Հա

Ազգային

22/07/2019 - 11:00

Դաշնակցութեան դիրքորոշումը վերջնական կը ներկայացւի խորհրդարանի ամբիոնից

Արցախում տեղի ունեցած վերադասաւորումների, ներքաղաքական իրավիճակի, առաջիկայում սպասւող նախագահական ընտրութիւնների եւ այլ հարցերի շուրջ «Tert.am»-ը զրուցել է ԱՀ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի հետ:

«alikonline.ir» - Արցախում տեղի ունեցած վերադասաւորումների, ներքաղաքական իրավիճակի, առաջիկայում սպասւող նախագահական ընտրութիւնների եւ այլ հարցերի շուրջ «Tert.am»-ը զրուցել է ԱՀ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի հետ:

 

- Պարոն Իշխանեան, արդէն կա՞յ հաստատ որոշում, որ ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրութիւններին առաջադրելու է սեփական թեկնածուին, թէ՞ հնարաւոր է որոշում կայացւի այլ թեկնածուի սատարելու մասին:

- Մենք նման որոշում, որպէս այդպիսին, վերջնական դեռ չենք կայացրել: Արել ենք համապատասխան յայտարարութիւն, որի մէջ ամէն ինչ ասւած է, մնացածը քաղաքական գործընթացներ են, իրավիճակը կը թելադրի վերջնական որոշում կայացնելուն:

 

- Ինչո՞վ են պայամանւորւած Արցախում վերադասաւորումները՝ ոստիկանապետի եւ մնացած փոփոխութիւնները:

- Փոփոխութիւններ միշտ եղել են եւ այդ փոփոխութիւնները պայմանաւորւած են մեր առջեւ ծառացած մարտահրաւէրներով եւ նաեւ երկրի ներքաղաքական կեանքում տեղի ունեցող փոփոխութիւններով:

 

- Պարոն Իշխանեան, խօսակցութիւններ շրջանառւեցին, թէ Լեւոն Մնացականեանի՝ ոստիկանապետի պաշտօնում նշանակելն օրէնքի խախտումով է, այստեղ մամուլն էլ գրեց:

- Ես մամուլի մեկնաբանութիւններով չեմ առաջնորդւում եւ որեւէ առումով նման տեսակէտի չեմ հանդիպել:

 

- Նախագահական ընտրութիւններն Արցախում յաջորդ տարւայ մարտին են տեղի ունենալու, բաց ընտրապայքարը, կարծես, արդէն իսկ սկսւել է, ինչո՞ւ այսքան շուտ:

- Այն որ նախընտրական քարոզարշաւը, որպէս այդպիսին, մեկնարկել է աւելի վաղ եւ որոշ քաղաքական ուժեր, նաեւ անհատներ, մտել են այդ գործընթացի մէջ, դրա մասին մենք տւել ենք համապատասխան գնահատական. այն է՝ ժամկէտից շուտ այդ ոճով քաղաքական գործընթացներ ծաւալելը որոշակի լարւած մթնոլորտ է ստեղծում ներքաղաքական դաշտում: Բայց, ընդհանուր առմամբ, ընտրութիւններին նախապատրաստւելու գործընթացը գոնէ մեր կուսակցական կառոյցի համար Արցախում սկսւել է 2015 թւականի մայիսի 4-ից՝ նախորդ ընտրութիւններին յաջորդած օրւանից: Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերն էլ այդ մտայնութիւնն ունեն, պարզապէս քարոզարշաւի, ընտրութիւնների նախապատրաստւելու գործընթացի հնգամեայ ժամանակահատւածում գրաֆիկական պատկերներով վայրիվերումներ լինում են: Այդ առումով, մենք ունենք մեր ձիգ կեցւածքը եւ նաեւ մեր ռազմավարութիւնը, մարտավարութիւնը, որով էլ առաջնորդւում ենք:

 

- Պարո՛ն Իշխանեան, յայտնի է, որ Արցախի հերոս Սամուէլ Բաբայեանը ստորագրահաւաք էր սկսել Սահմանադրութեան մէջ փոփոխութիւն անելու համար, որպէսզի կարողանայ մասնակցել նախագահական ընտրութիւններին, դա պէտք է խորհրդարան մտնի, խորհրդարանը հաստատի, այս հարցում ո՞րն է լինելու ՀՅԴ խմբակցութեան տեսակէտը:

