Հա

Ազգային

30/01/2019 - 12:00

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբն ու Ադամ Շիֆը դատապարտել են հայկական դպրոցների տարածքում Թուրքիայի դրօշներ փակցնելու միջադէպը

ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը խստօրէն դատապարտում է ատելութեան հողի վրայ կատարւած յանցագործութիւնները՝ ուղղւած հայկական վարժարանների դէմ: Նախօրէին հայկական վարժարանների տարածքում անյայտ անձինք փակցրել են Թուրքիայի դրօշներ:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը խստօրէն դատապարտում է ատելութեան հողի վրայ կատարւած յանցագործութիւնները՝ ուղղւած հայկական վարժարանների դէմ: Նախօրէին հայկական վարժարանների տարածքում անյայտ անձինք փակցրել են Թուրքիայի դրօշներ:

«Այսպիսի վարքագիծը կարող է համարւել Հայոց Ցեղասպանութեան պատասխանատւութեան բացակայութեան եւ Թուրքիայի կողմից շարունակւող ժխտողականութեան հետեւանք: Սա նաեւ յիշեցնում է, թէ ինչու Հայոց Ցեղասպանութեան հարցում արդարութեան համար պայքարը մնում է մեր առաջնահերթութիւնների շարքում»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ ասւած է յանձնախմբի յայտարարութեան մէջ:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայկական վարժարանների հետ կապւած դէպքի առթիւ հանդէս է եկել յայտարարութեամբ:

«Հարաւային Կալիֆորնիայի մասնաւոր հայկական դպրոցները վանդալիզմի են ենթարկւել թուրքական դրօշներով: Այս դպրոցներում սովորում են Օսմանեան կայսրութեան կողմից իրականացւած Հայոց Ցեղասպանութիւնից փրկւածերի սերունդները: Ես աջակցում եմ հայ համայնքին՝ դատապարտելով ատելութեան հողի վրայ կատարւած այս գործողութիւնը»,- նշել է Ադամ Շիֆը: Նա նշել է, որ իշխանութիւնները քննում են միջադէպը: Շիֆը յոյս է յայտնել, որ կասկածեալները կը բացայայտւեն, որպէսզի կանխւեն վախն ու սպառնալիքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։