Հա

Ազգային

23/05/2019 - 13:20

«Մեր հանրահաւաքի օրակարգը Ռոբերտ Քոչարեանի պաշտպանել չէ». Իշխան Սաղաթելեան

Դաշնակցութիւնն այսօր ժողով կանի, ասել է թէ՝ հանրահաւաք կը հրաւիրի, որին, ենթադրում են, մօտ 5 հազար մարդ կը մասնակցի։ Իսկ թէ ինչ կորոշի, կերեւայ հանրահաւաքի ելոյթներում, որոնք, ենթադրելի է, լինելու են քննադատական եւ ուղղւած Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գործունէութեանն ու թոյլ տւած սխալներին։ Առհասարակ, Դաշնակցութիւնը տեւական ժամանակ կիսաչէզոք դիրք էր բռնել ու առանձնապէս ակտիւութիւն չէր ցուցաբերում, անգամ մամուլում գրւեց, թէ պասիւացել են եւ դուրս եկել ասպարէզից։

«alikonline.ir» - Դաշնակցութիւնն այսօր ժողով կանի, ասել է թէ՝ հանրահաւաք կը հրաւիրի, որին, ենթադրում են, մօտ 5 հազար մարդ կը մասնակցի։ Իսկ թէ ինչ կորոշի, կերեւայ հանրահաւաքի ելոյթներում, որոնք, ենթադրելի է, լինելու են քննադատական եւ ուղղւած Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գործունէութեանն ու թոյլ տւած սխալներին։ Առհասարակ, Դաշնակցութիւնը տեւական ժամանակ կիսաչէզոք դիրք էր բռնել ու առանձնապէս ակտիւութիւն չէր ցուցաբերում, անգամ մամուլում գրւեց, թէ պասիւացել են եւ դուրս եկել ասպարէզից։

Բայց վերջին շրջանում, յատկապէս Քոչարեանի շուրջ ծաւալւող իրադարձութիւնների ֆոնին, դաշնակցականները նորից ակտիւացան, կարծես նրանց համբերութեան բաժակը լցւեց Նիկոլ Փաշինեանի գործողութիւններից, ու սկսեցին ակտիւանալ։ Վառ օրինակ՝ նրանց տարածած յայտարարութիւնները, որոնցում ՀՅԴ-ն իր մտահոգութիւններն է յայտնում երկրում տիրող ատելութեան մթնոլորտի, իշխանութեան ու հասարակութեան կողմից դատական համակարգի, այդ թւում՝ Քոչարեանի գործով դատավարական պրոցեսի նկատմամբ տեղի ունեցող իշխանութեան ու հասարակութեան ճնշումների վերաբերեալ։ ՀՅԴ-ի այս հանրահաւաքն իշխանական թեւի ներկայացուցիչներն արդէն փորձում են ներկայացնել որպէս ի պաշտպանութիւն Ռոբերտ Քոչարեանի ու Քոչարեանի հետ համագործակցութեան շրջանակներում՝ յիշեցնելով ՀՅԴ-Քոչարեան երբեմնի սերտ համագործակցութիւնը։ ՀՅԴ-ն, սակայն, չհրաժարւելով Քոչարեանից, որ նրա հետ 10 տարի սերտ համագործակցել է, այսօր փորձում է հանդէս գալ աւելի լայն օրակարգով՝ անկախ այլ քաղաքական դերակատարներից։ Փաշինեանականներն էլ փորձում են ՀՅԴ-ին «փչացնել»՝ Քոչարեանի հետ կապելով։

ՀՅԴ գերագոյն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելեանը «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասաց, որ այսօրւայ հանրահաւաքն անդրադառնալու է իշխանութիւնների գործողութիւններին, գնահատական է տրւելու արւած աշխատանքներին, եւ հնչեցւելու են յստակ տեսակէտներ։

 

- Դժգոհութի՞ւն կայ իշխանութեան աշխատանքից։

- Իհարկէ։

 

- Կա՞ն ինչ-որ առանցքային հարցեր, որոնք ՀՅԴ-ն օրւայ հրամայական է համարում, եւ պէտք է լուծել։

