Հա

Ազգային

23/02/2019 - 11:50

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակէտը ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ․ ծրագրի վերաբերեալ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի մասնագիտական յանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ․ ծրագիրը, ներկայացրել են եզրակացութիւններ: 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի մասնագիտական յանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ․ ծրագիրը, ներկայացրել են եզրակացութիւններ: Սկիզբը կարդացէ'ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3), (բաժին 4):

 

Գիւղատնտեսութիւն

  1. Արձանագրում ենք, որ ծրագրի այս մասը նախորդ կառավարութեան որդեգրած մօտեցումների շարունակութինն է. գիւղատնտեսութեան արդիւնաւէտութեան բարձրացում, աջակցութեան տրամադրում գիւղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկւած բոլոր սուբիեկտներին (մանաւանդ՝ փոքր տնային տնտեսութիւններին եւ կոոպերատիւներին), սուբսիդաւորման մեխանիզմների հասցէականութեան աւելացում եւ այլն: Կարեւոր է, որ շարունակւեն գործուն քայլեր ձեռնարկւել անմշակ եւ ոչ նպատակային օգտագործւող հողերի մակերեսների նւազեցման ուղղութեամբ: Դրական են կրթական, գիտահետազօտական, արդիւնաբերական կլաստերների ստեղծմանը միտւած մօտեցումները, գիւղատնտեսութեան եւ ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտաարտադրական եւ խորհրդատւական կենտրոնների համագործակցութեան խորացումը, գիւղատնտեսական արտադրողների շրջանում գիւղատնտեսութեանն առնչւող գիտելիքների եւ փորձի տարածման ու տեղեկատւութեան հասանելիութեան համակարգի ներդրումը:
  2. Գիւղատնտեսութեան զարգացման համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հողերի խոշորացման եւ հողերի արդիւնաւէտ շուկայի ձեւաւորման համար: Հայաստանում վարելահողերի միջին մակերեսը պակաս է 1.5 հեկտարից: Փոքր եւ կտրտւած հողակտորների տնտեսական արդիւնաւէտութիւնը ցածր է, երկրից իսպառ վերացել է ցանքաշրջանառութիւնը: Հողերի խոշորացման համար հողի սեփականութեան իրաւունքի փոփոխութիւնը պարտադիր պայման չպէտք է լինի: Հարկ է ստեղծել բաւարար խթաններ, որպէսզի փոքր հողատէրերը, կամաւորութեան սկզբունքով, միաւորեն իրենց հողատարածքները՝ մեծացնելով հողի արդիւնաւէտութիւնը:
  3. Գիւղատնտեսական քաղաքականութիւնը նաեւ պէտք է միտւած լինի տարածքային անհամամասնութիւնները մեղմելուն: Գիւղատնտեսական եւ պետական աջակցութեան ծրագրերը պէտք է իրականացւեն հիմնականում առաւել խոցելի ու տնտեսապէս թերզարգացած մարզերում եւ համայնքներում:
  4. Մարզերում անասնաբոյժների, գիւղատնտեսների եւ բուսասանիտարների հիմնահարցի լուծումը կենսական անհրաժեշտութիւն ունի գիւղատնտեսութեան զարգացման համար: Ցաւօք, տասնեակ համայնքներում այլեւս չկան նշւած մասնագիտութիւններին տիրապետող անձինք: Անասնաբոյժների միջին տարիքը մօտենում է 60-ի:
  5. Հաշւի առնելով ամբողջ աշխարհում օրգանական գիւղատնտեսական արտադրանքի աճող պահանջարկը՝ կառավարութիւնը պէտք է գործուն քայլեր ձեռնարկի Հայաստանում օրգանական գիւղատնտեսութեան խթանման ուղղութեամբ:
