Հա

Ազգային

17/11/2018 - 10:10

ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց

Մենք, առնւազն իմ գնահատմամբ, յաւակնում ենք բաւական լաւ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցութեան» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ-ի շանսերին:

«alikonline.ir» - Մենք, առնւազն իմ գնահատմամբ, յաւակնում ենք բաւական լաւ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցութեան» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ-ի շանսերին:

«Պատմութեան ընթացքում էլ սխալ կը լինի, քանի որ 128-ամեայ քաղաքական ուժը, երբ շատ երկրներում ազդեցիկ դերակատարութիւն ունի, ներկայացւած չլինի խորհրդարանում: Դա, կարծէք թէ, ժողովուրդը ինքն իր ողնաշարը կոտրելու գործողութիւն կը լինի»,- ասաց նա:

Ըստ նրա` ՀՅԴ-ն ներկայ պայմաններում շատ աւելի մեծ վստահութիւն կունենայ, քանի որ արտաքին եւ ներքին մարտահրաւէրները շատ են: «Այս ամէնով հանդերձ, շատ կարեւոր է Դաշնակցութեան պատկառելի ներկայութիւնը, որ կարողանանք պետութեան դիմադրողականութիւնը բարձրացնենք, միւս կողմից՝ իշխանութեանը հնարաւորութիւն տանք, որ այդ դիմադրողականութիւնը օգտագործեն մարտահրաւէրների չէզոքացման համար»,- ասաց նա:

Հարցին, թէ ՀՅԴ-ն ընդդիմութեան դաշտո՞ւմ է գործելու, Արծւիկ Մինասեանն ասաց. «Դաշնակցութիւնը միշտ հանդէս է գալիս պետականութեան ողնաշարի դիրքերից, եւ նրանք, ովքեր կարողացել են գնահատել Դաշնակցութեանը, համագործակցութիւնը աւելի սերտ է եղել, պետական ուղեգծից դուրս չի եկել»,- ասաց նա եւ նկատեց, որ փորձել են շփոթել պետականութեան ողնաշարին մօտ լինելը «կողմ լինելով դէմ լինելու հետ»:

«Մենք մի կարեւոր եզրայանգման ենք եկել, Դաշնակցութիւնը, յետայսու, բացառելու է որեւէ քաղաքական կոալիցիա, եթէ իր ձայնը, դերակատարութիւնը վճռական չէ, այսինքն, եթէ անհրաժեշտ մեծամասնութիւնը, ձայները կան, իմաստ չկայ, որ մենք նորից, աւելորդ անգամ մտնենք այդ յարաբերութեան մէջ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ այսինքն սխա՞լ էր ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը, նախկին նախարարն ասաց. «Սխալ բառը մի քիչ կոպիտ է ասած, գուցե թերացում ասենք: Թերեւս, առանձին դէպքերում ճիշտ չէ, որ մենք այն ժամանակ մտանք կոալիցիաների մէջ, երբ դրա անհրաժեշտութիւնը չկար»,- ասաց նա:

Չնայած դրան` նա նշեց, որ նոյնիսկ այդպիսի դէպքում, երբ ձայների տեսակէտից իրենց ազդեցութիւնը թէեւ վճռական չէր, բայց իրենց ազդեցութիւնը եղել է շատ աւելի շատ, քան այդ ձայներ են եղել:

Արծւիկ Մինասեանը նշեց նաեւ, որ Դաշնակցութիւնը ստիպւած է եղել աշխատել այն իշխանութեան հետ, որը ձեւաւորել է ժողովուրդը: «Հիմա մեղադրում են իշխանութեան հետ համագործակցելու համար, բայց չէ՞ որ ընտրողներն են ձեւաւորել այդ իշխանութիւնը, հիմա ի՞նչ անէր Դաշնակցութիւնը, ճամպրուկները վերցներ մի կողմ կանգնէ՞ր,- ասաց նա եւ նշեց, որ ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց:

Նա ասաց, որ ներկայիս կառավարութեանը ընդդիմութիւն չեն, քանի որ այսօրւայ դրութեամբ կառավարութիւնը գործում է այն ծրագրով, որոնք իրենք էլ են հաստատել, բայց որոշակի շեղումները եղել են, ինչի արդիւնքում որոշակի քննադատութեամբ են հանդէս եկել:

