Հա

Ազգային

02/03/2019 - 09:00

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակէտը ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ․ ծրագրի վերաբերեալ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի մասնագիտական յանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ․ ծրագիրը, ներկայացրել են եզրակացութիւններ: 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի մասնագիտական յանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ․ ծրագիրը, ներկայացրել են եզրակացութիւններ: Սկիզբը կարդացէ'ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3), (բաժին 4), (բաժին 5), (բաժին 6), (բաժին 7), (բաժին 8), (բաժին 9):

 

Շրջակայ միջավայր

  1. Ծրագրային դրոյթը կարեւորել է անտառների կայուն կառավարումը, անտառածածկ տարածքների ընդլայնումը, անտառվերականգնումը եւ անատառապատումը, դրանց իրականացմանն ուղղւած կարողութիւնների շարունակական զարգացումը: Սակայն յստակ չափորոշիչների բացակայութիւնը թոյլ չի տայ գնահատելի դարձնել արդիւնքները։
  2. Ծրագրում կարեւորւել են նաեւ բնութեան յատուկ պահպանւող տարածքների հզօրացումը, յարակից բնակավայրերի կարողութիւնների զարգացումը: Սակայն անհասկանալի է, թէ ինչպէս է կառավարութիւնը պատկերացնում ԲՀՊՏ-ների հզօրացումը, երբ այս կառոյցները մշտական շահերի բախման մէջ են յարակից բնակավայրերի հետ։ Դրա հիմնական պատճառներից է, երբ մարդիկ ԲՀՊՏ-ների տարածքն ու կենսաբազմազանութիւնը դիտարկում են իրենց սոցիալական խնդիրների լուծման միջոց՝ շատ յաճախ խախտելով ԲՀՊՏ-ների մասին օրէնսդրութիւնը՝ թոյլ տալով ԲՀՊՏ-ների ռեժիմի խախտումներ։ Օրինակ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը մինչեւ հիմա չունի կադաստրային քարտէզ: Սա ոչ միայն լարւածութեան պատճառ է դառնում, այլ նաեւ սպառնալիք է ստեղծում հէնց նոյն ԲՀՊՏ-ի պահպանութեանը։ Բացի դրանից՝ ծրագրից չի հասկացւում, թէ բնակավայրերի կարողութիւնների զարգացում ասելով ինչ է հասկացւում։ Պէտք է յստակ նշւի, որ հիմնական խնդիրը յարակից համայնքների բնակչութեան զբաղւածութեան ապահովումն է՝ աշխատատեղերի ստեղծումը, որպէսզի սոցիալական խնդիրները բնապահպանական հետեւանքներ չունենան։
  3. Ծրագրային առանձին դրոյթներ վերաբերում են կենսաբազմազանութեան պահպանութեանը եւ կենսանվտանգութեան ապահովմանը, կենդանական եւ բուսական աշխարհի օբիեկտների հաշւառմանը, անտառներում եւ բնութեան յատուկ պահպանւող տարածքներում էկոտուրիզմի զարգացմանը: Խօսւում է պահպանութեան ու անվտանգութեան մասին, բայց հաշւի չի առնւում, որ մարդկային սակաւ ուժերով դժւար է իրականացնել լիարժէք պահպանութիւն։ Ոչ մի խօսք չկայ ժամանակակից տեխնիկական միջոցներով անձնակազմների ապահովման մասին։ Բացի դրանից՝ չի նշւում, թէ ինչպէս են պատկերացնում էկոտուրիզմի զարգացումը։ Էկոտուրիզմի զարգացման համար պէտք է ստեղծւեն մասնագիտական խմբեր, որոնք պէտք է ունենան համապատասխան գիտելիքներ էկոտուրիզմի զարգացման եւ գովազդի համար։ Իւրաքանչիւր ԲՀՊՏ-ը պէտք է ունենայ իր մասնագիտացւած խումբը՝ համապատասխան հաստիքներով։ Մինչդեռ կառավարութիւնը գնում է պետական կազմակերպութիւնները եւ հաստիքները կրճատելու ճանապարհով։
  4. Ծրագրում նշւում է, որ 2019-2023 թւականների ընթացքում աշխատանքներ են տարւելու Վեդու ջրամբարի եւ ոռոգման համակարգի, Կապսի ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացնելու ուղղութեամբ: Չափազանց կարեւորելով ջրամբարաշինութիւնը եւ յատկապէս ֆինանսական սուղ միջոցները նկատի առնելով (խոշոր ջրամբարների կառուցման միջոցով Թուրքիան իր հսկողութեան տակ է վերցրել Տիգրիս ու Եփրատ գետերի ջրի հոսքը դէպի Իրաք ու Սիրիա), հարկ է կենտրոնանալ երկրի լեռնային հատւածներում աւելի փոքր ջրամբարտակների կառուցման վրայ: Այս ջրամբարներում պահեստաւորելով անձրեւի, ձնհալի ու աղբիւրների ջուրը՝ դրանք կօգտագործւեն յատկապէս ամռան ամիսներին։ Փոքր ջրամբարները կապահովեն նոր հողատարածքների ոռոգումը։ Նմանատիպ մի քանի օրինակ արդէն կայ Սիւնիքի մարզում։

