Հա

Ազգային

10/04/2019 - 10:50

Շահան Գանտահարեան. «Սաուդական Արաբիայի դեսպանի այցն Անթիլիաս եւ Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելը նախանշային է»

Ապրիլի 9-ին Լիբանանում Սաուդական Արաբիայի դեսպանն այցելել է Անթիլիասի կաթողիկոսարան եւ յարգանքի տուրք մատուցել 1.5 միլիոն Սուրբ Նահատակների յիշատակին: Հաշւի առնելով, որ Սաուդական Արաբիան պաշտօնապէս չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, այսօրւայ այցի ուղերձների շուրջ «Yerkir.am»-ը զրուցել է «Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանի հետ:

«alikonline.ir» - Ապրիլի 9-ին Լիբանանում Սաուդական Արաբիայի դեսպանն այցելել է Անթիլիասի կաթողիկոսարան եւ յարգանքի տուրք մատուցել 1.5 միլիոն Սուրբ Նահատակների յիշատակին: Հաշւի առնելով, որ Սաուդական Արաբիան պաշտօնապէս չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, այսօրւայ այցի ուղերձների շուրջ «Yerkir.am»-ը զրուցել է «Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանի հետ:

Ըստ մեր զրուցակցի` Սաուդական Արաբիայի դեսպանի այցն Անթիլիաս ուշագրաւ իրադարձութիւն է, նախ` որովհետեւ վաղուց հայ համայնքի հետ պաշտօնական կապ չի եղել, մանաւանդ` նման պաշտօնական այցերի ձեւաչափով։ «Պէտք է յաւելել, որ պաշտօնական Ռիադի կողմից քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան շրջանակներում Կիլիկիոյ կաթողիկոսութեան հետ աշխատանքային այցեր եղել են, եւ Ռիադը կարեւորել է Անթիլիասը` որպէս համաքրիստոնէական աշխարհի կարեւորագոյն կենտրոններից մէկը։ Առանձնայատուկ ուշադրութիւն պէտք է դարձնել Ցեղասպանութեան զոհերի յիշատակին տուրք մատուցելու քայլին մի երկրի կողմից, որը պաշտօնապէս չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, եւ այստեղ քաղաքական դիտարկումների շարժառիթներ են ի յայտ գալիս: Նախ` պէտք է  անպայման յիշել Լիբանանի խորհրդարանի հայկական պատգամաւորական բլոկի պատւիրակութեան հետ կայացած փոխադարձ այցերը,  ինչը խօսում է նման քայլի ենթահողի նախապատրաստման մասին։ Այլ հանգամանք, որն անպայման պէտք է նկատի ունենալ Սաուդական Արաբիայի կողմից նախանշային ուղերձներ փոխանցող այս քայլի յետեւում` Անկարա-Ռիադ յարաբերութիւններում լուրջ ճեղքւածքը լրագրող Խաշուկջիի սպանութեան պատճառով»,- նշեց Գանտահարեանը:

Ըստ նրա` Ռիադն ու Անկարան չեն թաքցնում իրենց հակասութիւնները Սիրիայում ընթացող պատերազմի, ազդեցութեան գօտիների, գործող զինեալ խմբաւորումների նկատմամբ իւրաքանչիւրի յենարանային ազդակների բախման տեսանկիւնից, յատկապէս` Սիրիայի հարցով Անկարա-Թեհրան ռազմաքաղաքական խնդիրների համակարգումը` Թեհրան-Ռիադ լարւած յարաբերութիւնների դիմաց, նաեւ` սուննի զանգւածին տիրութիւն անելու` թուրքական եւ սաուդական մեծ մրցակցութիւնը։ Այս բոլոր հանգամանքները նկատի ունենալով` պարզ են դառնում Սաուդական Արաբիայում լոյս տեսնող մամուլում հրապարակւած` Ցեղասպանութիւնը եւ անարդարութիւնն ու ջարդը դատապարտող յօդւածները։

