Հա

Ազգային

12/11/2018 - 13:40

Եթէ ուզում ենք ընդունել մարտահրաւէրները

Ես, որ սովորական դաշնակցական եմ ու հասարակ մահկանացու, մարդ լինելով նաեւ քաղաքացի եմ՝ սիրահարւած իմ քարքարոտ Երկրին, պիտի հաստատեմ, որ Հ.Յ. Դաշնակցութիւնը ասելիք ունի, դեռ անելիք ունի, եւ ճակատագրական պահին, որը մօտ է, ու յղի ամենատարբեր անակնկալներով, դեռ պիտի հրապարակ ելնի, որ աւելի ճիշտ է՝ ճակատի գիծ կոչել: Ելնի ու առաջնորդի աշխարհի հայութեանը՝ սեփական օրինակով ու անձնազոհութեամբ։

ԴԱՒԻԹ ՎԱՆԵԱՆ

 

Ես, որ սովորական դաշնակցական եմ ու հասարակ մահկանացու, մարդ լինելով նաեւ քաղաքացի եմ՝ սիրահարւած իմ քարքարոտ Երկրին, պիտի հաստատեմ, որ Հ.Յ. Դաշնակցութիւնը ասելիք ունի, դեռ անելիք ունի, եւ ճակատագրական պահին, որը մօտ է, ու յղի ամենատարբեր անակնկալներով, դեռ պիտի հրապարակ ելնի, որ աւելի ճիշտ է՝ ճակատի գիծ կոչել: Ելնի ու առաջնորդի աշխարհի հայութեանը՝ սեփական օրինակով ու անձնազոհութեամբ։

Դառն է ճշմարտութիւնը։ Եւ ես, որ նաեւ պոէտ եմ, ու կարող եմ Ձեր երեւակայութիւնը ոգեշնչել հանգաւորւած յուզականութեամբ, աչքերս փակել ու չտեսնել, թէ ինչ է կատարւում աշխարհում, Ձեզ ու ինձ տանել անուրջների ճանապարհով, պիտի ասեմ, որ դա, առնւազն, անազնիւ կը լինի։ Ճշմարտութիւնն այն է, որ ժողովրդագրական ալեկոծումների, սպառազինութիւնների մրցավազքի, կրօնական նիհիլիզմի, ահաբեկչութեան ահագնացման, ազգային խտրականութեան բորբոքման ու բազում այլ մարտահրաւէրների դէպքում՝ խաղաղութեան ու անդորրի պայմաններում երազել պետական շինարարութեան մասին կարելի է, սակայն միայն երազել։

ՀՅԴ-ի մասին, այս պահին խօսում եմ ոչ իբրեւ դաշնակցական, այլ իբրեւ իրազեկ քաղաքացի, ով լաւ գիտի, որ ՀՅԴ-ն այն միակ ուժն է, որ ունի ներքին անչափելի ներուժ՝ սթափեցնելու հայութեանը ու դարձնելու Հայաստանակենտրոն։

Մենք անսխալական չենք։ Սակայն մեր սխալները յաճախ պարտադրւած սխալներ են։ Ու մենք լաւ գիտենք, որ մեր նկատմամբ եղած սէրը երբեմնի կարող է վեր ածւել հիասթափութեան, ապա դարձեալ սիրոյ։ Մենք մեզ համարում ենք հայութեան ու Հայ Դատի համար պատասխանատու, ու համահայկական շահերից ելնելով պիտի համագործակցենք Հայաստանի իշխանութիւնների հետ, եթէ վերջիններս չեն դաւաճանում հայութեան շահերին: Մենք պարտաւորւած ենք համագործակցել, որովհետեւ նա մեր Երկրի իշխանութիւնն է։ ՀՅԴ-ն իշխանութեան ձգտող դասական կուսակցութիւն չէ՝ այն տուն է, տաճար, ընտանիք, ժողովրդային շարժում, ազատութեան հայկական եղանակ։

