Հա

Ազգային

16/11/2013 - 11:20

Բարթուղիմէոս առաքեալի վանքը

Գտնւում է պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի Աղբակ գաւառում, Հադամակերտ, իսկ այժմ Բաշկալէ կոչւող քաղաքի հիւսիս արեւելքում։ Աղբակը եղել է Արծրունեաց տոհմի հայրենական գաւառը։ Վանքը կառուցւել է Բարթուղիմէոս առաքեալի գերեզմանի տեղում։ Բարթուղիմէոս առաքեալը Յիսուս Քրիստոսի աշակերտներից է եղել, որը Թադէոս առաքեալի հետ Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիրն են հանդիսացել:

(Այս նիւթը իբրեւ դասախօսութիւն՝ ներկայացւել է «Վան-Վասպուրական» պատմական հարցերի ուսումնասիրման կենտրոնում՝ սեպտ. 27-ին):

Գտնւում է պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի Աղբակ գաւառում, Հադամակերտ, իսկ այժմ Բաշկալէ կոչւող քաղաքի հիւսիս արեւելքում։ Աղբակը եղել է Արծրունեաց տոհմի հայրենական գաւառը։
Վանքը կառուցւել է Բարթուղիմէոս առաքեալի գերեզմանի տեղում։ Բարթուղիմէոս առաքեալը Յիսուս Քրիստոսի աշակերտներից է եղել, որը Թադէոս առաքեալի հետ Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիրն են հանդիսացել:
Նա 60 թւականին մուտք է գործել Հայաստան, իր հետ բերել՝ Տիրամօր պատկերը եւ քրիստոնէութիւն է սկսել քարոզել Գողթան գաւառում, ապա անցել է՝ Սիւնիք, Արարատեան դաշտ եւ վերջապէս Վասպուրական:
Նա Աղբակ գաւառում մկրտել է Սանատրուկ թագաւորի քրոջը՝ Ոգուհուն, եւ հազարապետ Տերենտիանոսին։ Սանատրուկ թագաւորը տեղեկանալով եղելութիւնից՝ հրամայում է ձերբակալել նրանց, ուստի թագաւորի քրոջ եւ հազարապետի հետ ձերբակալւում են՝ Աննա, Մարթա եւ Մարիամ կոյսերը, որոնց բոլորին նահատակում են 66 թւականին։
4-րդ դարում Գրիգոր Լուսաւորիչը, առաքեալի գերեզմանի վրայ կառուցում է մի եկեղեցի, որը արաբների արշաւանքների ժամանակ աւերւում է։
9-րդ դարում աւերւած եկեղեցու տեղում կառուցւում է մի այլ եկեղեցի։
13-րդ դարում եկեղեցու շուրջը աւելացւում են լրացուցիչ կառոյցներ եւ այն պարսպապատւելով, դառնում է վանքային համալիր։
Վանքը գտնւել է մի բլուրի վրայ, իսկ բլուրը ամբողջովին շրջապատւած է եղել պարիսպներով, որից այժմ հետքեր չի մնացել։
Այն բաղկացած է եկեղեցուց եւ գաւիթից, որոնք դրսից մի ամբողջութիւն են կազմում, իսկ ներսից՝ երկու մասից են։ Եկեղեցին խաչաձեւ գմբէթաւոր կառոյց է, չորս անկիւններում ունի աւանդատներ։
Առաքեալի դամբարանը գտնւում է խորանի հիւսիսային աւանդատան մէջ։
Իհարկէ, մեր ուխտաւորները չէին կարող գտնել դամբարանը կամ նրա վայրը, որովհետեւ նրանց կանգնած վայրը եկեղեցու տանիքի փլատակների վրայ էր, որը 2-3 մետր եկեղեցու յատակից բարձր է։
Եկեղեցու երկու կողքերի աւանդատները երկյարկանի են եղել:
Եկեղեցու միակ մուտքը բացւում էր գաւիթի մէջ։
Գաւիթը եւս երկյարկանի է եղել, եւ երդիկ է եղել վերեւի տանիքի վրայ, որի վրայ տեղադրւած է եղել փոքր գմբէթ։ Գմբէթի տակ գտնւել են եկեղեցու զանգերը։
Վերեւի սենեակը բարձրանալու համար գլխաւոր մուտքի հիւսիսային կողքից պատի մէջ աստիճաններ են եղել։
Գաւիթի միակ մուտքը գտնւում է արեւմտեան կողմում։ Մուտքի վերեւը գտնւել է երկրորդ զանգակատունը՝ իր փոքր գմբէթով, իսկ մուտքը ունեցել է գեղեցիկ բարձրաքանդակներ։ Մուտքի վերեւը գտնւել է Բարթուղիմէոս առաքեալի բարձրաքանդակը, որից այժմ փոքր մաս է մնացել։
1896 թ. Համիդեան կոտորածների ժամանակ, վանեցիները դիմում են ինքնապաշտպանութեան, եւ նրանց օժանդակում են Վանում գտնւող երեք հայկական կուսակցութիւնները, որոնք էին՝ Արմէնականները, Հնչակեանները եւ Դաշնակցութիւնը:
Աւելի քան տասը օր տեւած մարտերից յետոյ, եւրոպական հիւպատոսների միջամտութեամբ, որոշւում է, որ հայ զինեալները հեռանան քաղաքից, իսկ թուրքերը բնակչութեան չդիպչեն։
Աւելի քան 200 մարտիկներ եւ նրանց ուղեկցող 800 երիտասարդներ, երեք ուղղութիւններով հեռանում են քաղաքից։ Արմէնական կուսակցութեան մարտիկները Մկրտիչ Աւետիսեանի դեկավարութեամբ շարժւում են դէպի Սալմաստ։
Հակառակ տրւած խոստումին՝ նրանք պարտադիր են լինում իրենց ճանապարհը բացել մարտերով, եւ վերջապէս Աղբակ գաւառում նրանց շրջապատում է «Մազրիկ» քրդական ցեղախումբը։
Արմէնականները ապաստանում են Ս. Բարթուղիմէոս վանքում եւ դիմում ինքնապաշտպանութեան, որի արդիւնքում նահատակւում են բոլոր հայ մարտիկները։ Մէկ տարի յետոյ էլ տեղի է ունենում «Մազրիկ» ցեղի դէմ կազմակերպւած՝ Խանասորի արշաւանքը։
1915 թ. թուրք զինւորները եւ քուրդ հրոսակները գլխովի կոտորում են վանքի եւ նրա մօտ գտնւող գիւղի բնակչութեանն ու թալանում վանքը։
1950-ական թւականին Վանքը պայթեցւում է բանակի միջոցով, որի հետեւանքով՝ եկեղեցու եւ գաւիթի ամբողջ ծածկը փլում, իսկ նրա պատերի քարերը պոկում եւ որպէս շինանիւթ են օգտագործում։
Վանքի մօտ գտնւող ամայի դարձած գիւղը բնակեցւում է քրդերով, որը այժմ կոչւում է Ալբայրակ։
Քրդերի հետ պատերազմի մէջ լինելու պատրւակով, երկար տարիներ էր, որ վանքի շուրջը դարձել էր թուրքական զօրանոց։
Նկատի առնելով, որ ծածկը ուղղակի լցւել է եկեղեցու ներսը, նաեւ գաւիթի արեւմտեան մասի կանգուն մնալը՝ փաստում է, որ թուրքերը պայթեցրել են սիւնները, եւ գմբէթը թեքւելով դէպի հարաւ՝ փլել է, իր հետ ծածկելով առաքեալի դամբարանը։
Ծածկի եւ գմբէթի հողակոյտը այժմ ունեն 2-3 մետր բարձրութիւն, որի հիմնական կուտակումը գմբէթի տակի մասն է։ Եթէ յաջողի մի օր պեղումներ կատարել, հաւանաբար շատ նիւթեր երեւան կը գան։

ՇԱՀԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Յարակից լուրեր

  • «Սուրբ Թադէոս առաքեալի վանքի ուխտագնացութիւնը» գրանցւեց UNESCO-ում որպէս ոչ նիւթական մշակութային ժառանգութիւն
    «Սուրբ Թադէոս առաքեալի վանքի ուխտագնացութիւնը» գրանցւեց UNESCO-ում որպէս ոչ նիւթական մշակութային ժառանգութիւն

    UNESCO-ի 2003 թւականի «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիայի՝ Փարիզում անցկացւող 15-րդ առցանց նստաշրջանի ընթացքում՝ դեկտեմբերի 17-ին, գրանցւել է Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ պատրաստւած «Սուրբ Թադէոս առաքեալի վանքի ուխտագնացութիւնը» թեմայով ՀՀ յայտը: Այս մասին յայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

  • Սալմաստի ազգագրութիւնը (Հատւած)
    Սալմաստի ազգագրութիւնը (Հատւած)

    Մէկ քանի ամիսներից ի վեր Ատրպատականի հայոց թեմի «Արտազ» պաշտօնական ամսագրում խմբագրում եւ հրատարակութեան ենք տալիս մեր թեմի արխիւատանը գտնւող այն գրութիւններից, որոնք թեմի պատմութեան եւ յատկապէս ազգագրութեան համար կարեւոր տւեալներ են պարունակում:

    Նման գրութիւններից են Թաւիրիզ նախկին Կենտրոնական դպրոցի աւարտական դասարանի աշակերտների գրութիւնները, որոնք ներկայացնում են իրենց եկած գաւառների ազգագրութիւնը: Երախտաշատ աշխատանք, որի յանձնարարողը եղել են բանիմաց ուսուցիչներ, տեղի վրայ կորստից փրկած լինելու համար այն, ինչ որ մեր գաւառների կեանքն էր, իր առօրեայով եւ հաւատալիքներով:

  • Սուրբ Թադէոս Առաքեալի եւ Սուրբ Սանդուխտ կոյսի ոգեկոչման տօնակատարութիւն Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում
    Սուրբ Թադէոս Առաքեալի եւ Սուրբ Սանդուխտ կոյսի ոգեկոչման տօնակատարութիւն Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում

    Յուլիսի 25-ին ըստ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու տօնացոյցի, Հայաստանի առաջին լուսաւորիչներից՝ Սուրբ Թադէոս Առաքեալի եւ նրա նահատակակից, Սուրբ Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր ն էր։ Այդ իսկ առիթով, կիրակի` յուլիս 26-ի առաւօտեան, թեմիս Ս. Սարգիս մայր եկեղեցում, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնուրդ՝ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի եւ ձեռամբ՝ արժ․ Տ․ Արիստակէս քհնյ․ Շահմիրեանի մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, որը անցկացւեց դռնփակ՝ առանց հաւատացեալների մասնակցութեան։

  • Երկրաշարժ՝ Սալմաստում
    Երկրաշարժ՝ Սալմաստում

    Այսօր՝ առաւօտեան, ժամը 05:36-ին, երկրաշարժը ցնցել է Արեւմտեան Ատրպատական նահանգը:

  • Թուրքիայում լոյս է տեսել հին հայկական քաղաքների մասին պատմող նոր գիրք
    Թուրքիայում լոյս է տեսել հին հայկական քաղաքների մասին պատմող նոր գիրք

    Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչութիւնը հրատարակել է Արեւմտեան Հայաստանի տարածքում պատմական հայկական քաղաքների մասին թուրքերէն նոր գիրք:
    «Արաս»-ի պաշտօնական կայքում արդէն հրապարակւել է գրքի կազմն ու նկարագիրը, պատւիրատուները հնարաւորութիւն ունեն գիրքը գնելու հէնց կայքից, կամ էլ հրատարակչութեան գրասենեակից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։