Հա

Ազգային

06/07/2019 - 14:20

Մեկնարկել է ՀՅԴ Արցախի կառոյցի Շրջանային ժողովը

Յուլիսի 6-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում մեկնարկել է ՀՅԴ Արցախի կառոյցի Շրջանային ժողովը:

«alikonline.ir» - Յուլիսի 6-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում մեկնարկել է ՀՅԴ Արցախի կառոյցի Շրջանային ժողովը. յայտնում է «Yerkir.am»-ը:

Ժողովին մասնակցում են ՀՅԴ Բուրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներ, ՀՅԴ Արցախի շրջանաւարտ Կենտրոնական կոմիտէի անդամներ, ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւորներ, պատւիրակներ ՀՅԴ Արցախի բոլոր շրջանային մարմիններից եւ հրաւիրեալ ընկերներ:

Ժողովն ամփոփելու է շրջանաւարտ Կենտրոնական կոմիտէի գործունէութիւնը, գնահատելու է քաղաքական կացութիւնը, կայացնելու է որոշումներ առաջիկայ երկամեայ գործունէութեան համար:

Ժողովի ընթացքում յատուկ քննութեան նիւթ են լինելու առաջիկայ ՏԻՄ եւ 2020 թ. ընտրութիւնները:

Ժողովի աւարտին ընտրւելու է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի նոր կազմ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։