  6. Հայաստանի գիւղատնտեսական բիւջէն համադրելի չէ երկրում գիւղատնտեսութեան տնտեսական եւ քաղաքական նշանակութեան հետ, կազմում է ընդհանուր բիւջէի մօտ մէկ տոկոսը (առանց ոռոգման ջրի սուբսիդաւորման գումարի)․ սա այն դէպքում, երբ գիւղատնտեսութիւնը գեներացնում է երկրի ՀՆԱ-ի առաւել քան 15 տոկոսը, իսկ գիւղատնտեսութեան վերամշակումը՝ եւս 10 տոկոսը: Մինչդեռ գիւղատնտեսութեան ֆինանսաւորման հիմնական ցուցանիշ համարւող գիւղատնտեսութեան բիւջէ/գիւղատնտեսական ՀՆԱ յարաբերութիւնը, ամենացածրերից մէկն է ամբողջ աշխարհում եւ կազմում է մօտ 3.5 տոկոս: Համեմատութեան համար նշենք, որ Վրաստանում այն գերազանցում է 10 տոկոսը, Թուրքիայի եւ Ադրբեջանի պարագայում` 15 տոկոսը (գիւղատնտեսութեան բիւջէում ներառւած է նաեւ ոռոգման ջրի սուբսիդաւորման գումարը):
  7. Հայաստանի Հանրապետութեան գիւղատնտեսական ուղղւածութեան ինդեքսը՝ գիւղատնտեսութեանը հատկացւող ֆինանսաւորման մէկ այլ հիմնական ցուցանիշ՝ գիւղատնտեսական բիւջէ/պետական բիւջէ/գիւղատնտեսական ՀՆԱ/ընդհանուր ՀՆԱ, դարձեալ ամենացածրերից է եւ հաւասար է մօտ 0.1-ի: Համեմատութեան համար՝ այդ յարաբերութիւնը Վրաստանում մօտ 0.4 է, իսկ Ադրբեջանում եւ Թուրքիայում գերազանցում է 0.4-ը:
  8. Համադրելի եւ ուղղակի մրցակից երկրների հետ համեմատութիւնը փաստում է, որ Հայաստանում գիւղատնտեսութեան զարգացման եւ կառավարութեան ծրագրում նախատեսւած նպատակների իրականացման համար անհրաժեշտ է գիւղատնտեսական բիւջէն մեծացնել:
  9. Անընդունելի է գիւղատնտեսութեան նախարարութեան միաւորումը ցանկացած այլ նախարարութեանը: Գիւղատնտեսութիւնը Հայաստանի տնտեսութեան ամենամեծ ճիւղերից մէկն է: Այն ապահովում է հանրապետութիւնում ամենամեծ զբաղւածութիւնը եւ գիւղական համայնքներում եկամտի հիմնական, եթէ ոչ միակ աղբիւրն է:
  10. Հաշւի առնելով գիւղի զարգացման եւ գիւղատնտեսութեան անքակտելիութիւնը, ինչպէս նաեւ գիւղատնտեսական վերամշակման օրգանական կապը գիւղատնտեսական մթերքների արտադրութեան հետ, գյուղատնտեսութեան նախարարութիւնը պէտք է առաւել հզօրացւի, եւ նրա գործառոյթները պէտք է ընդլայնւեն՝ ընդհանուր առմամբ ներառելով հետեւեալ ոլորտները՝ 1. գիւղատնտեսական մթերքների արտադրութիւն, 2. գիւղատնտեսական մթերքների վերամշակում, 3. գիւղի զարգացում:
  11. Կառավարութեան ծրագրում արձանագրւած նպատակներն իրագործելու համար անհրաժեշտ է հզօր, բանիմաց կադրերով համալրւած, մարզերում էական ներկայութիւն ունեցող, նախաձեռնողական եւ իրական կարիքներով առաջնորդւող նախարարութեան առկայութիւնը: Պատահական չէ, որ աշխարհի համարեա բոլոր երկրներն ունեն գիւղատնտեսութեան նախարարութիւն: Նոյնիսկ այն պարագայում, երբ համապատասխան գերատեսչութեան անւանումն աւելի ընդհանրական է, օրինակ՝ գիւղատնտեսութեան եւ պարենի, գիւղատնտեսութեան եւ առաջնային արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան եւ գիւղական տարածքների զարգացման, առաջնային գործառոյթը գիւղատնտեսութիւնն է:

