Հա

Ազգային

30/06/2019 - 10:10

ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը ԵԵԸ ժողովին

Սոյն թւականի յունիսի 21-23-ը ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցաւ Եւրոպայի Երիտասարդ Ընկերվարականների (Young European Socialists) Բիւրոյի ժողովը: ՀՅԴ երիտասարդներից ժողովին մասնակցում էր Անահիտ Յակոբեանը (Ֆրանսիա):

Սոյն թւականի յունիսի 21-23-ը ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցաւ Եւրոպայի Երիտասարդ Ընկերվարականների (Young European Socialists) Բիւրոյի ժողովը: ՀՅԴ երիտասարդներից ժողովին մասնակցում էր Անահիտ Յակոբեանը (Ֆրանսիա):

Ժողովին մասնակցում էին աւելի քան 40 երիտասարդ ընկերվարականներ Եւրոպայի տարբեր երկրներից՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Բուլղարիա, Հոլանդիա, Գերմանիա, Բելգիա, Ֆինլանդիա, Դանիա, Շւեդիա, Նորւեգիա, Խորւաթիա, Կիպրոս եւ այլն:

Նշենք, որ Բիւրոյի ժողովը տեղի է ունենում տարին երկու անգամ, որտեղ կազմակերպութեան նախագահութիւնը եւ վարչութիւնը ներկայացնում են իրենց կատարած գործունէութեան հաշւետւութիւնը, ճշտում կազմակերպութեան քաղաքական ուղղութիւնը եւ ընդունում բանաձեւեր:

Նշենք, որ այս ժողովն առաջինն էր Եւրոխորհրդարանի ընտրութիւններից յետոյ։

ԵԵԸ-ի քարտուղարութեան համար սա նաեւ առաջին ժողովն էր մինչեւ իր ընտրւելը։ Առիթ եղաւ ներկայացնելու կատարած աշխատանքները, մասնաւորապէս եւրոպական ընտրութիւնների ժամանակ։

Որոշւեց կազմակերպութեան քարոզչութեան ուղղութիւնը Եւրոխորհրդարանի նոր ընտրեալ պատգամաւորների նկատմամբ:

Ժողովի պաշտօնական օրակարգից դուրս, ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը բազմաթիւ երկկողմ հանդիպումներ ունեցաւ մասնակից պատւիրակութիւնների հետ՝ ՀՅԴ Երիտասարդականի եւ նրանց միջեւ համագործակցութեան խորացման վերաբերեալ։

ՀՅԴ Երիտասարդականը Եւրոպայի երիտասարդ ընկերվարականներ կազմակերպութեան լիիրաւ անդամ է։

 

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ

28 յունիս, 2019 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։