Հա

Ազգային

11/05/2019 - 13:30

«Անկարան չունի Մոսկւայի՝ հակաահաբեկչական գործողութիւններ իրականացնելու առաձգականութիւնը». Շահան Գանտահարեան

Երէկ, ըստ «Անադոլու» գործակալութեան, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չաւուշօղլուն պահանջել է իր ռուս գործընկեր Սերգէյ Լաւրովից` դադարեցնել Ասադի եւ նրան աջակցող Ռուսաստանի կողմից սիրիական Իդլիբ շրջանի վրայ յարձակումները: Գործակալութիւնը, յղում անելով իր դիւանագիտական աղբիւրներին, նշում է, որ, ի պատասխան, Լաւրովը յայտնել է, որ յարձակումները դադարեցւել են դեռեւս երէկ առաւօտեան:

«alikonline.ir» - Երէկ, ըստ «Անադոլու» գործակալութեան, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չաւուշօղլուն պահանջել է իր ռուս գործընկեր Սերգէյ Լաւրովից` դադարեցնել Ասադի եւ նրան աջակցող Ռուսաստանի կողմից սիրիական Իդլիբ շրջանի վրայ յարձակումները: Գործակալութիւնը, յղում անելով իր դիւանագիտական աղբիւրներին, նշում է, որ, ի պատասխան, Լաւրովը յայտնել է, որ յարձակումները դադարեցւել են դեռեւս երէկ առաւօտեան:

Այս պայմանաւորւածութեան վերաբերեալ պարզաբանումներ ստանալու նպատակով «Yerkir.am»-ը զրուցեց Բէյրութում լոյս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանի հետ: Ըստ մեր զրուցակցի՝ հակաահաբեկչութեան դէմ պատերազմի իւրովի ընկալումների համատեքստում ընթանում էին համաձայնեցւած գործողութիւններ` Անկարան ընդդէմ քրդերի, Մոսկւան՝ ընդդէմ իսլամական ահաբեկիչների, իսկ այժմ ստացւում է, որ Իդլիբի վրայ ռուսական յարձակումները եղել են Անկարայի հետ համաձայնեցւած որոշ սահմանափակ ժամկէտի համար, կամ էլ Մոսկւան ինքնուրոյն անցել է գրոհի։

«Իդլիբի վրայ ռուսական յարձակումները դադարեցնելու` Անկարայի կոչը պարզ է դարձնում այն իրողութիւնը, որ Իդլիբում գործող ահաբեկիչների մնացորդները հեռակառավարւում են Թուրքիայից եւ վայելում նրա հովանաւորչութիւնը։ Յարձակումը դադարեցնելու կոչն էլ ենթադրում է, որ Անկարան ուզում է իր ձեռքում պահել ահաբեկիչ տարրերի հետագայ շահարկման հնարաւորութիւնների օգտագործման ղեկը»,- նշեց Գանտահարեանը:

Ըստ նրա՝ փոխպայմանաւորւածութիւնն իմիտացիա է։ «Ըստ էութեան, երբ ասւում է, որ յարձակումը դադարեցւել է պաշտօնական Անկարայի կոչից մի օր առաջ, դա ենթադրում է, որ ռուսական կողմն ինքնուրոյն է որոշել դադարեցնել գրոհը, ինչպէսեւ որոշել էր սկսել այն։ Ակնյայտ է դառնում, որ հակակշիռ գործողութիւնները միեւնոյն կշռոյթներով եւ տարողութիւններով չեն ընթանում. Մոսկւայի՝ հակաահաբեկչական գործողութիւններ իրականացնելու առաձգականութիւնը Անկարան չունի՝ քրդերի դէմ գրոհելու առումով, եւ սա կանխարգելւած է նաեւ ամերիկեան կարմիր լոյսերով»,- եզրափակեց Գանտահարեանը:

Յարակից լուրեր

  • Անդրադարձ. Թրքական վտանգը կ՛աշխուժացնէ Ֆրանսան
    Անդրադարձ. Թրքական վտանգը կ՛աշխուժացնէ Ֆրանսան

    Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոն յայտնեց, որ իր երկիրը` գործակցաբար եւրոպացի գործընկերներու հետ, ներառեալ` Յունաստանը, ժամանակաւորապէս պիտի աւելցնէ Միջերկրական ծովուն մէջ իր ներկայութիւնը: Ան այս մասին յայտարարեց Յունաստանի վարչապետ Քիրիաքոս Միցոթաքիսի հետ հեռաձայնային հաղորդակցութենէ մը ետք` շեշտելով, որ Թուրքիան պէտք է վերջ տայ արեւելեան Միջերկրականի շրջանին մէջ քարիւղի եւ բնական կազի պեղման միակողմանի աշխատանքներուն` այդպիսով ընդգծելով ֆրանսական քայլին գլխաւոր նպատակը:

  • Անորոշ ժամանակով երկարաձգւել են թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնները
    Անորոշ ժամանակով երկարաձգւել են թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնները

    Թուրքիայի հետ Բաքւի համատեղ զօրավարժութիւնները, որը պաշտօնապէս նախատեսւած էր անցկացնել յուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, երկարաձգւել է անորոշ ժամանակով:

  • Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջէյհուն Բայրամովն իր առաջին արտասահմանեան այցը կատարել է Թուրքիա
    Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջէյհուն Բայրամովն իր առաջին արտասահմանեան այցը կատարել է Թուրքիա

    Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջէյհուն Բայրամովը պաշտօնական այցով մեկնել է Թուրքիա:

  • Թուրքորոշիչները՝ որպէս չափորոշիչ
    Թուրքորոշիչները՝ որպէս չափորոշիչ

    ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան կողմից հանրայնացւեց հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագիծը, եւ բացայայտւած մի շարք իրողութիւնում կրկին երեւաց իշխանութիւնների կողմից ծրագրւած խորքային գործընթացների մի ողջ շղթայ։ Եւ, եթէ այլ պարագաներում խօսք կարող էր գնալ ապազգային, քայքայիչ ծրագրերի մասին՝ թելադրւած տեղական կամ օտար հակահայկական ուժերի կողմից, ապա չափորոշիչների պարագայում հետքերն ուղիղ տարան Թուրքիա։

  • Հայկական թաղամասերը զգալի նիւթական վնաս են կրել
    Հայկական թաղամասերը զգալի նիւթական վնաս են կրել

    Լիբանանի մայրաքաղաք Բէյրութում օգոստոսի 4-ին տեղ ունեցած պայթիւնն աննախադէպ էր, թէ իր ուժգնութեամբ, թէ հասցրած աւերածութիւններով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։