 Տարածքային կառավարում եւ տեղական ինքնակառավարում

  1. Դաշնակցութիւնը ողջունում է տարածքային կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրոյթները, ինչպէս նաեւ կառավարութեան՝ 2016-2017 թթ.-ից իրականացւող քաղաքականութիւնը շարունակելու իրողութիւնը:
  2. Միեւնոյն ժամանակ, առաւել քան տարակուսելի է կառավարութեան մտադրութիւնը՝ 30%-ով կրճատել մարզպետարանների հաստիքները՝ առանց կառավարութեան ծրագրում յայտարարւած «պետական կառավարման համակարգում մարզպետարանների դիրքի եւ մարզպետարանների կազմակերպական կառուցւածքների վերանայման»:

Շարունակելի

Յարակից լուրեր

  • «Դարերի վրէժը». միջոցառում` նւիրւած «Նեմեսիս»-ի 100-ամեակին
    «Դարերի վրէժը». միջոցառում` նւիրւած «Նեմեսիս»-ի 100-ամեակին

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ՝ երէկ, ապրիլի 20-ին Առնօ Բաբաջանեան համերգասրահում տեղի ունեցաւ «Դարերու վրէժը» խորագրով պատմագեղարւեստական երեկոյ՝ նւիրւած «Նեմեսիս» գործողութեան 100-ամեակին եւ Հայ Դատի արդար պայքարի միւս մարտիկներին:

  • ՀՅԴ ՀԳՄ-ն ցաւակցագիր է յղել Արկադի Տէր-Թադէոսեանի մահւան կապակցութեամբ
    ՀՅԴ ՀԳՄ-ն ցաւակցագիր է յղել Արկադի Տէր-Թադէոսեանի մահւան կապակցութեամբ

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն իր ցաւակցութիւններն է փոխանցում ՀՀ Զինւած ուժերի գեներալ-մայոր Արկադի Տէր-Թադէոսեանի ընտանիքին, հարազատներին եւ բարեկամներին՝ լեգենդար զօրահրամանատարի մահւան կապակցութեամբ։

  • Փետրւարի դասերը. ՀՅԴ ՀԳՄ յայտարարութիւնը՝ Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով
    Փետրւարի դասերը. ՀՅԴ ՀԳՄ յայտարարութիւնը՝ Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով

    Սիրելի՛ հայրենակիցներ, հարիւր տարի առաջ՝ ճիշտ այս օրերին, Հայաստանում տեղի ունեցաւ համաժողովրդական ապստամբութիւն: Փետրւարեան ապստամբութեան պատճառը ապազգային իշխանութեան խայտառակ կառավարումն էր, որն անհնար էր հանդուրժել: Արտաքին ուժերի աջակցութեամբ, խաղաղ ճանապարհով տիրանալով իշխանութեանը, բոլշեւիկեան յեղկոմն ունակ չեղաւ ապահովելու երկրի ներքին կայունութիւնն ու զարգացումը:

  • ՀՅԴ ՀԳՄ-ի եւ Արցախի ԿԿ-ի միջեւ հանդիպում Արցախում
    ՀՅԴ ՀԳՄ-ի եւ Արցախի ԿԿ-ի միջեւ հանդիպում Արցախում

    Արցախ կատարած այցի շրջանակներում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀԳՄ անդամ Յակոբ Մաթիլեանը յունւարի 18-ին հանդիպել են ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի եւ ԿԿ անդամների հետ։

  • Նոր որակի իշխանութեան հրամայականը
    Նոր որակի իշխանութեան հրամայականը

    «Քաղաքական քաւարանի ու քաղաքական բարոյականութեան մասին եմ մտածում…մտածում եմ, ինչպէս կասեցնել պետութեան կորուստը...

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։