Հա

Ազգային

08/07/2019 - 10:10

Սփիւռքահայերի խորհրդատւութեան գրասենեակ՝ ՀՅԴ ԳՄ նախաձեռնութեամբ

Հայրենդարձ հայրենակիցների սկզբնական հոգսերը թեթեւացնելու համար միտք ծագեց՝ հիմնել Հայաստանում հաստատւած Սփիւռքահայերի խորհրդատւութեան գրասենեակ:

«alikonline.ir» - Լիբանանում ծնւած եւ մեծացած Ժիրայր Բեջեքեանն ու Սիմոն Գաֆալեանն արդէն երկար տարիներ Հայաստանում են ապրում: Հաստատւելով՝ անտրտունջ կիսել են հայրենիքի բոլոր դժւարութիւնները՝ Արցախեան ազատամարտից մինչեւ Ապրիլեան պատերազմ: Հաղորդում է «Yerkirmedia.am»-ը:

Նրանք էլ, ինչպէս շատ հայրենադարձներ, տեղափոխւելուց յետոյ սկզբնական շրջանում բազմաթիւ դժւարութիւնների միջով են անցել: Դա է պատճառը, որ Հայաստանում հաստատւած Սփիւռքահայերի խորհրդատւութեան գրասենեակ հիմնելու միտք ծագեց՝ թեթեւացնելու համար հայրենդարձ հայրենակիցների սկզբնական հոգսերը:

4 ամիս առաջ հիմնւած յանձնախումբն արդէն 3 շաբաթ է սկսել է իր գործունէութիւնը: Խորհրդատւութիւն է տրամադրում հայրենադարձներին՝ քաղաքացիութիւն ձեռք բերելու, կացութեան, վարորդական իրաւունք ստանալու, գրանցման, հայկական բանակում ծառայելու եւ այլ հարցերում: Անհրաժեշտութեան դէպքում՝ դիմում է նաեւ պատկան մարմիններին ու կառոյցներին, պաշտօնատար անձանց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։