Յարակից լուրեր

  • «Դարերի վրէժը». միջոցառում` նւիրւած «Նեմեսիս»-ի 100-ամեակին
    «Դարերի վրէժը». միջոցառում` նւիրւած «Նեմեսիս»-ի 100-ամեակին

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ՝ երէկ, ապրիլի 20-ին Առնօ Բաբաջանեան համերգասրահում տեղի ունեցաւ «Դարերու վրէժը» խորագրով պատմագեղարւեստական երեկոյ՝ նւիրւած «Նեմեսիս» գործողութեան 100-ամեակին եւ Հայ Դատի արդար պայքարի միւս մարտիկներին:

  • ՀՅԴ ՀԳՄ-ն ցաւակցագիր է յղել Արկադի Տէր-Թադէոսեանի մահւան կապակցութեամբ
    ՀՅԴ ՀԳՄ-ն ցաւակցագիր է յղել Արկադի Տէր-Թադէոսեանի մահւան կապակցութեամբ

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն իր ցաւակցութիւններն է փոխանցում ՀՀ Զինւած ուժերի գեներալ-մայոր Արկադի Տէր-Թադէոսեանի ընտանիքին, հարազատներին եւ բարեկամներին՝ լեգենդար զօրահրամանատարի մահւան կապակցութեամբ։

  • Փետրւարի դասերը. ՀՅԴ ՀԳՄ յայտարարութիւնը՝ Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով
    Փետրւարի դասերը. ՀՅԴ ՀԳՄ յայտարարութիւնը՝ Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով

    Սիրելի՛ հայրենակիցներ, հարիւր տարի առաջ՝ ճիշտ այս օրերին, Հայաստանում տեղի ունեցաւ համաժողովրդական ապստամբութիւն: Փետրւարեան ապստամբութեան պատճառը ապազգային իշխանութեան խայտառակ կառավարումն էր, որն անհնար էր հանդուրժել: Արտաքին ուժերի աջակցութեամբ, խաղաղ ճանապարհով տիրանալով իշխանութեանը, բոլշեւիկեան յեղկոմն ունակ չեղաւ ապահովելու երկրի ներքին կայունութիւնն ու զարգացումը:

  • ՀՅԴ ՀԳՄ-ի եւ Արցախի ԿԿ-ի միջեւ հանդիպում Արցախում
    ՀՅԴ ՀԳՄ-ի եւ Արցախի ԿԿ-ի միջեւ հանդիպում Արցախում

    Արցախ կատարած այցի շրջանակներում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀԳՄ անդամ Յակոբ Մաթիլեանը յունւարի 18-ին հանդիպել են ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի եւ ԿԿ անդամների հետ։

  • Նոր որակի իշխանութեան հրամայականը
    Նոր որակի իշխանութեան հրամայականը

    «Քաղաքական քաւարանի ու քաղաքական բարոյականութեան մասին եմ մտածում…մտածում եմ, ինչպէս կասեցնել պետութեան կորուստը...

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։