- Դաշնակցութեան դիրքորոշումը վերջնական կը ներկայացւի խորհրդարանի ամբիոնից եւ համապատասխան հիմնաւորումները կը հնչեն: Ինչ վերաբերում է օրէնսդրական նախաձեռնութեանը, իւրաքանչիւր քաղաքական ուժ կարող է օրէնսդրական փոփոխութիւն նախաձեռնել, այլ խնդիր է, թէ այն որքանո՞վ է համապատասխանում Սահմանադրութեանը:

 

- Այս դէպքում համապատասխանո՞ւմ է:

- Ես ասացի՝ մեր տեսակէտը վերջնական կը փոխանցենք, բացի քաղաքականից կունենանք նաեւ իրաւական գնահատական, կունենանք, նոր կը յայտնենք: Յամենայնդէպս, դեռ ժամանակ ունենք, կը տրւեն համապատասխան եւ բացատրութիւններ, եւ մեկնաբանութիւններ, եւ գնահատականներ: Խորհդարանում քննարկումների ժամանակ Դաշնակցութեան յստակ տեսակէտները կիմանաք: Մենք չունենք վարանումներ կամ անվճռականութիւն ցուցաբերելու միտումներ: Այն, ինչ-որ օրէնքն է, ինչ ընդհանուր պահանջն է, մենք մեր ընդհանուր տեսակէտները կը ներկայացնենք:

 

- Որեւէ առարկութիւն ունի՞ Արցախի ՀՅԴ կառոյցը Բաբայեանի՝ նախագահական ընտրութիւններին մասնակցելու տեսանկիւնից:

- Մենք ունենք գործող Սահմանդրութիւն եւ օրէնքեր: Այսօր դրանք թոյլ չեն տալիս ոչ միայն պարոն Բաբայեանին, այլեւ որեւէ այլ մարդու, որ եթէ չունի համապատասխան օրէնսդրական պահանջներին բաւարարող պայմաններ` առաջադրւելու եւ մասնակցելու նախագահական ընտրութիւններին, ուրեմն չի կարող, այսինքն՝ կան սահմանափակումներ: Այդ իսկ առումով` այդ նախաձեռնած ստորագրահաւաքի միտումները, կարծես թէ, այլ են:

Այդ ստորագրահաւաքն արդէն աւարտւել է, պաշտօնական տեղեկատւութիւնը տրւել է, մօտ 17 հազար ստորագրութիւն: Կարող եմ ասել՝ մենք վարչական շրջաններում գործող մեր կուսակցական կառոյցներից եւ խմբերից ստացել ենք համապատասխան տեղեկատւութիւն, որ բաւականանին անհանգստացնող եւ մտահոգող գործելաոճով իրականացւած ստորագրահաւաք էր: Բայց դրա գնահատականը կը տայ ԿԸՀ-ն` համապատասխան ստուգումներից յետոյ, որից յետոյ համապատասխան նախաձեռնութեան հեղինակները կը ներկայացնեն խորհրդարան:

 

- Կը մանրամասնէք՝ ի՞նչ անհանգստացնող ազդակներ էք ստացել ստորագրահաւաքի հետ կապւած:

- Դեռ ունենք բաւական ժամանակ եւ հնարաւորութիւններ մեր տեսակէտները փոխանցելու համար, եկէք ժամկէտից շուտ քայլեր չանենք, գնահատականներ չտանք:

 

- Պարո՛ն Իշխանեան, ՀՀ-ն ինչպիսի՞ ազդեցութիւն կարող է ունենալ Արցախում նախագահական ընտրութիւնների վրայ:

- Շատ նուրբ եւ հետաքրքիր հարց է: Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնները միշտ էլ այս կամ այն համապետական ընտրութիւններում ունենում են միմեանց վրայ ազդեցութիւն եւ փոխգործակցութիւն: 90-ական թւականներից սկսած առ այսօր հայկական երկու հանրապետութիւնների համապետական ընտրութիւններում կարողացել են կողմերը միմեանց հետ համապատասխան քննարկումներ ունենալ, բայց վերջնական արդիւնքների որոշողը լինում է ժողովուրդը. ընտրութիւնների արդիւնքներն ամփոփւում են համաժողովրդական ընտրութիւնների արդիւնքով:

 

- Նշմարւո՞ւմ է արդէն, արդեօք ՀՀ իշխանութիւններն ունեն ցանկալի նախագահի թեկնածու Արցախում:

- Որպէս այդպիսին մենք դեռ լիարժէք քարոզարշաւի մէջ չենք մտել: Ես համարում եմ, որ բոլոր հաւանական թեկնածուները, որոնց անունները շրջանառւում են, մինչեւ չունենան համապատասխան առաջադրումներ, այդ մասին խօսելն անիմաստ է:

Յարակից լուրեր

  • «Ի՞նչ է կատարւում ԼՂ հարցով բանակցային գործընթացում». «168 ժամ»
    «Ի՞նչ է կատարւում ԼՂ հարցով բանակցային գործընթացում». «168 ժամ»

    «198 ժամ»-ը գրում է. «Վերջին օրերին ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի շուրջ ինտենսիւ իրադարձութիւններ են տեղի ունենում:

  • «Խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններին մասնակցելու որեւէ ծրագիր չունեմ». Լարիջանի
    «Խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններին մասնակցելու որեւէ ծրագիր չունեմ». Լարիջանի

    Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին առաջիկայ խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններին մասնակցելու որեւէ ծրագիր չունի: Այս մասին նա յայտարարել է այսօր՝ դեկտեմբերի 1-ին, իրանցի եւ արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Ալիեւ… ե՛ւ աւելի
    «Հայրենիք»-ի խմբագրական. Ալիեւ… ե՛ւ աւելի

    Անգամ մը եւս, խօսքը կը վերաբերի… Ատրպէյճանի ղեկավար՝ Իլհամ Ալիեւի ձաբռտուքներուն: Հետզհետէ, ան աւելի ջղացնցուած՝ «հիսթերիք» կը թուի ըլլալ, յատկապէս հարաւի իր դրացի թշնամիին նկատմամբ: Այսպէս, դեռ քանի մը օր առաջ, նոյեմբեր 27-ին, Պաքուի համալսարանի հարիւրամեակին նուիրուած ձեռնարկին բեմ բարձրանալով, առիթը գտաւ կեղծիքը, շինծուն եւ յերիւրածոն ներմուծելու իր խօսքերուն մէջ՝ Հայաստանի եւ հայութեան հասցէին ցեխարձակումներով:

  • Վիտալի Բալասանեանը կը մասնակցի 2020-ի Արցախի նախագահական ընտրութիւններին. նա առաջադրել է թեկնածութիւնը
    Վիտալի Բալասանեանը կը մասնակցի 2020-ի Արցախի նախագահական ընտրութիւններին. նա առաջադրել է թեկնածութիւնը

    Շնորհակալ եմ վստահութեան համար եւ տալիս եմ իմ համաձայնութիւնը՝ առաջադրւելու եւ մասնակցելու 2020 թւականին Արցախի նախագահական ընտրութիւններին այս մասին Արցախի «Արդարութիւն» կուսակցութեան արտահերթ համագումարում յայտարարել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանեանը:

  • «Թաւշեայ» իշխանութիւնն ու Արցախեան հարցը
    «Թաւշեայ» իշխանութիւնն ու Արցախեան հարցը

    Միաձոյլ հայկական՝ 42 հազ. քառ կմ տարածքն ու երկու հայկական պետականութիւններն այն ամրոցն են, որտեղ կերտւում է Հայաստանի ներկան եւ ապագան, երաշխաւորւում 7 միլիոն սփիւռքահայութեան ինքնութեան եւ վերադարձի պայքարը: Հայկական ցանկացած իշխանութիւն եւ ուժ չի կարող հաւակնել որեւէ յաջողութեան՝ առանց Արցախի հարցի մասին իր դիրքորոշումը յստակեցնելու: Այս առումով գործող իշխանութեան տրամաբանութիւնը գրեթէ չի տարբերւում նախկին իշխանական մեծամասնութեան տրամաբանութիւնից:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։