Հա

Ազգային

03/08/2019 - 08:10

ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցեց Պաղեստինում եւ Իսրայէլում Սոցինտերնի ժողովին

Յուլիսի 30-31-ը, Ռամալլայում եւ Թել Աւիւում գումարւեց Սոցինտերնի (Ընկերվար միջազգայնականի, ԸՄ) ժողովը, նւիրւած պաղեստինաիսրայէլեան հակամարտութեան կարգաւորմանը՝ «Երկու պետութիւն» սկզբունքով։ Ժողովին մասնակցեցին կուսակցութիւններ Իսրայէլից եւ Պաղեստինից, ինչպէս նաեւ ներկայացուցիչներ Սոցինտերնի անդամ այլ կուսակցութիւններից։

Յուլիսի 30-31-ը, Ռամալլայում եւ Թել Աւիւում գումարւեց Սոցինտերնի (Ընկերվար միջազգայնականի, ԸՄ) ժողովը, նւիրւած պաղեստինաիսրայէլեան հակամարտութեան կարգաւորմանը՝ «Երկու պետութիւն» սկզբունքով։ Ժողովին մասնակցեցին կուսակցութիւններ Իսրայէլից եւ Պաղեստինից, ինչպէս նաեւ ներկայացուցիչներ Սոցինտերնի անդամ այլ կուսակցութիւններից։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից ժողովին մասնակցեց Երուսաղէմից Յակոբ Սեւանը։ Երկօրեայ քննարկումների արդիւնքում, ժողովը որդեգրեց հռչակագիր՝ «Երկու պետութիւն կարգաւորումը՝ Իսրայէլ եւ Պաղեստին, Միջին Արեւելքի ժողովուրդների խաղաղութեան եւ հնարաւորութիւնների ապագայի համար»։ 

Հռչակագիրն արձանագրում է, որ 27 տարի երկկողմանի խաղաղութեան կարգաւորման անյաջող փորձից յետոյ Սոցինտերնը գտնում է, որ ժամանակն է, որպէսզի միջազգային համայնքը հաւաքաբար ստանձնի միջազգային իրաւունքում առկայ իր պարտաւորութիւնը՝ վերջ դնելու պաղեստինեան պետութեան բռնագրաւմանն ու բոլոր արգելքներին՝ որպէսզի պաղեստինեան ժողովուրդը կարողանայ իրացնել ազատ ինքնորոշման իր իրաւունքը։

Հռչակագրի հեղինակները ցաւ են յայտնում, որ տարածաշրջանում որեւէ ապագայ կարգաւորման հիմք հանդիսացող այս սկզբունքը բացայայտօրէն խափանւել է Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Թրամփի վարչակազմի կողմից։

Ռամալլայում եւ Թել Աւիւում գումարւած նիստերի նպատակն էր քննարկել, թէ միջազգային համայնքը ի՛նչ քայլեր կարող է ձեռնարկել հակամարտութիւնը կարգաւորելու համար «Երկու պետութիւն» սկզբունքով, ինչը բխում է իսրայէլացիների եւ պաղեստինցիների շահերից եւ կը նպաստի տարածաշրջանում ու աշխարհում խաղաղութեան հաստատմանը։

Երկօրեայ ժողովին մասնակից ՀՅԴ ներկայացուցիչ Յակոբ Սեւանը հանդիպումներ է ունեցել մի շարք ներառեալ՝ պաղեստինեան եւ իսրայէլեան կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ եւ արծարծել երկուստեք հետաքրքրութիւն ունեցող հարցեր։

 

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ

2019 թ. օգոստոսի 1

 

Հռչակագրի ամբողջութիւնը՝ https://www.socialistinternational.org/news/activities/si-meeting-on-the-two-state-solution-israel-and-palestine-for-peace-and-a-future-of-opportunities-for-the-people-of-the-middle-east-815/

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։