Հա

Ազգային

18/06/2019 - 09:00

Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում

Յունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավարութեան հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցութեան կողմից մասնակցել են ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

«alikonline.ir» - Յունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավարութեան հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցութեան կողմից մասնակցել են ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը: «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան կողմից հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկեանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահէ Էնֆիաջեանը եւ ԱԺ պատգամաւոր Գէորգ Պետրոսեանը:

Քննարկւել է փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնաւորապէս անդրադարձ է կատարւել ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին ու ընթացիկ զարգացումներին: Կողմերը ծանօթացել են քաղաքական հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի վերաբերեալ երկուստեք առկայ դիրքորոշումներին:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցութիւնների շարքը՝ հանրային հետաքրքրութիւն ներկայացնող եւ երկրի հասարակական ու քաղաքական կեանքի համար կարեւոր հարցերի համատեքստում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։