- Մենք վերջին երկու յայտարարութիւնների մէջ շատ յստակ անդրադարձել ենք, եւ հանրահաւաքի բովանդակութիւնն այդ հարցերին աւելի մանրամասն կանդրադառնայ։

 

- Ովքե՞ր են ելոյթ ունենալու՝ միայն դաշնակցականնե՞ր, թէ՞ այլ ուժերից հրաւիրեալներ էլ կը լինեն։ Տեղեկութիւն կայ, որ քննարկում էք՝ հրաւիրե՞լ այլ ուժերից անձանց, թէ՞ ոչ, քանզի ՀՀԿ-ից, օրինակ, ցանկացողներ կան։

- Մենք պաշտօնապէս յայտարարել ենք, որ բոլոր կողմերի հետ մեր բարձրացրած մտահոգութիւնների մասին խօսելու ենք։

 

- Պարոն Սաղաթելեան, արդէն քննադատութիւններ են հնչում, որ այս հանրահաւաքը Քոչարեանին պաշտպանելու եւ նրա հետ համագործակցութեան շրջանակներում է։

- Չկայ նման բան, սա յանուն մեր երկրի, յանուն մեր պետականութեան խորագրով հանրահաւաք է, որտեղ կոչ ենք անում իշխանութիւններին՝ լրջացէք։ Ռոբերտ Քոչարեանը բացարձակ կապ չունի եւ չի կարող ունենալ այս հանրահաւաքի հետ։ Մեր հանրահաւաքի օրակարգը Ռոբերտ Քոչարեանին պաշտպանելը չէ։ Այդ մասին մենք շատ պարզ, յստակ յայտարարել ենք, մէկ անգամ եւս հաստատում եմ։ Բայց բազմաթիւ ուժեր այս պահին, ոնց արեցին Արցախի ֆորումի ժամանակ, աղաւաղելու, ձեւափոխելու, խեղաթիւրելու նպատակով տարբեր նման տեղեկութիւններ են դնում շրջանառութեան մէջ։

 

- Դաշնակցութիւնը կարծես վերջին շրջանում սկսել է ակտիւանալ, թէեւ մամուլում տեղեկութիւն եղաւ, թէ պասիւացել, մի կողմ է քաշւել, բայց ձեր քայլերն այլ բանի մասին են խօսում։

- Դաշնակցութիւնը երբեք պասիւ չի եղել ու չի կարող լինել, որովհետեւ Դաշնակցութիւնը կենսագրութիւն, պատմութիւն, փորձառութիւն, համահայկական մեծ ռեսուրս ունեցող քաղաքական կուսակցութիւն է։ ՀՅԴ-ն երբեք պասիւ չի եղել ու չի կարող լինել, ու ամենակարեւորը՝ չի կարող անտարբեր լինել։ Չի կարող էսօր շատ-շատերի պէս ասի՝ շառ ու փորձանքից հեռու՝ մի կողմ քաշւեմ, տեսնեմ՝ ինչ է կատարւում։

 

- Իսկ իշխանափոխութեան հարց կարո՞ղ է առաջ քաշւել ՀՅԴ-ի կողմից թէ՛ այս հանրահաւաքում, թէ՛ առաջիկայում, առհասարակ։

- Մենք այս մասին շատ յստակ կասենք հանրահաւաքի ժամանակ։ Եթէ ես հիմա ամէն ինչ ասեմ, էլ ինչո՞ւ ենք հանրահաւաք անում։

 

- Դաշնակցութեան միւս կառոյցները, նաեւ Բիւրօն, Բպւրոյի ներկայացուցիչները միակա՞մ են այս հարցում, թէ՞ կան տարաձայնութիւններ։

- Դաշնակցութիւնը բոլոր հարցերում միակամ է, երբ որ որոշում է ընդունւում, ուրեմն բոլորի համար այդ որոշումն ընդունելի է արդէն։

Վահէ Մակարեան,

«Հրապարակ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։