Հա

Ազգային

10/07/2019 - 11:00

Ֆրանս-ադրբեջանական համագործակցութիւնը առաջացրել է ֆրանսահայ համայնքի զայրոյթը

ՀՅԴ «Նոր սերունդը» յուլիսի 10-ին Փարիզում՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարութեան դիմաց, նախաձեռնելում է բողոքի ակցիա՝ ընդդէմ ֆրանս-ադրբեջանական համագործակցութեան: «Tert.am»-ի հետ զրոյցում այս մասին յայտնեց ՀՅԴ «Նոր սերունդի» ատենապետ Պերճ Քերթեշեանը:

«alikonline.ir» - ՀՅԴ «Նոր սերունդը» յուլիսի 10-ին Փարիզում՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարութեան դիմաց, նախաձեռնելում է բողոքի ակցիա՝ ընդդէմ ֆրանս-ադրբեջանական համագործակցութեան: «Tert.am»-ի հետ զրոյցում այս մասին յայտնեց ՀՅԴ «Նոր սերունդի» ատենապետ Պերճ Քերթեշեանը:

«Երկու հարց ենք բարձրացնելու բողոքի ակցիայի ժամանակ: Մէկը՝ ֆրանս-ադրբեջանական ռազմական համագործակցութեան հարցն է, միւսը՝ ֆրանսիական դատարանի կողմից Ֆրանսիայի եւ Արցախի քաղաքների միջեւ բարեկամական հռչակագրերը չեղարկելու հարցը»,- ասաց նա:

Նա նշեց, որ տեղեակ է ՀՀ արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնից, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը վստահեցրել է, որ ֆրանսիական զէնքերը չեն օգտագործւի հայ ժողովրդի դէմ: Իրենք էլ, ըստ Պերճ Քերթեշեանի, լսել են Մակրոնի այդ յայտարարութիւնը Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող ընթրիքի ժամանակ, սակայն դրան վստահելու հիմք չունեն:

«Դա մեզ համար հիմա միայն խօսք է, եւ չգիտենք պատերազմ լինելու դէպքում դրանք կօգտագործւե՞ն Արցախի դէմ, որքանո՞վ Ֆրանսիան կը կարողանայ դա վերահսկել… դժւար է ասել: Բայց եւ այնպէս տեղեկացանք, որ ֆրանսիական ընկերութիւններից մէկը Ադրբեջանի հետ ցանկանում է զէնքի արտադրութեան ոլորտում համագործակցել: Սա մեզ մտահոգում է․ Ֆրանսիան էմբարգօ ունի Արցախեան հակամարտութեան կողմերին զէնք վաճառելու, բայց համագործակցում է: Դրա դէմ պէտք է բողոքենք»,- ասաց նա:

Իսկ թէ ինչ արդիւնք կը տայ նրանց բողոքի ակցիան, ըստ Պերճ Քերթեշեանի, կախւած է իրենց՝ ակցիայի մասնակիցների ակտիւութիւնից: «Մեծ տնտեսական գործարք է, բայց գուցէ հնարաւոր լինի քաղաքական որոշման արդիւնքում այն չեղարկել»,- ասաց նա:

Պերճ Քերթեշեանի խօսքով՝ ֆրանս-ադրբեջանական համագործակցութիւնը առաջացրել է ամբողջ ֆրանսահայ համայնքի զայրոյթը: Այսօր էլ, ըստ նրա, բողոքն իրենց կուսակցութիւնն է նախաձեռնել, բայց իրենց կը միանան նաեւ ոչ կուսակիցներ:

«Հիմա դժւար է ասել, թէ քանի հոգի է մասնակցելու ակցիային: Պէտք է պարզապէս հաշւի առնել, որ հիմա նաեւ հանգստի շրջան է․ դրանով պայմանաւորւած, կարող է աւելի քիչ մարդ հաւաքւի»,- ասաց նա:

Ֆրանսիայի կառավարութեանը ճնշելը եւ ստիպելը, որ հրաժարւի Ադրբեջանի հետ համագործակցութիւնից, նրա խօսքով, հեշտ չի լինի իրենց համար, քանի որ Ադրբեջանն էլ ունի իր ազդեցութեան լծակները, մեծ գումարներ է ծախսում նաեւ քարոզչութեան համար:

«Մենք պէտք է ամէն ջանք թափենք կանխելու համար, որ ֆրանս-ադրբեջանական համագործակցութեամբ զէնքը չօգտագործւի մեր եղբայրների դէմ»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ իշխանութիւնների՝ ֆրանս-ադրբեջանական համագործակցութեան մասին արձագանքներին, թէ Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ զէնքը Արցախի հակամարտութիւնում չի օգտագործւի, Պերճ Քերթեշեանը նկատեց.

