Հա

Ազգային

09/07/2019 - 12:50

Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ պատանեկան ճամբարը

2008 թւականից Արցախում պատանեկան ճամբարներ անցկացնող Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միութեան համար այս տարին եւս բացառութիւն չէր:

2008 թւականից Արցախում պատանեկան ճամբարներ անցկացնող Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միութեան համար այս տարին եւս բացառութիւն չէր: Երէկ՝ յուլիսի 8-ին, Ստեփանակերտի Աշոտ Բեկորի անւան 2-րդ դպրոցում Արցախ ժամանած սփիւռքահայ երիտասարդները եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամներն ազդարարել են ՀՅԴ պատանեկան ճամբարի մեկնարկը:

Ճամբարին մասնակցում են 200-ից աւելի պատանիներ: Տասնօրեայ տեւողութեամբ ամառային ճամբարի ընթացքում պատանիներին ուսուցանւելու են ազգային, հայրենասիրական երգեր, հայոց պատմութիւն, կազմակերպւելու են զանազան հետաքրքիր խաղեր, ֆիլմի դիտումներ, ձեռագործութեան դասեր:

Յաւելենք, որ այս տարի ՀՅԴ կառոյցն Արցախում նախատեսում է իրականացնել եւս 3 պատանեկան ճամբար՝ Շուշի, Ասկերան եւ Մարտունի քաղաքներում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։