Հա

Ազգային

06/10/2018 - 08:30

Արգենտինայի Տուկուման նահանգը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ է ընդունել

Արգենտինայի Տուկուման նահանգի օրէնսդիր մարմինը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ է ընդունել` Ազգային օրէնք 26199-ին հաւատարմութեան ծրագրով, որով ամէն տարւայ ապրիլի 24-ը յայտարարւում է «Ժողովուրդների միջեւ յարգանքի եւ հանդուրժողականութեան գործողութեան օր»` ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան: 

«alikonline.ir» - Արգենտինայի Տուկուման նահանգի օրէնսդիր մարմինը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ է ընդունել` Ազգային օրէնք 26199-ին հաւատարմութեան ծրագրով, որով ամէն տարւայ ապրիլի 24-ը յայտարարւում է «Ժողովուրդների միջեւ յարգանքի եւ հանդուրժողականութեան գործողութեան օր»` ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Արգենտինայում մարդու իրաւունքների պաշտպանութեան օրակարգի կէտերից մէկը նւիրւած է Հայոց Ցեղասպանութեանը, ուստիեւ նահանգների հաւատարմութիւնը ոչ միայն հանրօգուտ գործողութիւն է, այլեւ դրանով ամրագրւում է հաւատարմութիւնը 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած մարդկային ողբերգութիւններին, որոնք սերտօրէն փոխկապակցւած են աւելի ուշ տեղի ունեցած դէպքերի հետ: Տուցումանի այս կարեւորագոյն քայլը միտւած է դրան», - ասել է Արգենտինայի Հայ Դատի յանձնախմբի ղեկավար Նիկելաս Սաբունջեանը:

Այս նախագծով Տուկումանը կը դառնայ Արգենտինայի 21-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը:

2007 թւականի յունւարի 11-ին Արգենտինայում հրապարակւել է Ազգային օրէնք 26199-ը, որով իւրաքանչիւր տարի ապրիլի 24-ին պէտք է նշւի «Ժողովուրդների միջեւ յարգանքի եւ հանդուրժողականութեան գործողութեան օր»` ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան: Օրէնքի յօդւածներից 1-ը կոչ է անում նահանգներին` միանալ դրան:

Ազգային օրէնք 26199-ին արդէն միացած նահանգների թւում են Բուէնոս Այրէսը, Կատամարկան, Ճակոն, Չուբութը, Կորդովան, Կորինտեսը, Էնտրէ Ռիոսը, Խուխոյը, Լա Պամպան, Լա Ռիոխան, Մենդոսան, Միսեոնէսը, Նեուկենը, Ռիօ Նեգրոն, Սալթան, Սան Լուիսը, Սանտա Կրուսը, Սանտա Ֆէն, Տուկումանը եւ Տիերա դել Ֆուեգոն եւ Բուէնոս Այրէս դաշնային մայրաքաղաքը: Օրէնքը դեռեւս չեն հաստատել Սանտիագօ դել Էստերօ եւ Ֆորմոսա նահանգները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։