Հա

Ազգային

21/02/2019 - 11:45

«Անլուրջ եմ վերաբերւում ե՛ւ նախաձեռնութեանը, ե՛ւ նախաձեռնողին». ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը` Ալէն Սիմոնեանի նախաձեռնութեան մասին

Անլուրջ եմ վերաբերւում ե՛ւ նախաձեռնութեանը, ե՛ւ նախաձեռնողին. «Yerkir.am»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը` անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանի ֆէյսբուքեան գրառմանը, թէ Արամ Խաչատրեանի երաժշտութեան հիման վրայ օրհներգի տեքստի մրցոյթ է յայտարարւել եւ իբր ձեւաւորւել է աշխատանքային խումբ:

«alikonline.ir» - Անլուրջ եմ վերաբերւում ե՛ւ նախաձեռնութեանը, ե՛ւ նախաձեռնողին. «Yerkir.am»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը` անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանի ֆէյսբուքեան գրառմանը, թէ Արամ Խաչատրեանի երաժշտութեան հիման վրայ օրհներգի տեքստի մրցոյթ է յայտարարւել եւ իբր ձեւաւորւել է աշխատանքային խումբ:

«Վերջապէս սա պետութիւն է, տւեալ անձը պետական ինստիտուտ է ներկայացնում: Սա ի՞նչ մօտեցում է, յիշեալ գործիչն ունի՞ այդ իրաւասութիւնը եւ լիազօրութիւնը` հիմնի տեքստի մրցոյթ յայտարարելու, մրցոյթի յանձնաժողով ձեւաւաւորելու, ո՞վ է նրան տւել այդ լիազօրութիւնը, ո՞ր օրէնքով է բարձրաստիճան պաշտօնեան մասնաւոր յանձնաժողով ստեղծում»,- ասաց նա:

Ըստ Սաղաթելեանի` պէտք չէ  ամէն ինչ այդքան անլրջացնել եւ զաւեշտի վերածել: «Վերջապէս ես ուզում եմ հասկանալ` սա ում տեսակէտն է` Ալէն Սիմոնեանի՞, թէ՞ իշխող ուժի: Եթէ` Ալէն Սիմոնեանի, վատ է, եթէ` իշխանութեան, աւելի վատ է, իսկ եթէ պարապ են մնացել եւ այլ զբաղմունք չունեն, թող հաւաքւեն Ազգային ժողովի բակում զիլինա կամ պահմտոցի խաղան: Կարծում եմ` դա նրանց մօտ աւելի լաւ կը ստացւի»,- նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը` յաւելելով, որ սա կեղծ օրակարգ է` հասարակութեան ուշադրութիւնը հիմնական հարցերից շեղելու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։