Հա

Ազգային

15/09/2018 - 11:50

Հոգեհանգստի արարողութիւն՝ Յովհաննէս Քաջազնունու, Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին

«Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ Երեւանի կենտրոնական գերեզմանատանը կատարւել է հոգեհանգստի արարողութիւն՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու, 3-րդ վարչապետ Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին:

«alikonline.ir» - «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ Երեւանի կենտրոնական գերեզմանատանը կատարւել է հոգեհանգստի արարողութիւն՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու, 3-րդ վարչապետ Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին: Տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը:

Յովհաննէս Քաջազնունու ծոռնուհի Քսենեա Օռլովան ՀՅԴ պատմութեան թանգարանին է նւիրել Յովհաննէս Քաջազնունու եւ նրա ընտանիքի անձնական իրերից՝ հագուստ, ձեռագործ անձեռոցիկ եւ այլ իրեր: Մինչ այդ ընդամենը երկու լուսանկարներ էին:

«Շնորհակալ եմ, որ նախաձեռնեցիք այս այցելութիւնը Յովհաննէս Քաջազնունու շիրիմին: Ես երկար ժամանակ չեմ եղել Հայաստանում, եւ ուրախ եմ, որ ինձ յաջողւեց լինել այստեղ: Երախտապարտ եմ, բոլոր նրանց, ովքեր յիշում են Յովհաննէս Քաջազնունուն, յարգում նրա եւ նրա ընտանիքի յիշատակը, ովքեր ապրել են յանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի: Յոյս ունեմ, որ Յովհաննէս Քաջազնունու յիշատակը միշտ վառ կը մնայ»,- նշել է Օռլովան:

Յարակից լուրեր

  • Հայ քաղաքական մտքի անկեղծ զինուորը՝ Յովհաննէս Քաջազնունի
    Հայ քաղաքական մտքի անկեղծ զինուորը՝ Յովհաննէս Քաջազնունի

    Յովհաննէս Քաջազնունիի մահուան 82-րդ տարելիցն է։ Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետը իր աչքերը փակեց 1938 թուի յունուարի 15-ին բոլշեւիկեան բանտի ծանր պայմաններուն մէջ, հիւանդ եւ անտեսուած։

  • Ազգային եւ պետական մտածելակերպի տէր գործիչը. երէկ Յովհաննէս Քաջազնունու յիշատակի օրն էր
    Ազգային եւ պետական մտածելակերպի տէր գործիչը. երէկ Յովհաննէս Քաջազնունու յիշատակի օրն էր

    Ծաղկեպսակ ու թարմ ծաղիկներ Հայաստանի Առաջին Հանրապետութեան վարչապետ, ճարտարապետ, պրոֆեսոր, քաղաքական, հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ Յովհաննէս Քաջազնունու գերեզմանին. ՀՅԴ ներկայացուցիչներն երէկ՝ յունւարի 15-ին, յարգանքի տուրք մատուցեցին 82 տարի առաջ այս օրն իր մահկանացուն կնքած հայորդու յիշատակին:

  • Յովհաննէս Քաջազնունու ճակատագիրը Խորհրդային Հայաստանում
    Յովհաննէս Քաջազնունու ճակատագիրը Խորհրդային Հայաստանում

    Յովհաննէս Քաջազնունին լայն հասարակայնութեանը յայտնի է որպէս 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ, Բաքւի հայկական Ս. Թադէոս-Բարդուղիմէոս մայր տաճարի ճարտարապետ եւ «Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս» հանրայայտ գրքի հեղինակ, սակայն քչերին է յայտնի, թէ ինչ ճակատագրի արժանացաւ մեծանուն հայը` հայրենիք վերադառնալուց յետոյ: Ընթերցողին ներկայացնում ենք մեծ հայի կեանքի Խորհրդային Հայաստանում ապրած տարիների չլուսաբանված էջերը:

  • «Համազգային»-ի նորահրատ գրքերը ներկայացւեցին ԵՊՀ Իջեւանի մասնաճիւղում
    «Համազգային»-ի նորահրատ գրքերը ներկայացւեցին ԵՊՀ Իջեւանի մասնաճիւղում

    Պայքարել ենք տարբեր ճակատներում՝ ֆիզիկական, հոգեւոր, բարոյական, մտաւոր, մշակութային, կրթական: Եւ ահա կրթական եւ մշակութային ճակատի պայքարողներից մէկը եղել է աւելի քան ինը տասնամեակ արդիւնաւէտ ազգային գործունէութիւն ծաւալող Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութիւնը. Yerkir.am-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտարարեց ԵՊՀ Իջեւանի մասնաճիւղի պատմութեան ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Վարդան Ալեքսանեանը, ով ողջունեց «Համազգային»-ի երեւանեան գրասենեակի պատւիրակութեան այցը ԵՊՀ ԻՄ:

  • Հոգեհանգիստ նւիրւած՝ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցին
    Հոգեհանգիստ նւիրւած՝ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցին

    Կիրակի, թւականիս դեկտեմբերի 8-ին, Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում ս. պատարագից յետոյ կատարւեց հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն, 1988 թւին Հայաստանի աւերիչ երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղութեան համար:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։