Գանտահարեանի կարծիքով` այցի ընթացքում օգտագործւած բառապաշարն ու եզրոյթները հասկանալիօրէն զգուշաւորութեամբ են յատկանշւել. թէ՛ Վեհափառը եւ թէ՛ դեսպանը քաղաքական օրակարգի ձեւաւորմանը նպաստող թեմաների են անդրադարձել` շրջանցելով Անկարայի դասական խաղի կանոնները, որոնք միշտ նպատակ են ունեցել սեպ խրել հայկական կողմի եւ իսլամական աշխարհի միջեւ:

«Ինքնին այցը Անթիլիաս եւ Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելը իրադարձային է ու նախանշային, և սկսւած գործընթացի կայացման դէպքում միտումներ կարող են լինել Երեւանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մեկնարկի համար»,- նշեց նա:

Յարակից լուրեր

  • Լիբիայում բախւում են թուրքական եւ ռուսական շահերը նախանշելով հայկական քաղաքական ուրւագծեր
    Լիբիայում բախւում են թուրքական եւ ռուսական շահերը նախանշելով հայկական քաղաքական ուրւագծեր

    Լիբիայի պատերազմում հայկական առումով նախագործօնային ինչ ուղղութիւններ են նկատւում. «Նոյեան տապան»-ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարեանը։

  • Էր Ռիադի եւ Թել Աւիւի երկխօսութիւնը
    Էր Ռիադի եւ Թել Աւիւի երկխօսութիւնը

    1948-ին հրէական պետականութեան վերականգնումը վերափոխեց Մերձաւոր Արեւելքի առաջատար խաղացողների, այդ թւում՝ Սաուդեան Արաբիայի խաղաթղթերը։ Յաջորդ տասնամեակներում Էր Ռիադի մերձաւորարեւելեան քաղաքականութիւնում առանցքային հարցերից մէկը պաղեստինեան հարցի «արդարացի» կարգաւորումն էր։ Իրականում Սաուդեան Արաբիային մտահոգում էր Մերձաւոր Արեւելքում, ի դէմս Իսրայէլի, նոր հակառակորդի ի յայտ գալն ու ազդեցութեան գօտիների վերաբաշխման հնարաւոր վտանգները։

  • Մտահոգիչ է, որ համանախագահող երկիրը նման յայտարարութիւն է անում
    Մտահոգիչ է, որ համանախագահող երկիրը նման յայտարարութիւն է անում

    ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի յայտարարութիւնը շատ մտահոգիչ է։ Tert.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը։

  • «Համավարակը կարող է նոր աշխարհակարգի յանգեցնել»․ Շահան Գանտահարեան
    «Համավարակը կարող է նոր աշխարհակարգի յանգեցնել»․ Շահան Գանտահարեան

    Բէյրութի «Ազդակ»  օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանդահարեանը կարծում է, որ համավարակի յաղթահարումից յետոյ փոփոխութեան է ենթարկւելու ոչ միայն աշխարհակարգը, այլեւ բոլորիս առօրեան ու աշխատանքի պայմանները։ Առցանց ու հեռավար աշխատանքի անցնելու միտումները զգացւում են ոչ միայն տեղեկատւութեան, այլեւ տնտեսութեան մի շարք ոլորտներում։

  • Ակնարկ. Անյաղթահարելի պայմաններ եւ իրաւական ելքեր
    Ակնարկ. Անյաղթահարելի պայմաններ եւ իրաւական ելքեր

    Արցախի մէջ պսակաձեւ ժահրի առաջին վարակակիրի հաստատման լուրը անմիջապէս մտածել կու տայ նախագահական ընտրութեան երկրորդ փուլի կայացման կամ չկայացման հաւանականութիւններուն մասին: Բնականաբար, մինչեւ նոր նախագահի ընտրութիւնը, պետութեան գլուխի լիազօրութիւնները կը շարունակէ վարել պաշտօնավարման շրջանը աւարտող գործող նախագահը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։