Անդրադառնալով արդարադատութեանը՝ Արծւիկ Մինասեանն ասաց, որ վտանգաւոր է իրաւական գնահատականները քաղաքական փաթեթաւորմամբ եւ հակառակը ներկայացնելը: Մասնաւորապէս, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին առաջադրւած մեղադրանքի առումով, նա ասաց, որ Սահմանադրական կարգի տապալում արտայայտութիւնը պետականութեանը կպած գործողութիւն է, եւ պէտք է շատ զգոյշ լինել, որ քաղաքական հետապնդման տպաւորութիւն չստեղծւի:

Անդրադառնալով արտաքին քաղաքականութեանը՝ Արծւիկ Մինասեանն ասաց, որ արտաքին ճնշումները չափազանց շատ են: «Անդրբեջանը անթաքոյց վարում է մի քաղաքականութիւն, որ հողը դէպի իրեն քաշելով՝ առաջ է գալիս, թէեւ չէզոք գօտու տարածքներ են, բայց սա սպառնալիք է, ֆիզիկական սպառնալիք է երկրին»,- ասաց նա:

Յարակից լուրեր

  • Դաշնակցութեան պատասխանատւութեան պահը
    Դաշնակցութեան պատասխանատւութեան պահը

    Հայ քաղաքական մտքի կազմակերպական ձեւաւորման շրջանում, 19-րդ դարի վերջին, հայ ժողովրդի տւեալ ժամանակի լաւագոյն զաւակները հիմնադրեցին հայկական կուսակցութիւնները: Իրենց կեանքը հայ ազատագրական պայքարին, իսկ այնուհետեւ պետականութեան կերտմանը նւիրած մարդիկ ստացել էին լաւագոյն կրթութիւն, առաջադէմ էին, ունէին լայն աշխարհայեացք, յաւակնութիւններ եւ մեծ երազանք:

  • Հայաստանի Սահմանադրութեան 213-րդ յօդւածի փոփոխութեան իրաւաքաղաքական հարցերի շուրջ
    Հայաստանի Սահմանադրութեան 213-րդ յօդւածի փոփոխութեան իրաւաքաղաքական հարցերի շուրջ

    Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ պարբերաբար հետապնդւում էր դատական իշխանութիւնը քաղաքական իշխանութեանը ենթարկելու հարցը։ Քաղաքական մեծամասնութիւնը, շահարկելով ժողովրդի լայն աջակցութիւնը, որը գերզգացական պայմաններում Ազգային ժողովի ընտրութիւններում Նիկոլ Փաշինեանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան առանցքի շուրջ ձեւաւորւած «Իմ քայլը» դաշինքին տւել էր 70 % եւ աւելի ձայն, պարբերաբար պնդում էր, որ դատական համակարգը չի վայելում ժողովրդի վստահութիւնը։

  • Դաշնակցութեան ուժին գաղտնիքը
    Դաշնակցութեան ուժին գաղտնիքը

    Շատերու համար գաղտնիք մըն է դարձած Դաշնակցութեան ուժը: Յաճախ այս ուղղութեամբ մեկուսի խոստովանութիւններու եւս ականջալուր եղած ենք: Ի՞նչ է գաղտնիքը, որ, հակառակ անլուր հալածանքներու եւ անխոստովանելի միջոցներու, Դաշնակցութիւնը կէս դարէ աւելի ժամանակաշրջանի մը ընթացքին մնացած է ուժեղ եւ անսասան:

  • Նախագահի անգործութեան եւ ՍԴ թնջուկի մասին
    Նախագահի անգործութեան եւ ՍԴ թնջուկի մասին

    Երկրի քաղաքական օրակարգի` վերջին օրերի ամենաքննարկւող հարցերից մէկը վերաբերում է Սահմանադրական դատարանին եւ դրա վերաբերեալ ընդունւած օրէնքը Հայաստանի Հանրապետութեան նախագահի կողմից չստորագրւելու յայտարարութեանը։

  • «ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Հայրենիք»-ի դիմումի քննութիւնից պարզ կը լինի՝ սահմանադրական կարգի տապալման յանցակազմն ինչպէս է հասկանում դատախազութիւնը»․ Տարօն Սիմոնեան
    «ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Հայրենիք»-ի դիմումի քննութիւնից պարզ կը լինի՝ սահմանադրական կարգի տապալման յանցակազմն ինչպէս է հասկանում դատախազութիւնը»․ Տարօն Սիմոնեան

    Տարօն Սիմոնեանը վերջին շտրիխներն է անում «Լուսաւոր Հայաստան»-ի դիմումի վրայ, որը ներկայացնելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԱԺ ընդունած Սահմանադրութեան փոփոխութիւնների սահմանադրականութիւնը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։