անհերքելի ճշմարտութիւններ են բացահայտել, որ դիմացինները հակափաստարկ չունենալով պապանձւել են: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։