Հա

Ազգային

22/10/2018 - 14:40

Մամլոյ հաղորդագրութիւն

Հոկտեմբերի 19-21-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագոյն Ժողովը, առաջիկայ ՀՅԴ Ընդհանուր Ժողովի օրակարգի քննարկման նպատակով։ Ի շարս քաղաքական, կազմակերպական եւ այլ օրակարգերի, Ժողովն անդրադարձել է առաջիկայ համապետական արտահերթ ընտրութիւնների հարցին։ Համակողմանի քննարկումների արդիւնքում ժողովն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին։ 

Հոկտեմբերի 19-21-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագոյն Ժողովը, առաջիկայ ՀՅԴ Ընդհանուր Ժողովի օրակարգի քննարկման նպատակով։ Ի շարս քաղաքական, կազմակերպական եւ այլ օրակարգերի, Ժողովն անդրադարձել է առաջիկայ համապետական արտահերթ ընտրութիւնների հարցին։ Համակողմանի քննարկումների արդիւնքում ժողովն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին։ Քննարկման աւարտին, ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագոյն Ժողովը միաձայնութեամբ ընդունել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններին մասնակցելու հարցով առանձին յայտարարութիւն, որը ներկայացնում ենք ստորեւ:

 

Յայտարարութիւն

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ 22-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԻ

ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագոյն Ժողովը՝

արժեւորելով նախընթաց (2015-2018) ժամանակահատւածում կուսակցութեան գործունէութիւնը, քննելով ներքաղաքական վիճակը, առկայ մարտահրաւէրներն ու հնարաւոր զարգացումները, կարեւորելով քաղաքական ուժերի միջեւ գաղափարական, ծրագրային հենքի վրայ փոխադարձ յարգանքի հանդուրժողականութեան մթնոլոտում քաղաքական պայքարը, իբրեւ ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցութիւն, նպատակ ունենալով կեանքի կոչել ՀՅԴ արժեհամարկարգից բխող գաղափարական, ծրագրային առաջադրանքները, արձանագրելով իր հաւատարմութիւնը ազգային ուղեգծին, Արցախի հանրապետութեան եւ արցախահայութեան իրաւունքների ամբողջական պաշտպանութեան, երկրում սոցիալական ու տնտեսական արդարութեան հաստատման համար պայքարին, որոշում է մասնակցել Խորհրդարանական արտահերթ ընտրութիւններին:


Միաժամանակ, ժողովը՝ արձանագրում է, որ անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրէնսդրական լիարժէք փոփոխութիւնների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացումը, իր մտահոգութիւնն է յայտնում կառավարութեան գործունէութեան ծրագրում ամրագրւած ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրութիւնների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժէք ապահովման կապակցութեամբ, փաստում է, որ անցեալի ոչ ցանկալի իրողութիւնների եւ երեւոյթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխաւորւած ապագայ:

Դաշնակցութիւնը, որպէս ընդդիմութիւն, անկախ ընտրութիւնների արդիւնքներից, մշտապէս հանդէս է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետեւողական եւ վճռական քայլերով։

21, հոկտեմբեր, 2018 թ.

Աղւերան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։