Հա

Ազգային

05/05/2018 - 10:30

Արսէն Համբարձումեան. «Դաշնակցութիւնը Դաշնակցութիւն է, որոշումը` որոշում»

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը կուսակցութեան շարքերից հեռացրել է Աղւան Վարդանեանին: Այդ կապակցութեամբ «Երկիր մեդիա»-ն զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հետ, որը ներկայացնում են ստորեւ:

«alikonline.ir»- ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը կուսակցութեան շարքերից հեռացրել է Աղւան Վարդանեանին: Այդ կապակցութեամբ «Երկիր մեդիա»-ն զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հետ, որը ներկայացնում են ստորեւ:

 

-Քիչ առաջ հաղորդագրութիւն տարածւեց, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն քննելով Աղւան Վարդանեանի հարցը` հեռացման որոշում է կայացրել։ Այս կապակցութեամբ խնդրում ենք Ձեր մեկնաբանութիւնը։

- Այո, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կարգապահական տնօրինում է կատարել՝ Աղւան Վարդանեանին հեռացնելով կուսակցութեան շարքերից, իսկ աւելի վաղ, ինչպէս գիտէք, պահանջել էինք վայր դնել պատգամաւորական մանդատը։ Անժխտելի է, որ Աղւան Վարդանեանը երկար տարիներ մեծ ներդրում եւ դերակատարութիւն է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպական կառոյցում, սակայն Դաշնակցութիւնն ունի սկզբունքներ, աւանդոյթներ եւ կազմակերպական կանոններ, որոնք չեն կարող շրջանցել ոչ մէկի։

Դաշնակցութեան լինելիութեան եւ կենսունակութեան գաղտնիքներից մէկը կարգապահութիւնն է։ Կարծիքների, տեսակէտների քննարկումներն աւարտւում են, երբ այլեւս կայ որոշում։ Մարդկայնօրէն մեծ ցաւ եմ ապրում, որ Աղւան Վարդանեանն իր փորձառութեամբ նման քայլ կատարեց։ Լաւ ճանաչելով նրան, կարծում եմ, որ ելոյթի ժամանակ ներկայացւած հիմնաւորումները բխում էին իր համոզումներից։ Բայց հրամայական մանդատով պատգամաւորի կաշկանդւած չլինելու հանգամանքը ինքնին չի կարող արդարացնել դրսեւորւած վարքագիծը: Կարծում եմ՝ Աղւան Վարդանեան մտաւորականն ու քաղաքական գործիչը ձեւ ու եղանակ կը գտնի իր փորձով ու գիտելիքներով այսուհետ եւս ծառայելու մեր երկրին ու ժողովրդին։

 

- Այսօր (մայիսի 4-ԽՄԲ.) «Իրատես» թերթում հրապարակում է եղել Աղւան Վարդանեանի դիրքորոշման հետ կապւած որոշ ներկուսակցական գործընթացների եւ մասնաւորապէս այն մասին, որ Աղւան Վարդանեանը նախապէս տեղեակ է պահել իր քայլի մասին։

- Ծանօթ եմ հրապարակմանը եւ այդ կապակցութեամբ հարկ եմ համարում ասել հետեւեալը. Գերագոյն մարմինը եւ մարմնի որեւէ անդամ նախապէս տեղեակ չի եղել եւ մեզ համար Աղւան Վարդանեանի ելոյթն ու հրապարակային դիրքորոշումը, իրօք, անակնկալ է եղել։ Որեւէ մէկին տեղեակ պահել է թէ ոչ՝  այս պարագայում նշանակութիւն չունի։

Ինչ վերաբերում է միջանձնային յարաբերութիւններին՝ ուզում եմ ասել, որ Դաշնակցութեան մասին շատերը թիւր պատկերացում ունեն կամ փորձում են այդպիսի պատկերացում ստեղծել։ Նախ, որեւէ մէկը չի կարող «նշանակել» Գերագոյն մարմին կամ ԳՄ ներկայացուցիչ։ Ղեկավար մարմինները ընտրւում են ՀՅԴ Հայաստանի ամբողջ կազմակերպական կառոյցը ներկայացնող Գերագոյն ժողովի պատգամաւորների կողմից՝ փակ, գաղտնի քւէարկութեամբ։ Եւ ներկայ ԳՄ-ն ընտրւել է վստահութեան շատ մեծ քւէով։ Երկրորդ՝ Դաշնակցութիւնում ղեկավարումը կոլեգիալ է եւ որեւէ մէկը, առաւել եւս` իմ ձեռամբ հարցեր չի կարող կարգաւորել։ Այնպէս որ` Դաշնակցութիւնը Դաշնակցութիւն է, որոշումը` որոշում։ Իսկ Աղւան Վարդանեանի վերաբերեալ կայացւած որոշումներն էլ մեծ հաշւով, կարծում եմ, չեն խաթարի մեր մարդկային, ընկերական յարաբերութիւնները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։