Հա

Ազգային

11/07/2019 - 10:10

ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը ողջունում է Արցախի վերաբերեալ կոնգրեսական Ջուդի Չուի առաջարկը քւէարկութեան դնելը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգի յանձնաժողովը քւէարկել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուի օրինագծի օգտին, ըստ որի` առաջարկւում է պաշտպանել Արցախի վերաբերեալ Ռոյս-Էնգէլի առաջարկութիւնը. յայտնում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը` տեղեկացնելով, որ Ջուդի Չուի ամենայն հաւանականութեամբ նախաձեռնութիւնը կը դիտարկւի այս շաբաթ։

«alikonline.ir» - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգի յանձնաժողովը քւէարկել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուի օրինագծի օգտին, ըստ որի` առաջարկւում է պաշտպանել Արցախի վերաբերեալ Ռոյս-Էնգէլի առաջարկութիւնը. յայտնում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը` տեղեկացնելով, որ Ջուդի Չուի ամենայն հաւանականութեամբ նախաձեռնութիւնը կը դիտարկւի այս շաբաթ։ Գրում է «Yerkir.am»-ը:

ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը ողջունել է կոնգրեսական լրացումը Ռոյս-Էնգէլի առաջարկին, որով նախատեսւում է արցախա-ադրբեջանական զօրքերի շփման գծից դիպուկահարներին հեռացում եւ ԵԱՀԿ դիտորդների թւաքանակի աւելացում, նաեւ առաջարկվում է սահմանի երկայնքով տեղադրել յատուկ ռազմական տեխնիկա՝ լոկատորներ, որոնք հնարաւորութիւն կը տան որոշելու հրադադարի ռեժիմը խախտող կողմին:

«Միացեալ Նահանգները պէտք է ամենուր լինի հայերի կողքին, այդ թւում` Արցախում, որտեղ անմեղ ընտանիքները դեռեւս Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական եւ մահացու խախտումների վտանգի տակ են»,- ասել է Չուն ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբին` յաւելելով. «Ողջամիտ պահանջները, ինչպիսիք են հրազէնի լոկատորները, մոնիտորները եւ դիպուկահարների կրակոցների արգելքները, կը դժւարացնեն խախտումները չնկատելու տալը, ուստի ես շատ ոգեւորւած եմ, որ այս պահանջը ներառւել է Ազգային պաշտպանութեան թոյլտւութեան ակտում: Մենք կողմ ենք խաղաղութեանը, եւ ես յոյս ունեմ, որ այս փոփոխութիւնը վերջնականապէս կընդունւի, մենք կարողանանք այնպիսի գործիքակազմ ստեղծել, որպէսզի խաղաղութիւնն ապահովւի»:

Նշւում է նաեւ, որ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների կոմիտէի նախագահ Էդ Ռոյսի եւ ներկայիս նախագահ Էլիոթ Էնգէլի կողմից 2015-ի աշնանը ներկայացւած Ռոյս-Էնգէլի առաջարկները ստացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի շուրջ 100 անդամի աջակցութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։