Հա

Ազգային

18/02/2019 - 12:00

ՀՅԴ Ամերիկայի Երիտասարդական միութիւնն առաջնորդում է Սումգայիթի եւ Բաքւի ջարդերը դատապարտող բողոքի ակցիան Վաշինգտոնում

Վաշինգտոնի հայկական մեծ համայնքի անդամները միացել են ՀՅԴ Ամերիկայի Երիտասարդական միութեանը եւ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջեւ պահանջում են արդարադատութիւն Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքւում եւ Մարաղայում 1988-1992 թւականներին տեղի ունեցած ջարդերի համար` միաժամանակ իրենց ձայնը բարձրացնելով`անկախ Արցախի ազատութեան եւ անվտանգութեան ապահովման համար:

«alikonline.ir»- Վաշինգտոնի հայկական մեծ համայնքի անդամները միացել են ՀՅԴ Ամերիկայի Երիտասարդական միութեանը եւ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջեւ պահանջում են արդարադատութիւն Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքւում եւ Մարաղայում 1988-1992 թւականներին տեղի ունեցած ջարդերի համար` միաժամանակ իրենց ձայնը բարձրացնելով`անկախ Արցախի ազատութեան եւ անվտանգութեան ապահովման համար: Գրում է «Yerkir.am»-ը:

Այս տարւայ բողոքի ակցիայի ժամանակ նշւեց նաեւ 26-ամեայ հայ զինծառայող Գուրգէն Մարգարեանի մահւան 15-րդ տարելիցը, որին 2004 թւականի փետրւարի 19-ին քնած ժամանակ կացնով սպանել եւ գլխատել էր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը: Դէպքը տեղի եր ունեցել ՆԱՏՕ-ի` Հունգարիայում անցկացւող թրէյնինգի ժամանակ: Հունգարիայում իր պատժի ընդամենը մի մասը կրելուց յետոյ նրան 2012 թւականին յանձնել էին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին անմիջապէս ներում շնորհեցին, մեծարեցին եւ գովաբանեցին: Այսօր Սաֆարովը Ադրբեջանում ազգային հերոս է համարւում:

Մասնակիցները մտահոգութիւն յայտնեցին  նաեւ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան վրայ ճնշում գործադրող Մադրիդեան սկզբունքների վերաբերեալ, որոնք կոչ են անում հողերը յանձնել յանուն ապագայ «կամքի արտայայտութեան» (expression of will), որը Արցախի կարգավիճակին է վերաբերում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։