Հա

Ազգային

29/04/2019 - 12:20

Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման կոչեր՝ Նիւ Եօրքի փողոցներում

Ապրիլի 28-ին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման կոչեր են հնչել Նիւ Եօրքի փողոցներում:

«alikonline.ir» - Ապրիլի 28-ին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման կոչեր են հնչել Նիւ Եօրքի փողոցներում: Աշխարհի խոշորագոյն քաղաքներից մէկի կենտրոնում՝ Թայմզ սքուէրում, ամէն տարի տեղի ունեցող Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած միջոցառումն այս տարի էլ էր բազմամարդ: Տեղեկացնում է «Երկիր մեդիա»-ն:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից բացի, Թայմզ սքուէրում էին նաեւ սենատորներ եւ կոնգրեսականներ: Այդ թւում՝ Բոբ Մենենդեսը, Չակ Շումերը եւ Ֆրենկ Փալոնը:

Ելոյթ ունեցողներից Հայ Դատի ԱՄՆ յանձնախմբի նախագահ Քէն Խաչիկեանը նշել է, որ Ցեղասպանութիւնը յանցագործութիւն է, որը պէտք է պատժւի: Այն կոնֆլիկտ չէ, որը պէտք է լուծւի, ինչպէս Անկարան է ասում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։