Հա

Ազգային

06/05/2019 - 11:20

«Ժխտողականութեան սերմանումը խրախուսում է աւտորիտար ռեժիմին, ինչպիսին Էրդողանինն է». Յարութ Շիրինեան

2019 թւականի ապրիլի 24-25-ի լիագումար նստաշրջանում Բելգիայի Ներկայացուցիչների պալատը քննարկեց եւ ընդունեց օրէնք, որն, ի թիւս այլ հարցերի, պատժում է ցեղասպանութիւնների ժխտումը, ինչպիսիք են Ռուանդայում թուցիների դէմ ցեղասպանութիւնը եւ Սրեբրենիցայի կոտորածները: Չնայած Բելգիայի հայ համայնքի, խոհրդարանի մի քանի անդամների եւ ոլորտի մասնագէտների ջանքերին`ընդունւած տեքստը չի ընդգրկել Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը։

«alikonline.ir» - 2019 թւականի ապրիլի 24-25-ի լիագումար նստաշրջանում Բելգիայի Ներկայացուցիչների պալատը քննարկեց եւ ընդունեց օրէնք, որն, ի թիւս այլ հարցերի, պատժում է ցեղասպանութիւնների ժխտումը, ինչպիսիք են Ռուանդայում թուցիների դէմ ցեղասպանութիւնը եւ Սրեբրենիցայի կոտորածները: Չնայած Բելգիայի հայ համայնքի, խոհրդարանի մի քանի անդամների եւ ոլորտի մասնագէտների ջանքերին`ընդունւած տեքստը չի ընդգրկել Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը։

«Այս օրինագիծը բխում է ԵՄ-ի կողմից եկած առաջարկից, որը պահանջ է իր անդամ երկրներին՝ քրէականացնել բոլոր ցեղասպանութիւնների ժխտողականութիւնը: Սակայն առաջարկը ազատութիւն է տալիս անդամ երկրներին հաշւի առնել կամ ոչ, այն հանգամանքը, որ ցեղասպանութիւնները ստացած լինեն Միջազգային դատարանի որոշում։ Դժբախտաբար, Հայոց Ցեղասպանութիւնը նմանօրինակ որոշման չի արժանացել, որովհետեւ համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ ՄԱԿ-ը տակաւին գոյութիւն չունէր։ Բայց, Բելգիան Հայոց Ցեղասպանութիւնը երեք մակարդակով ճանաչած լինելով` Ներկայացուցիչների պալատ, Սենատ եւ կառավարութիւն` վարչապետ Շառլ Միշէլի պաշտօնական յայտարարութեամբ, հաւատում էինք, որ բաւարար տւեալներ կային՝ Հայոց Ցեղասպանութիւնը օրէնքի մէջ ներառելու համար»,- այս մասին «Panorama.am»-ին ասաց ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հաղորդակցութեան պատասխանատու Յարութ Շիրինեանը։

Յարութ Շիրինեանը նշեց, որ Բելգիայի խորհրդարանի` Հայոց Ցեղասպանութիւնը օրէնքից բացառելու մասին որոշումն անընդունելի է եւ խորապէս հիասթափեցնող, քանի որ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու նախադրեալներ կան. մի քանի եւրոպական երկրներում նմանատիպ օրինակներ եղել են:

«Ժխտողականութեան սերմանումը, անշուշտ, խրախուսում է աւտորիտար ռեժիմին, ինչպիսին Էրդողանինն է, եւ, ցաւօք, սա կանաչ լոյս է` հակահայկական տրամադրութիւնների համար։ Ցաւալի է տեսնել, թէ ինչպէս Պալատի մեծամասնութիւնը անհաղորդ մնաց հասարակական կարծիքին, Բելգիայի լաւագոյն լրատւամիջոցներում հրապարակւած բազմաթիւ յօդւածներին, մարդու իրաւունքների ակտիւիստների պահանջներին եւ տարբեր խորհրդարանականների տեսակէտներին։ Այս ամէնը, անկասկած, նշանակում է, որ մենք Բելգիայի հայ համայնքի հետ էլ աւելի մեծ ջանքեր ենք գործադրելու` պահանջելով արդարութիւն Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի եւ նրանց յաջորդող սերունդների համար: Առաջիկայ ընտրութիւններից յետոյ մենք մտադիր ենք սերտօրէն աշխատել Բելգիայի նոր խորհրդարանի հետ եւ հարցը վերադարձնել օրակարգ»,- «Panorama.am»-ին ասաց Յարութ Շիրինեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։