Հա

Ազգային

27/05/2019 - 19:10

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հիւրընկալել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն այսօր հիւրընկալել է ՀՅԴ պատւիրակութեանը՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի եւ ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի գլխաւորութեամբ: 

 

alikonline.ir - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն այսօր հիւրընկալել է ՀՅԴ պատւիրակութեանը՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի եւ ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի գլխաւորութեամբ: Ըստ«Yerkir.am»-ի՝ տեղեկացնում են նախագահի աշխատակազմի լրատւական ծառայութիւնից: 

Հանդիպմանը հիւրերի խնդրանքով անդրադարձ է եղել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի նախաձեռնութեամբ առաջիկայում մեր երկրում կայանալիք հայաստանեան «Մտքերի գագաթնաժողովին» (Summit of Minds), որը համախմբելու է աշխարհի յայտնի վերլուծական կենտրոնների, նախկին ու ներկայ պետական եւ քաղաքական գործիչների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերութիւնների ներկայացուցիչների:

Յակոբ Տէր-Խաչատուրեանը ողջունել է նման հեղինակաւոր միջոցառումը Հայաստանում անցկացնելու նախաձեռնութիւնը: ՀՀ նախագահ Սարգսեանը մանրամասներ է ներկայացրել գագաթնաժողովի աշխատանքների եւ կազմակերպիչների հետ համագործակցութեան հեռանկարների մասին:

Նա նաեւ անդրադարձել է նախագահական միւս նախաձեռնութիւններին, որոնք կոչւած են նպաստել մասնաւորապէս բարձր տեխնոլոգիաների, գիտութեան, կրթութեան եւ այլ ոլորտներում աշխարհի առաջատար ընկերութիւնների հետ համագործակցութեան հաստատմանը:

Զրուցակիցները խօսել են նաեւ համահայկական օրակարգի տարբեր խնդիրների մասին: Նշւել է, որ բոլոր քայլերը պէտք է ուղղւած լինեն ուժեղ, զարգացած, պաշտպանւած եւ օրէնքներով առաջնորդւող երկիր կառուցելուն: Այդ համատեքստում կարեւորւել է խորը յարգանքը պետական ինստիտուտների հանդէպ:

Նշելով, որ երկրում դեռեւս բազմաթիւ խնդիրներ եւ անելիքներ կան՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են տարբեր ոլորտներում փոփոխութիւնների եւ բարեփոխումների անհրաժեշտութիւնը: Միաժամանակ, նրանք համակարծիք են եղել, որ դրանք պէտք է իրականացւեն հանդուրժողականութեան ու համերաշխութեան մթնոլորտում:

Զրուցակիցները պատրաստակամութիւն են յայտնել համագործակցել համահայկական տարբեր ծրագրերի շուրջ:

Յարակից լուրեր

  • «ԱՄՆ-ի գործողութիւնները միտւած են ԴԱԷՇ-ի վերականգմանը». Շամխանի
    «ԱՄՆ-ի գործողութիւնները միտւած են ԴԱԷՇ-ի վերականգմանը». Շամխանի

    Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Սիրիայի Արաբական Հանրապետութեան ԱԳ նախարար Ֆէյսալ Միկդադի հետ հանդիպման ընթացքում նշել, որ ԱՄՆ-ն զայրացած է Սիրիայում եւ Իրաքում կրած պարտութիւնների, ԴԱԷՇ-ի փլուզման, դիմադրութեան ճակատի յաղթանակի, եւ ուժերի ընդլայնման պատճառով՝ աւելացնելով, որ ԱՄՆ-ի գործողութիւնները միտւած են ԴԱԷՇ-ի վերականգմանը:

  • Դաշնակցութեան օրուան ընդառաջ
    Դաշնակցութեան օրուան ընդառաջ

    Աւանդութեան վերածուած է ամէն տարի ձմեռնամուտին նշել Հայ յեղափոխական դաշնակցութեան օրը: Այս տարի 131-րդ տարեդարձն է Դաշնակցութեան հիմնադրութեան 1890 թուականին: Հայկական ազատագրական պայքարին հասունացման պայմաններուն մէջ, յառաջ եկած էին բազմաթիւ յեղափոխական խմբակներ, բջիջներ ու կուսակցութիւններ: Գտնուեցան ապագայատեսիլ բուռ մը մարդեր, հիմնաւորապէս մտաւորականներ, որոնք անդրադարձան, որ անհատական կամ փոքր խմբակային ճիգերով կարելի չէ ազատագրական պայքար ծաւալել եւ գաղափարի ու գործի շուրջ համախմբել հայ ժողովուրդի բոլոր խաւերը: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի առաջին հանդիպումը Արեւելեան շրջանի նոր նահանգապետի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի առաջին հանդիպումը Արեւելեան շրջանի նոր նահանգապետի հետ

    Կիրակի, 28 նոյեմբերի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամների, պաշտօնական անդրանիկ հանդիպում ունեցաւ Ատրպատականի Արեւելեան նահանգի նորանշանակ նահանգապետ՝ դոկտ. Զէյն օլ-Աբեդին Ռազաւի Խոռամի հետ, նրա գրասենեակում: 

  • Նախագահ Ռէյիսին հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ
    Նախագահ Ռէյիսին հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ

    Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան 15-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ նոյեմբերի 27-ին մեկնել է Թուրքմենստան:

  • «Ազատագրական շարժում»-ը պահանջում է Նիկոլ Փաշինեանի եւ Արմէն Սարգսեանի հրաժարականը
    «Ազատագրական շարժում»-ը պահանջում է Նիկոլ Փաշինեանի եւ Արմէն Սարգսեանի հրաժարականը

    ՀՀ Հանրապետութեան հրապարակում տեղի է ունեցել «Ազատագրական շարժման» հանրահաւաքը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։