«Մեզ զարմացրել է Հայաստանի նման արձագանքը: Ակնկալում էինք, որ աւելի ակտիվ եւ պահանջկոտ կը լինէին այս համագործակցութեան վերաբերեալ, եւ ոչ միայն կը վստահէին, այլ կոնկրետ քայլեր կանէին՝ դա կանխելու համար: Հիմա համայնք էլ նրանց է սպասում եւ զարմանում է՝ ինչո՞ւ չեն շարժւում, ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկում»:

Յարակից լուրեր

  • Վարչապետին հերթական սպառնալիքը Հ. Յ. Դաշնակցութեան դէմ
    Վարչապետին հերթական սպառնալիքը Հ. Յ. Դաշնակցութեան դէմ

    Յախճապակեայ դղեակին մէջ ապաստանած, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան չի տեսներ կամ չ՚ուզեր ընդունիլ իրականութիւնը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մասին։ Կապանի մէջ իր այսօրուան ասուլիսի ընթացքին, ան դարձեալ ապացուցեց թէ կտրուած է այս իրականութենէն։ Ան կրկին անգամ յայտնեց իր այն «ցանկալի մտածողութիւնը» («wishful thinking”), թէ «եթէ կայ հակադրութիւն, ապա Դաշնակցութեան այն (այսինքն՝ Հայաստանեան) հատուածի եւ կառավարութեան միջեւ է»:

  • Դատարանը վարոյթ է ընդունել ՀՅԴ-ի յայցն ընդդէմ Արման Բաբաջանեանի
    Դատարանը վարոյթ է ընդունել ՀՅԴ-ի յայցն ընդդէմ Արման Բաբաջանեանի

    Երեւան քաղաքի ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատարանի դատաւոր Աւագ Գաբրիէլեանը վարոյթ է ընդունել ՀՅԴ անդամների յայցն ընդդէմ՝ ՀՀ ԱԺ պատգամաւոր Արման Բաբաջանեանի. Yerkir.am-ն այս մասին տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատւական համակարգից:

  • Լիբանանում կառավարութեան կազմի հաստատումից յետոյ վերսկսւել են բողոքի ակցիաները
    Լիբանանում կառավարութեան կազմի հաստատումից յետոյ վերսկսւել են բողոքի ակցիաները

    Լիբանանի նախագահ Միշէլ Աունի կողմից վարչապետ Հասան Դիաբի գլխաւորութեամբ կառավարութեան նոր կազմը հաստատելուց յետոյ Բէյրութում բողոքի նոր ալիք է սկսւել:

  • Այսօր լրանում է ՀՅԴ հիմնադիրներից՝ Ռոստոմի մահւան 101-ամեակը
    Այսօր լրանում է ՀՅԴ հիմնադիրներից՝ Ռոստոմի մահւան 101-ամեակը

    101 տարի առաջ, այս օրը` 1919 թւականի յունւարի 19-ին, իր մահկանացուն կնքեց Ստեփան Զօրեանը, նոյն ինքը` ՌՈՍՏՈՄԸ: Հ.Յ.Դ. հիմնադիրներց, Դաշնակցութեան ոգու մարմնացումը, մեծ հայն ու հումանիստը, նւիրեալ յեղափոխականն ու երդւալ սոցիալիստը:

  • Դաշնակցութեան խօսքը նորազատականութեան այսօրուան ժխորին մէջ
    Դաշնակցութեան խօսքը նորազատականութեան այսօրուան ժխորին մէջ

    Սկսինք հիմնականէն, սկիզբէն։

    Նորազատականութիւնը դրամատիրական համակարգի նորագոյն գաղափարախօսական «գիւտ»ն է։ Դրամատիրութիւնը միշտ ձգտած է հարստութեանց անյագ կուտակումին: Այդ հարստութիւնը կրնայ կանխիկ դրամի ձեւով ըլլալ, կրնայ նաեւ յառաջանալ բնական պաշարներով՝ քարիւղով, բնական կազով, հանքային զանազան պաշարներով (մետաղներ եւ այլն), առանց մոռնալու… ջուրը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։