Հա

Ազգային

29/10/2018 - 14:10

«Մենք սովոր ենք` Թիֆլիսում էլ կառք շուռ գայ, մեղաւորը ՀՅԴ-ն է». Ռուստամեանը` ԸՕ չընդունւելու մասին

Մենք սովոր ենք, որ Թիֆլիսում էլ, օրինակ, կառք շուռ գայ մեղաւորը ՀՅԴ-ն է, մեզ դրանով չեն զարմացնի. խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանն` անդրադառնալով հարցին արդեօք իրենց խմբակցութիւնը չտապալեց Ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների նախագծի ընդունումը

«alikonline.ir» - Մենք սովոր ենք, որ Թիֆլիսում էլ, օրինակ, կառք շուռ գայ մեղաւորը ՀՅԴ-ն է, մեզ դրանով չեն զարմացնի. խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանն` անդրադառնալով հարցին արդեօք իրենց խմբակցութիւնը չտապալեց Ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների նախագծի ընդունումը: Գրում է «yerkir.am»-ը:

«Մարդիկ պէտք է սովորեն իրենց սխալները շտկել, այլ ոչ թէ փորձեն դրանք ուրիշներին վերագրել»,- ասաց նա Ռուստամեանի խօսքով, իրականութեան մէջ, եթէ երկու անգամ չի ստացւում մի բան, դա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է արւել:

«Այո, կոնսենսուս, համախոհութիւն որ ասում են, ինչու են ասում, որ գործընթացը տեղի ունենայ համախոհութեամբ , այդ դէպքում պրոբլեմ չէր առաջանայ: Իսկ քանի որ դրած է դեկտեմբեր ամիսը եւ ամէն ինչ յարմարեցւում է դրան, այսպիսի բաներ պէտք է տեղի ունենան: Հիմնական պատճառը թողած` ուրիշ տեղեր են ման գալիս: Ի՞նչ սաբոտաժ, եթէ մեր 7 հոգուց 5 հոգին կողմ է քւէարկել: Եթէ սա սաբոտաժ է համարւում, որ հարիւր տոկոսանոց մասնակցութիւն չկայ, ուրեմն բոլոր այն օրէնքները, որտեղ 105 հոգով չեն քւէարկել, սաբոտաժ է եղել ուրեմն: Ակնյայտ է չէ՞, որ սաբոտաժի մեղադրանքը օդից վերցրած է»,- շեշտեց նա:

Ռուստամեանը նշեց, որ եթէ իրենց երկու պատգամաւորներ չեն եկել, անձնական պատճառներ ունեն ուրեմն, իրենց պէտք է հարցնեն: Նա միեւնոյն ժամանակ նշեց, որ չի կարողացել նրանց հետ կապնւել, իրենք կը բացատրեն, թէ ինչ խնդիրներ կան, սակայն նրանցից մէկը նախորդ անգամ քւէարկել է: Հարցին` նրանց առաջարկները չէին ընդունւել դրա համար չէին եկել այդ պատգամաւորները, նա արձագանգեց. «Նախապէս էլ ասել են, որ նախագծին համահեղինակ չեն կարող լինել, քանի որ իրենց առաջարկները չեն ընդունւել, մենք կողմ ենք քւէարկելու, քանի որ առաջընթաց կայ:

Հիմա մենք մեղւոր ե՞նք որ ամբողջ կազմով չենք եղել: Թող կազմակերպողները բարի լինէին ամէն ինչ անէին այնպէս, որ համոզւած լինէին անցնելու էր: Այդ երկու ձայն պակասելը նշանակում էր, որ պէտք է բոլորի հետ համախոհութեամբ ացնէր, ոչ թէ համարէին, որ ուզեն թէ չուզեն պէտք է իրենք ապահովեն այն էլ հարիւր տոկոս քւէարկութիւն: Դաշնակցութիւնից մէկ հոգի էլ կողմ քւէրարկի դա կը նշանակի. որ ՀՅԴ-ն իր տեսակէտը յայտնել է: Անպայման պէ՞տք է 100 տոկոսանոց լինի մասնակցութիւնը: Սա ամբողջ աշխարհում ընդունւած նորմալ պրակտիկայ է»:

Դիտարկմանը` միշտ ասւում է, որ ՀՅԴ-ն եթէ մի բան անում է բոլորով միասին են անում, եւ դրա հետ կապւած Աղւան Վարդանեանը վարչապետին դէմ լինելու համար հեռացւեց կուսակցութիւնից, նա արձագանգեց. «Աղւան Վարդանեանը տեսակէտ է յայտնել, որը հակառակ է եղել կուսակցութեան տեսակէտին. դրանք տարբեր բաներ են, այստեղ հակառակ տեսակէտ յայտնող չի եղել»:

Ինչ վերաբերում է բացակայ պատգամաւորբները պատասխանատւութեան կեթնարկւեն թէ ոչ, Ռուստամեանն ասաց` ոչ:

«Կը տեսնենք ինչ անձնական խնիդրներ են եղել, յարգելի են, թէ ոչ, ըստ այդմ որոշում կը կայացնենք»,- եզրափակեց նա: Նշենք, որ ԸՕ քւէարկութեանը բացակայ էին ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկեանը եւ Անդրանիկ Կարապետեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։