Այսօր՝ յուլիսի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնում է Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան կամ Վարդավառի տօնը:
«alikonline.ir» - Այսօր՝ յուլիսի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնում է Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան կամ Վարդավառի տօնը:
Այն մեր եկեղեցու տաղաւար տօներից երրորդն է:
Վարդավառն ընդհանրութիւններ ունի հայոց հեթանոսական՝ Նաւասարդեան տօների հետ, որոնք, ըստ էութեան, եղել են ամառային արեւադարձի տօներ: Վերջիններիս փոխարինել է Յիսուս Քրիստոսի՝ Կենդանի Արեգակի Պայծառակերպութեան տօնը, որտեղ Յիսուսի աստւածութիւնը բացայայտւում է լոյսի ձեւով. «Ես եմ աշխարհի լոյսը» (Յովհաննէս Ը 12):