Հա

Ազգային

29/05/2019 - 12:20

Եղել են տարիներ, երբ Մայիսի 28-ը նշելը կեանք կարող էր արժենալ

Պատմակագան գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ անդամ Վահէ Սարգսեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Եղել են տարիներ, երբ Մայիսի 28-ը նշելը կեանք կարող էր արժենալ․․․ Դաժան, մղձւանջային տարիներ․․․

«alikonline.ir» - Պատմակագան գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ անդամ Վահէ Սարգսեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Եղել են տարիներ, երբ Մայիսի 28-ը նշելը կեանք կարող էր արժենալ․․․ Դաժան, մղձւանջային տարիներ․․․

1937 թ․ Մայիսի 28-ն էր, Հայրենիք վերադարձած եւ ծանր յուսախաբութեան գիրկը ընկած Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետ Յովհ․ Քաջազնունին իջնում է Զանգուի ափը եւ միայնակ նշում Մայիսի 28-ը։

70-ամեայ ալեզարդ ծերունին միայնակ յիշում է իր անցած փոթորկուն, վայրիվերումներով լի ուղին, յիշում Հայոց պետականութեան համար պայքարի ելած իր ընկերներին, որոնցից ոմանք արդէն չկային, իսկ ոմանց էլ ճակատագիրը նետել էր օտար ափեր, յիշում է Հայաստանի անկախութեան եւ ազատութեան համար հերոսաբար նահատակւած իր սիրասուն որդիներին՝ Արամին, Աշոտին ու Ռուբէնին, յիշում է բոլորին, յիշում ամէն ինչ եւ․․․լեռնական այդ ջաւախքցին երկար արտասւում է․․․․

․․․․Ուղիղ երկու ամիս անց՝ 1937 թ․ յուլիսի 28-ին ՆԳ ժողկոմ Խ․ Մուղդուսու ստորագրութեամբ տրւում է Յ․ Քաջազնունու բնակարանը խուզարկելու եւ նրան ձերբակալելու վերաբերեալ թիւ 6/41 օրդերը։ Հայկական ՍՍՌ ՆԳԺԿ եռեակը 1937 թ․ դեկտեմբերի 5-ին Յ․ Քաջազնունու՝ որպէս ակտիւ դաշնակցականի, նախկին վարչապետի հանդէպ կայացրեց մահապատժի դատավճիռ՝ անձնական գոյքի բռնագրաւումով։
Սակայն, նրա մօտ տուբերկուլեոզ ախտորոշած բանտային բժշկի եզրակացութեան հիման վրայ գնդակահարութիւնը յետաձգւեց։

․․․1938 թ․ յունւարի 15-ին Երեւանի բանտային հիւանդանոցում մահացաւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետ Յովհաննէս Քաջազնունին․․․

Փա՛ռք Հայաստանի անկախութեան համար ընկած երախտաւորներին»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։