Հա

Ազգային

21/02/2019 - 12:20

Հայ ժողովուրդը կորցրեց իր նուիրեալ զաւակին

Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում տկն. Լուիզ Մանուկեան-Սիմոնի ընտանիքի բոլոր անդամներին ու հարազատներին, ինչպէս նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միութեանը եւ հոգաբարձուների խորհրդին՝ այս մեծ կորստի համար։

 

Խոր ցաւով տեղեկացանք հանրաճանաչ բարերար, ազգային, հասարակական գործիչ տկն. Լուիզ Մանուկեան-Սիմոնի վախճանի մասին։ Հայ ժողովուրդը կորցրեց իր նուիրեալ զաւակին, ով իր գերդաստանի ավանդոյթներին հաւատարիմ ապրեց ու գործեց հայ ժողովրդին ու հայրենիքին անմնացորդ նուիրուելու առաքելութեան գիտակցումով։

Հ.Բ.Ը.Մ.-ում նրա նախագահութեան շրջանը զուգադիպեց Հայաստանի վերանկախացման շրջանին։ Տկն. Մանուկեան-Սիմոնը եղաւ հայրենակենտրոն ծրագրերի մշակողը, Սփիւռք-հայրենիք կամրջողն ու հայրենիքում Հ.Բ.Ը.Մ.-ի գրասենեակի հիմնադիրը։

Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում տկն. Լուիզ Մանուկեան-Սիմոնի ընտանիքի բոլոր անդամներին ու հարազատներին, ինչպէս նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միութեանը եւ հոգաբարձուների խորհրդին՝ այս մեծ կորստի համար։

 

Հ.Յ.Դ. Բիւրօ
20 փետրուար, 2019 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։