Հա

Ազգային

15/05/2019 - 10:40

Աւարտւեց ՀՅԴ Երիտասարդական միութիւնների համաեւրոպական խորհրդաժողովը

2019 թ. մայիս 10-12-ը Աթենքում տեղի ունեցաւ ՀՅԴ Երիտասարդական միութիւնների համաեւրոպական խորհրդաժողովը՝ «Զանգւածային էլեկտրոնային լրատւամիջոցների ու ընկերային ցանցերի հնարաւորութիւնների օգտագործումը՝ յօգուտ Հայ Դատի աշխատանքների ու Արցախի ճանաչման» խորագրով: 

2019 թ. մայիս 10-12-ը Աթենքում տեղի ունեցաւ ՀՅԴ Երիտասարդական միութիւնների համաեւրոպական խորհրդաժողովը՝ «Զանգւածային էլեկտրոնային լրատւամիջոցների ու ընկերային ցանցերի հնարաւորութիւնների օգտագործումը՝ յօգուտ Հայ Դատի աշխատանքների ու Արցախի ճանաչման» խորագրով:

Հայաստանից, Արցախից, Շւեդիայից, Հոլանդիայից, Բելգիայից, Անգլիայից, Ֆրանսիայից եւ Յունաստանից մօտ 50 պատւիրակներ ներկայացրեցին մասնակից միութիւնների գործունէութիւնը, լսեցին ընկերներ Միհրան Քիւրդօղլեանի, Մուրադ Փափազեանի եւ Յովսէփ Տէր-Գէորգեանի դասախօսութիւնները ՀՅԴ մամուլի, Հայ Դատի, Արցախեան պայքարի ու տեղեկատւական պատերազմի վերաբերեալ:

Լիագումար նիստերի եւ յանձնախմբային աշխատանքների ընթացքում տեղի ունեցան բազմաթիւ քննարկումներ հայութեանը եւ Եւրոպայի երիտասարդութեանը յուզող հարցերի շուրջ:

Ժողովը արձանագրեց հետեւեալը.

- Հայաստանի եւ հայութեան ներկայ վիճակը յղի է ներքին եւ արտաքին բազմաթիւ վտանգներով`ՀՅԴ երիտասարդական միութիւնները յանձնառու են հզօր, ժողովրդավար, ընկերվար եւ ազգային արժէքներ կրող պետութեան կերտման գործին։ Ժողովը ողջունում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան տարած աշխատանքը՝ երկրում ընկերային տարաբնոյթ խնդիրների, ընկերային արդարութեան հաստատման, ժողովրդի կարիքների ապահովման, բնապահպանական ու այլ ուղղութիւններով:

- Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնն ու եւրոպական երկրներում թուրք-ազերիական լոբբիզմի դէմ պայքարն առաջնահերթութիւն է ՀՅԴ երիտասարդութեան համար: Աշխատանք պէտք է տարւի, որպէսզի թուրքական պետութեան կողմից մեր արդար իրաւունքների հատուցման հարցը դառնայ տիրական՝ հայ երիտասարդութեան եւ հայութեան ընդհանուր օրակարգերի համար:

- ՀՅԴ եւրոպահայ երիտասարդութիւնը հաստատում է, որ Ջաւախքի հայութեան ու երիտասարդութեան ուղղութեամբ տարւող աշխատանքները պէտք է նոր թափ ստանան՝ շրջանի հայեցի դիմագիծը պահպանելու համար։

- Պէտք է շարունակել Եւրոպայի տարածքում գտնւող գաղութների ու նրանց երիտասարդութեան կազմակերպման ու վերաշխուժացման աշխատանքը։ Հայկական իրականութեան եւ յատկապէս Սփիւռքում ամենատարածուն, բազմանդամ, գաղափարական ու քաղաքականացած հայկական երիտասարդական ուժը հանդիսանալով՝ ՀՅԴ երիտասարդականը գիտակից է իր ստանձնած առաքելութեանը:

- Զանգւածային լրատւամիջոցների ու ընկերային ցանցերի ճիշտ օգտագործումը կարեւոր միջոց է ՀՅԴ երիտասարդականի նպատակներն ու գործունէութիւնը ներկայացնելու, թշնամիների եւ մրցակիցների տեղեկատւական յարձակումներին եւ ցեխարձակումներին արձագանքելու գործում: ՀՅԴ երիտասարդականը ամէն ջանք պէտք է գործադրի արդիական, գրաւիչ, հետեւողական ու ներգործուն ներկայութիւն լինելու համար այս ցանցերում։ Ժողովը շեշտեց նաեւ ՀՅԴ երիտասարդական պարբերաթերթերի դերը՝ մտաւորական ուժի ձեւաւորման գործում։

Մասնակիցները հաստատեցին, որ տարածաշրջանային նմանօրինակ հանդիպումները եւրոպահայ դաշնակցական երիտասարդութեանը զինում են նորանոր գիտելիքներով եւ դաշնակցական սկզբունքներով՝ շարունակելու համար քրիստափորեան հարատեւ կռիւը:

ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակ

14.05.2019

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։