Իսկ հիմա, այսօր ընտրութիւններ են, ու ՀՅԴ-ն, միւսների նման, պատրաստւում է այդ ընտրութիւններին։ Մի բան պարզ է՝ առանց առողջ եւ իրական ընդդիմութեան չի կարող առողջ իշխանութիւն լինել։ Եւ յետոյ, առանց ընդդիմութեան հնարաւոր չի լինի՝ Արցախի հարցում դիմակայել գերտէրութիւնների ու միջազգային կառոյցների պահանջներին։ Մենք կը շտկենք մեզ ու ոտքի կը կանգնենք: Ես անգամ չգիտեմ, թէ ովքեր են լինելու ցանկերում, բայց համոզւած եմ, որ առանց Դաշնակցութեան պառլամենտ չպէտք է լինի, եթէ ուզում ենք մարտահրաւէրները ընդունել ու առաջ ընթանալ՝ համազգային ողջ կարողականութեամբ։

 «yerkir.am»

Յարակից լուրեր

  • Անփոփոխելին եւ փոփոխելին
    Անփոփոխելին եւ փոփոխելին

    Ճակատներ կան կեանքի բոլոր ոլորտներուն մէջ, ճակատներ, որոնց վրայ պիտի գտնուին դաշնակցականները ամենուրեք, ճակատներ՝ ինքնութեան պաշտպանութեան, մարդկային իրաւունքներու պաշտպանութեան, մեր գոյութեան սպառնացող բոլոր իրավիճակներուն դէմ-յանդիման։ Հայաստանի եւ հայութեան ազատագրութիւնը այդ բոլոր ճակատներուն վրայ կը պատահի։ Հայաստանի հզօրացումը, տնտեսական ամրակայումը նոյնպէս այդ ազատագրական պայքարին տարբեր երեսներն են։

  • «Կորցնելու ենք 30 տարիների նւաճածը՝ վերածւելով Ուկրայինայի». Դաւիթ Վանեան
    «Կորցնելու ենք 30 տարիների նւաճածը՝ վերածւելով Ուկրայինայի». Դաւիթ Վանեան

    Դաւիթ Վանեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի դատավարութեանը: Նա համոզմունք է յայտնել, որ Քոչարեանի դատավարութիւնը ժողովրդին մասերի բաժանելու գործընթաց է, այն բաժանարար մայդանն է, հայաստանցու եւ արցախցու բեւեռացնող, վերածող ամօթալի իրաւական կնճիռն է:

  • Փետրւարեան ապստամբութիւնը պէտք է դաս լինի օրւայ իշխանութիւնների համար. ՀՅԴ միջոցառումը
    Փետրւարեան ապստամբութիւնը պէտք է դաս լինի օրւայ իշխանութիւնների համար. ՀՅԴ միջոցառումը

    Հայ ժողովուրդը փետրվարեան ապստամբութեան շնորհիւ ցոյց տւեց, որ չի հանդուրժելու օտարի բռնութիւնը, օտարի օգնութեամբ իշխանութեան եկած ցանկացած ուժի, թէկուզեւ այդ ուժը ներկայացնում էր այնպիսի հզօր երկիր, ինչպիսին Ռուսաստանն էր. Փետրւարեան ապստամբութեան 99-ամեակի առիթով Երեւանի Անգլիական այգում տեղի ունեցած միջոցառմանն իր ելոյթում նշեց Խ. Աբովեանի անւան ՀՊՄՀ դասախօս, պ.գ.դ.., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանեանը:

  • Հ.Յ. Դաշնակցութեան ընտրական ցուցակը՝ Արցախի Ազգային Ժողովի ընտրութիւններին
    Հ.Յ. Դաշնակցութեան ընտրական ցուցակը՝ Արցախի Ազգային Ժողովի ընտրութիւններին

    Հ.Յ. Դաշնակցութեան ընտրական ցուցակը՝ Արցախի Ազգային Ժողովի ընտրութիւններին:

  • Մեր ճակատագրերը նոյնական են. շնորհակալութեան երթ եւ տօնական ընդունելութիւն ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը
    Մեր ճակատագրերը նոյնական են. շնորհակալութեան երթ եւ տօնական ընդունելութիւն ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը

    Սիրիայի խորհրդարանի՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւը կարելի է պատմական համարել նաեւ այն առումով, որ նրանում առկայ է «Արեւմտեան Հայաստան» եզրոյթը: Ռուսաստանի, Կիպրոսի եւ Սլովակիայի բանաձեւերի հետ այս իմաստով բաւական ընդհանրութիւններ ունեցող այս բանաձեւում յստակ ուղերձ կայ առ այն, որ հայութիւնը ցեղասպանութեան է ենթարկւել հէնց իր պատմական հայրենիքում՝ Արեւմտեան Հայաստանում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։