Հա

Ազգային

08/05/2019 - 12:50

Աւելորդ վախեր Հայաստան-Արցախ ֆորումի շուրջ

ՀՅ Դաշնակցութեան նախաձեռնութեամբ Ստեփանակերտում այս օրերին տեղի է ունենում «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը՝ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան իրաւապայմանագրային յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով: Ֆորումին մասնակցում են Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի քաղաքական, ռազմական, փորձագիտական, հանրային շրջանակները ներկայացնող` այդ գաղափարի մի քանի տասնեակ կողմնակիցներ:

ԷԴԻԿ ԱՆԴՐէԱՍԵԱՆ



ՀՅ Դաշնակցութեան նախաձեռնութեամբ Ստեփանակերտում այս օրերին տեղի է ունենում «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը՝ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան իրաւապայմանագրային յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով: Ֆորումին մասնակցում են Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի քաղաքական, ռազմական, փորձագիտական, հանրային շրջանակները ներկայացնող` այդ գաղափարի մի քանի տասնեակ կողմնակիցներ: Նախատեսւում է ազդարարել երկու հայկական պետութիւնների միջեւ համապարփակ համագործակցութեան համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը։ Ընդունւելու է հռչակագիր, կեանքի է կոչւելու կազմկոմիտէ, որը պէտք է կազմակերպի համահայկական ստորագրահաւաք՝ ի պաշտպանութիւն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի: Ինչպէս հաղորդում են ՀՅԴ լրատւամիջոցները, նախաձեռնութիւնը նպատակ ունի նոր ազդակ հաղորդելու Արցախի քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեանը եւ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացին:

Այս բաւականին պարզ եւ հասկանալի բացատրութիւնը, որքան էլ դա տարօրինակ է, թիւրընբռնում է առաջացրել իմ արցախցի գործընկեր Վահրամ Աթանէսեանի մէջ: Վերջինս կարծում է, որ ՀՅԴ-ն, կազմակերպելով այս համաժողովը, նպատակ է հետապնդում ընտրութիւններից առաջ վերականգնել իր վարկանիշը Արցախում: Այլապէս, ասում է Աթանէսեանը, ի՞նչ կարիք կար ֆորումին համահայկական հնչեղութիւն տալու:

Եթէ այս հարցին խօսքի ազատութեան տեսանկիւնից մօտենանք, ապա պէտք է ասենք, որ դա Աթանէսեանի կարծիքն է, որ գոյութեան իրաւունք ունի: Ամենահետաքրքիրը, սակայն, ոչ թէ բուն կարծիքն է, այլ այն, որ Աթանէսեանը միակն է աշխարհում, որ այդպիսի կարծիք ունի Ստեփանակերտում ընթացող ֆորումի մասին: Ի դէպ, Վահրամ Աթանէսեանը առաջին անգամը չէ, որ մեզ զարմացնում է իր եզակի եւ էկզոտիկ կարծիքներով: Օրեր առաջ էլ նա յայտարարել էր, որ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլեանի հարաւամերիկեան շրջագայութիւնը ՀՅԴ-ն կազմակերպել է, որպէսզի նախարարը տեսնի, թէ ինչ կարողութիւնների տէր է Դաշնակցութիւնը եւ համաձայնի դառնալ Դաշնակցութեան թեկնածուն Արցախի Հանրապետութեան նախագահի ընտրութիւններում: Յետոյ, իհարկէ, պարզւեց, որ այդ այցի շրջանակներում հանդիպումներ ու քննարկումներ են տեղի ունեցել նաեւ Ուրուգւայի եւ Արգենտինայի հայամէտ քաղաքական շրջանակների հետ, բայց դրանից հազիւ թէ Աթանէսեանի կարծիքը փոխւած լինի:

«Հայաստան-Արցախ, ռազմավարական դաշինք» ֆորումի հետ կապւած` Աթանէսեանը ՀՀ իշխանութիւններին նախազգուշացնում է, որ Դաշնակցութիւնը դա կարող է օգտագործել որպէս այդ իշխանութիւններին «տուն ուղարկելու» հարցը օրակարգ բերելու միջոց. «ՀՅԴ-ն, կարծես, հէնց այդ կանխավարկածով էլ առաջնորդւում է` ձեւաւորւում է համազգային պահանջ, Հայաստանի իշխանութիւնները չեն ընդառաջում, եւ օրակարգ է գալիս նրանց հեռացնելու խնդիրը»,- գրում է Աթանէսեանը`առաջ ընկնելով ոչ միայն ՀՅԴ-ից, այլեւ ՀՀ իշխանութիւններից, որոնք չգիտես ինչու չպէտք է ընդառաջեն «Հայաստան-Արցախ» ռազավարական դաշինքի ստեղծման, հայկական երկու հանրապետութիւնների անվտանգութիւնն ամրապնդող այս կարեւոր նախաձեռնութեանը: Աթանէսեանը մտածում է, որ այս նախաձեռնութիւնը «արմատական քայլ է», իսկ ՀՀ իշխանութիւններն Արցախի հարցում հազիւ թէ արմատական որոշումների գնան:

Ես պարոն Աթանէսեանին խորհուրդ կը տայի այս նախաձեռնութիւնը չնոյնացնել մինչ այս իր տեսած «ծայրայեղական» նախաձեռնութիւնների ու արկածախնդրութիւնների հետ` Արցախի մանդատը յանձնել ռուսական կողմին, Արցախին տալ ՀՀ մարզի կարգավիճակ, հէնց հիմա ճանաչել Արցախի անկախութիւնը եւ այլն եւ այլն: Մտահոգութիւնները, որոնք հիմք են դարձել Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքն ի վերջոյ իրականութիւն դարձնելու գործընթաց սկսելու համար, այսօր առաւել քան երբեւէ առարկայական են, իսկ ինչ վերաբերւում է այդ գործընթացին համահայկական հնչեղութիւն հաղորդելուն, ապա դա ինքնանպատակ չի արւում, եւ կամ, ինչպէս կարծում է Աթանէսեանը, տեղական մասշտաբի քաղաքական դիւիդենտներ շահելու համար: ՀՅԴ բուն նպատակը ոչ թէ ԱՀ խորհրդարան մտնելն է կամ ՀՀ իշխանութիւնների դէմ քարոզչական գործիքներ ձեռք բերելը, այլ Արցախի միջազգային ճանաչման գործընթացն առաջ մղելը եւ արցախցու իրաւունքների հանդէպ 30 տարի շարունակ դրսեւորւած անտարբերութեան մթնոլորտի վերացումը:

Ի պատիւ Աթանէսեանի պէտք է ասեմ, որ նա բաւականին մօտենում է ճշմարտութեանը, երբ գրում է. «Եթէ ՀՅԴ-ն որոշել է կազմակերպել համահայկական ստորագրահաւաք` ի աջակցութիւն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի, ուրեմն ունի աւելի արմատական նպատակ: Այն է`Հայաստանի իշխանութիւնների առջեւ դնել Արցախի սուբիեկտութեան իրաւական ճանաչման համազգային պահանջ»: Շարունակելով այս միտքը` ասեմ, որ յաջողութեան դէպքում մենք կունենանք մի փաստաթուղթ, որ ինչպէս ՀՀ, այնպէս էլ ԱՀ որեւէ իշխանութեան թոյլ չի տայ գնալ կամայական որոշումների, որոնք կը հակասեն երկու հայկական պետութիւնների կողմից հաստատւած իրաւապայմանագրային դրոյթներին:

Եւ վերջում`եւս մէկ դիտարկում: Այս նախաձեռնութիւնը ՀՀ իշխանութիւնների առջեւ խնդիր չի դնում հէնց հիմա ճանաչելու Արցախը, եւ սխալ է Հայաստան-Արցախ» ռազմավարական դաշինքի ձեւաւորման խնդիրը «Ժառանգութեան»`տարիներ առաջ բարձրացրած Արցախը ճանաչելու խնդրի հետ նոյնացնելը: Ճանաչման գործընթացի համար հիմնաւոր նախադրեալներ ստեղծելն ու ՀՀ ԱԺ-ում ոտքի վրայ ճանաչման քւէարկութիւն կազմակերպելը, մեր համոզմամբ, միանգամայն տարբեր բաներ են:

«Հրապարակ»

Յարակից լուրեր

  • Պարոն Փաշինեան, այլեւս ժամն է այս խայտառակութեանը վերջ տալու
    Պարոն Փաշինեան, այլեւս ժամն է այս խայտառակութեանը վերջ տալու

    Արայիկ Յարութիւնեանի հրաժարականով, հասկանալի է, մեր երկրի պրոբլեմները չեն լուծւելու: Այս տեսանկիւնից Արայիկ Յարութիւնեանը բախտորոշ դերակատարութիւն չունի: Փոխարէնը Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը օդի ու ջրի պէս է անհրաժեշտ ՀՀ կառավարութեանը՝ իր ձախողումների թիւը մէկով պակասեցնելու համար:

  • Քաղաքական հետապնդումներ՝ քրէական քողածածկոյթով
    Քաղաքական հետապնդումներ՝ քրէական քողածածկոյթով

    Աներկբայ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, իսկ այնուհետեւ նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի նկատմամբ քրէական հետապնդումներ սկսելու մէջ անուրանալի է Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչների ներդրումը: Թեթեւակի յիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարեանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելու՝ ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւնը ողջունած միակ քաղաքական ուժը եղել է ՀԱԿ-ը, այդ նոյն ՀԱԿ-ն է կանգնած նաեւ փաստաբան Վահէ Գրիգորեանին ՍԴ գործուղելու եւ ՍԴ նախագահ «կարգելու» ծիծաղաշարժ իրողութեան հետեւում:

  • «Սասնայ ծռեր»-ի ակտիւութեան նոպաների ժամանակագրութիւն եւ ոչ միայն
    «Սասնայ ծռեր»-ի ակտիւութեան նոպաների ժամանակագրութիւն եւ ոչ միայն

    «Սասնայ ծռեր»-ի ակտիւութեան շրջանները, որքան էլ տարօրինակ է, համընկնում են Թուրքիայի եւ թուրքական տարրի ակտիւութեան շրջանների հետ:

  • Վատ է, երբ BBC-ն է դատաւորը
    Վատ է, երբ BBC-ն է դատաւորը

    BBC-ի աղմուկ հանած հրապարակումից յետոյ BBC-ում եւ, առհասարակ, աշխարհում, ոչինչ չի փոխւել: Ինչ փոխւեց՝ Հայաստանում փոխւեց, ինչ դեռ կը փոխւի՝ Հայաստանում է փոխւելու: Ցաւը մերն է, իսկ նրանք կեղծ բժիշկներ են ընդամենը, որ կարող են մեր մարմինը բզկտել այնքան ժամանակ, քանի դեռ թրթուրի պէս գունդուկծիկ չենք դարձել մեր մարմնի մէջ ատամի չոփիկի մխրճւելուց: BBC-ին վճարում ես, եւ նա բարեխիղճ ձեւով իր գործն է անում: Չվճարես՝ չի անի, քո կողմն էլ չի նայի:

  • Ես քեզ ծնել եմ, ես էլ քեզ կը սպանեմ
    Ես քեզ ծնել եմ, ես էլ քեզ կը սպանեմ

    Պապին էլի անհանգիստ է: Չգիտեմ, նրան կամ ինչ-որ մոծակ է կծել, կամ վատ կանխազգացումներ ունի, որ կարճ ժամանակ անց պատասխան տալու հերթն իրեն է հասնելու: Մենք աւելի հաւանական ենք համարում երկրորդ տաբերակը, քանզի օրերս այդ մասին էր խօսում նաեւ ՀԱԿ-ի խօսնակ Արման Մուսինեանը, որ հիւրընկալւել էր Նւէր Մնացականեանի «Հոծ գիծ» հաղորդաշարին՝ «1in.am»-ի եթերում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։