Հա

Ազգային

18/07/2019 - 10:50

Իշխող ուժի ներկայացուցիչների արձանագրումները կամաց-կամաց խզւում են իրականութիւնից

17 յուլիս 2019 Կենտրոնական բանկի հրապարակած տւեալներով` օտարերկրեայ ներդրումներն այս տարւայ առաջին եռամսեակում կազմել են ընդամենը 34.4 մլն. դոլար: Մինչդեռ 2018 թ. նոյն ժամանակահատւածում Հայաստանի տնտեսութեան մէջ արտաքին կապիտալի ներհոսքը կազմել էր 94.4 մլն. դոլար: Ըստ էութեան, ստացւում է, որ ներդրումները 60 մլն. դոլարով պակասել են: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրաւունք»-ը զրուցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, ՀՅԴ Բիւրոյի Տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրային համակարգող Թադէոս Աւետիսեանի հետ:

17 յուլիս 2019 Կենտրոնական բանկի հրապարակած տւեալներով` օտարերկրեայ ներդրումներն այս տարւայ առաջին եռամսեակում կազմել են ընդամենը 34.4 մլն. դոլար: Մինչդեռ 2018 թ. նոյն ժամանակահատւածում Հայաստանի տնտեսութեան մէջ արտաքին կապիտալի ներհոսքը կազմել էր 94.4 մլն. դոլար: Ըստ էութեան, ստացւում է, որ ներդրումները 60 մլն. դոլարով պակասել են: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրաւունք»-ը զրուցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, ՀՅԴ Բիւրոյի Տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրային համակարգող Թադէոս Աւետիսեանի հետ:

 

«ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԻՑ ՉԵՆ ՇԱՐԺՒՈՒՄ»

- Պարոն Աւետիսեան, մէկ տարի առաջ այսօրւայ իշխանութիւնը թռիչքային տնտեսական աճ էր խոստանում, այսօր ունենք դեռ մի բան էլ բացասակա դինամիկա: Ըստ Ձեզ` ինչո՞վ է սա պայմանաւորւած:

- Բազմիցս նշել եմ, որ տնտեսութեան մեջ տրամադրութիւնները կարեւոր են, յատկապէս ներդրում կատարողների, տնտեսվարողների, աշխատող-արդիւնք ստեղծողների համար: Բայց այդ տրամադրութիւնները միայն խոստումներով չէ, որովհետեւ այդ խոստումներով տրամադրութիւն բարձրացնելն ընդամենը դրւագային արդիւնք է տալիս: Ամէն ինչ շատ պարզ է, եւ մենք իրաւունք չունենք մանիպուլացնելու մեր հանրութեանը, մեր քաղաքացիներին, որոնց մի մասն էլ նաեւ տնտեսական որոշումներ կայացնողներ են եւ իրենց ուսերին են տանում տնտեսութեան բեռն ու ռիսկը: Ներդրումը, եթէ փորձենք հանրամատչելի ներկայացնել, երկու գործօնի կշռման արդիւնքում է կատարւում: Իւրաքանչիւր ոք, ով ունի կապիտալ, այդ թւում` փողով արտայայտւած, տեխնոլոգիաներով կամ, ասենք, շէնք-շինութիւններով, պատրաստակամ է գործադրել իր այդ կապիտալը, եթէ կշռել է այդ երկու գործօնը, որոնցից մէկը ռիսկն է, որն ունի եւ կարող է ունենալ այդ կապիտալը կորցնելու իմաստով, միւսը` շահոյթի անորոշութիւնը, թէ ինչ չափի կը լինի: Եւ այս երկու գործօնն ուսումնասիրելով` ներդրողը, անկախ նրանից` կը լինի Ֆրանսիայից, Արգենտինայից, Կանադայից, Զամբիայից, թէ ՀՀ-ից` Երեւանից, Գիւմրիից կամ Ճամբարակից, պէտք է հետեւեալ հարցին պատասխանի` արդեօք արժի այսքան կապիտալը ներդնել այս ռիսկի պարագայում եւ ակնկալել այսչափ շահոյթ` ամսական կամ տարեկան: Եւ փաստ է, որ մարդիկ ներդրում կատարելու իրենց որոշման հարցում աւելի շատ բացասական պատասխան են տւել: Այսինքն, որ չարժի իրենց կապիտալը ներդնել: Նախորդ շրջանում համեմատաբար աւելի շատ դրական պատասխան են ունեցել եւ քայլ են կատարել ու իրականացրել են ներդրում, եւ շահոյթը յաղթել է ռիսկին: Ինձ թւում է` պատճառները պարզ են. նախ` քաղաքական անկայունութիւն կար, երկրորդ` ինստիտուցիոնալ բարեփոխումները տեղից չեն շարժում: Խօսում են ու խօսում, թէ մենաշնորհները վերացել են, կոռուպցիա չկայ, հարկերը բոլորը վճարում են, բայց իշխող ուժի ներկայացուցիչների կողմից այս բոլոր արձանագրումներն ամէն օր կամաց-կամաց խզւում են իրականութիւնից:

 

«ՍՏԱՄԲՈՒԼԵԱՆ ԿՈՆՒԵՆՑԻԱՅԻ ՎԱՒԵՐԱՑՈՒՄԸ ՀՂԻ Է ԱՆԴԱՌՆԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ»

- Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնն այսօր աւելի շատ զբաղւած է Ստամբուլեան կոնւենցիան վաւերացնելու քարոզով, քան սոցիալական խնդիրներով, որպէս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, ինչպէ՞ս էք վերաբերւում այս հանգամանքին:

- Ճիշտն ասած, այդ ոլորտով չեմ զբաղւել եւ չեմ կարող պրոֆեսիոնալ տեսակէտ յայտնել, բայց այնքանով, որքանով հետեւել եմ մասնագէտների վերլուծութիւններին, կարող եմ արձանագրել, որ շատ յստակ մտահոգիչ դրոյթներ կան: Փաստ է, որ շատ զարգացած երկրներ այդ կոնւենցիան չեն վաւերացրել եւ հէնց այդպիսի հիմնաւորումներով: Կարծում եմ` սա էլ չպէտք է դառնայ ոտքի վրայ արւած հերթական մի քայլը, որը յետոյ կարող է աւելի լուրջ խնդիրների առաջ մեզ կանգնեցնել: Դրա համար պէտք է լայն քննարկումներ լինեն, ընդ որում` ոչ թաքուն, այլ` հանրային, բաց: Օրւայ իշխանութիւնները ոչ միայն իրենց միջազգային գործընկերների յորդորները պէտք է լսեն, որը նաեւ կշռւում է որոշակի գրանտներով ու վարկերի խոստումներով, այլ նաեւ պէտք է լսեն հանրութեան լայն շրջանակների խօսքը, հաշւի առնեն մեր ազգային մենթալիտետը եւ ընդհանրապէս, որպէս ժողովուրդ, ազգ, մեր առանձնայատկութիւնները, որի վրայ խարսխւած է մեր կեանքը եւ մեր ապագան: Եւ այդ ամէնն արհեստածին, ներմուծւող մօտեցումներով փոխարինելն անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ: Սա տնտեսութեան մէջ ներդրումների 60 միլիոն դոլարի կորուստ չէ, որ յետոյ փորձես առաջանցիկ զարգացնել եւ ցուցանիշը վերականգնել: Սա յղի է անդառնալի կորուստներով, ինչը մեր այսօրւայ աշխարհաքաղաքական մարտահրաւէրների պարագայում ուղղակի անթոյլատրելի է: Ինչ վերաբերում է սոցիալական ծառայութեան աշխատողներին եւ նրանց վարքագծին, միանշանակ, իրավիճակը մտահոգիչ է: Հէնց երէկ էլ տեղեկատւութիւն կար, որ աշխատանքից ազատւել է մի բարձրաստիճան պաշտօնեայ այդ ծառայութիւնից, ամենատարբեր խօսակցութիւններ են շրջանառւում, իրենց բուն գործը թողած` Ֆէյսբուքով միմեանց վրայ են յարձակւում, զբաղւած են չգիտես ինչով կամ իրենց գործառոյթից դուրս ամէն ինչով, բայց ոչ նրանով, ինչն իրենց հիմնական գործառոյթն է եւ ինչի համար երկրի քաղաքացիները վճարում են հարկեր, եւ իրենք ստանում են աշխատավարձ: Արդիւնքում տեսնում ես, որ այդ ամէնը շատ ուղիղ իր բացասական ազդեցութիւնն է թողնում հէնց ոլորտի վրայ, ինչը փաստում են չկատարւած կամ յետաձգւող գործերը: Ընդհանուր առմամբ` վատ, թէ լաւ ստեղծւած այն համակարգը, որը պէտք է աշխատեր եւ զարգանար, արագ յետընթաց է ունենալու եւ արդէն իսկ ունի: Այստեղ արմատական մօտեցումներ են պէտք: Միանշանակ է, որ կառավարման եւ պրոցեսների համակարգման լուրջ բաց կայ, ինչն ուղղակի նկատելի է անգամ անզէն աչքով:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՍՕՐՒԱՅ ՕԳՆԱԿԱՆԸ ՍՐՏԱՑԱՒ ԱՇԽԱՏԵԼ Է ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

- Ի դէպ, վերջերս էլ մամուլում լայն արձագանք գտաւ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանի օգնական Նայիրի Սարգսեանը եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի օգնականը, երբ նախարար էր Արտեմ Ասատրեանը: Մինչդեռ Ն. Սարգսեանի պատգամաւոր եղբայրը` Հայկ Սարգսեանը պնդում էր, թէ վերջին տարիներին ողջ ընտանիքով ընդդիմադիր են եղել եւ պայքարել են նախկին իշխանութիւնների դէմ: Դուք այդ ժամանակ եղել էք փոխնախարար, նկատե՞լ էք Նայիրի Սարգսեանի կողմից ընդդիմադիր դրսեւորումներ:

- Նայիրի Սարգսեանին ճանաչում եմ որպէս շատ առաջադէմ երիտասարդի: Այդ ընթացքում որքանով առիթ եմ ունեցել շփւել, ունեցել է բարձր պրոֆեսիոնալիզմ, իսկ աշխատանքային միջավայրում որեւէ խնդիր չեմ տեսել: Օբեկտիւ պէտք է լինեմ, բացի դրականից այլ բան չեմ տեսել` մասնագիտական եւ աշխատանքային յարաբերութիւններում:

 

- Խնդիրը մասնագիտական որակները չէ, այլ սկզբունքներն ու հայեացքները: Երբեւէ Նայիրի Սարգսեանը աչքի ընկե՞լ է, որ հակասութիւններ ունի այն ժամանակւայ իշխանութեան հետ կամ ընդդիմացե՞լ է որեւէ հարցում:

- Շատ առիթներ, ամենօրեայ շփումներ չեն եղել, որովհետեւ ես միշտ իմ գործով եմ զբաղւած եղել, բայց որքանով եղել են շփումները, առաւելապէս տեսել եմ իր կողմից դրւած խնդրի վերաբերեալ սրտացաւ մօտեցում: Ինձ համար դժւար է գնահատել այն ժամանակւայ իր ընդդիմադիր լինել-չլինելը, քանի որ շատ հարցերում ես էլ համակարծիք չեմ եղել եւ ներկայացրել եմ իմ տեսակէտները: Համոզւած եմ, որ այսօր էլ նոյն պետական համակարգում շատերը բազմաթիւ հարցերում ունեն տարբերւող կարծիք: Բայց չմոռանանք, որ քաղաքական որոշումներ կայացնողների շրջանակը յստակ է` նախարարն է` փոխնախարարներով: Այնպէս որ, կարող ես մի հարցով այլ տեսակէտ ունենալ, մէկ ուրիշ հարցում նոյն տեսակէտն ունենալ: Ես չեմ ֆիքսել եւ չեմ հաշւել, թէ Նայիրի Սարգսեանի դէպքում քանիսն է եղել, քանի որ կրկնում եմ` նախ շփումներս քիչ է եղել, իսկ համատեղ քննարկումներից դրական տպաւորութիւն եմ ստացել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖԵԱՆ

Յարակից լուրեր

  • Ի՞նչ կարելի էր անել հանրաքւէին յատկացւած 7 մլն. դոլարով
    Ի՞նչ կարելի էր անել հանրաքւէին յատկացւած 7 մլն. դոլարով

    Անթոյլատրելի է պետական անարդիւնաւէտ ծախսեր կատարել, երբ բազմաթիւ չլուծւած սոցիալական խնդիրներ կան երկրում։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքւէի անցկացման համար տրամադրած գումարով կարող էին սոցիալական մի շարք խնդիրներ լուծել։

  • Չիրականացւող սոցիալական խոստումների սպեկուլիացիան
    Չիրականացւող սոցիալական խոստումների սպեկուլիացիան

     Պարբերաբար անդրադառնում ենք սոցիալական պաշտպանութեան ոլորտում համակարգային բարեփոխումների յետաձգմանը, դրանց իրական պատճառներին ու հետեւանքներին: Ներկայացրել ենք այս ոլորտի ապաշնորհ կառավարման մի շարք ձախողումներ: Իհարկէ, այս ամէնն արձանագրւում է գործող իշխանութիւնների չիրականացւող խոստումների ֆոնին:

  • Կառավարութեան քաղաքականութեան մէջ յստակ չեն ուրւագծւում ներառական զարգացման առաջնահերթութիւնները
    Կառավարութեան քաղաքականութեան մէջ յստակ չեն ուրւագծւում ներառական զարգացման առաջնահերթութիւնները

    Շատ դժւար է գործնականում հիմնաւորել, որ Ամանորին ծախսւած 271 մլն. դրամի ծախսն է հիմնական այն գործօնը, որ այդ օրերի ընթացքում մօտ 9 մլրդ. դրամով շրջանառութիւնն աճել է մեր երկրում, այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ երէկւայ ուղիղ եթերին հնչեցրած յայտարարութեանը:

  • «Յեղափոխական ընտրեալները»՝ բարձրաստիճանները եռապատկեցին իրենց վարձատրութիւնը
    «Յեղափոխական ընտրեալները»՝ բարձրաստիճանները եռապատկեցին իրենց վարձատրութիւնը

    2019 թւականը բացասական իմաստով նաեւ աննախադէպ էր աշխատավարձերի չափերի փոփոխութեան առումով: Օրւայ իշխանութիւնները շարունակեցին իրենց հերթական խոստումը. «առաջին հերթին եւ միջինից առաւել բարձր տեմպերով ապահովելու են աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրութեան աճը»:

  • Ժողովրդագրութիւն` խոստումներ եւ իրական փաստեր
    Ժողովրդագրութիւն` խոստումներ եւ իրական փաստեր

    Իշխանափոխութեան ընթացքում եւ դրանից յետոյ ժողովրդագրութեան ոլորտում քաղաքական խոստումները նոր թափ ստացան՝ արտագաղթից դէպի հայրենադարձութիւն, ծնելիութեան բում, բնակչութեան թւի շեշտակի աճ եւ այլն: Բնական է, եթէ նկատի ունենանք, որ ժողովրդագրական ցուցանիշները մեր երկրում ունեն բացասական կայուն միտում: Ցաւօք, այս միտումը շարունակւում է նաեւ ներկայումս, եւ մօտեցել ենք ժողովրդագրական ճգնաժամի շեմին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։