Առցանց առեւտրի ոլորտի գերհսկայ «Amazon» ընկերութիւնը մտադիր է այս տարի Գերմանիայում նոր ապրանքապահեստ բացել, ինչի շնորհիւ շուրջ 2800 նոր աշխատատեղ կը ստեղծւի:
«alikonline.ir» - Առցանց առեւտրի ոլորտի գերհսկայ «Amazon» ընկերութիւնը մտադիր է այս տարի Գերմանիայում նոր ապրանքապահեստ բացել, ինչի շնորհիւ շուրջ 2800 նոր աշխատատեղ կը ստեղծւի: Ըստ «Tert.am»-ի՝ հաղորդում է «Reuters» գործակալութիւնը:
Նշւում է, որ մինչեւ 2019 թ.-ի վերջ ընկերութեան՝ Գերմանիայում գործող աշխատակազմը կգերազանցի 20 հազար անդամը:
Գերմանիան «Amazon»-ի՝ Միացեալ Նահանգներից յետոյ երկրորդ ամենամեծ շուկան է: Այնտեղ ընկերութեան արդէն 12 պահեստ է գործում, իսկ 13-րդը տեղակայւած կը լինի արեւմտեան Մեոնխէգլադբախ քաղաքում: