Հա

Ազգային

06/08/2019 - 10:50

ՀՅԴ-ն կը շարունակի իր գիծը` յանուն ազգային շահերի ու նպատակների

Այսօր երեկոյեան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաւիրած հանրահաւաքին մասնակցելո՞ւ են նաեւ Արցախի գործող ղեկավարները:

«Իմ կարծիքով` այո: Ես որքան տեղեակ եմ` այո, մասնակցելու են»,- Aravot.am-ի հարցին այսպէս պատասխանեց Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայեանը:

«alikonline.ir» - Այսօր երեկոյեան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաւիրած հանրահաւաքին մասնակցելո՞ւ են նաեւ Արցախի գործող ղեկավարները:

«Իմ կարծիքով` այո: Ես որքան տեղեակ եմ` այո, մասնակցելու են»,- Aravot.am-ի հարցին այսպէս պատասխանեց Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայեանը:

Հետաքրքրւեցինք` իսկ ՀՅԴ-ն որոշում ունի՞ հանրահաւաքին մասնակցելու: «Հանրահաւաքը հանրային միջոցառում է, ՀՀ վարչապետն էլ խոստացել է կարեւոր բան հաղորդել: Բնականաբար, հետաքրքրիր է, եւ բոլորն էլ ցանկութիւն ունեն մասնակցել եւ իմանալ` այդ կարեւոր բանը ո՞րն է»,- ասաց Վահրամ Բալայեանը:

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Յարութիւնեանը յայտարարութիւն է տարածել, որ իր ղեկավարած կուսակցութիւնը ՀՀ վարչապետի հրաւիրած հանրահաւաքին կը մասնակցի 10 հազար մարդով: Արայիկ Յարութիւնեանը համարւում է ՀՀ իշխանութիւնների կողմից հովանաւորեալ թեկնածու` Արցախում յաջորդիւ կայանալիք նախագահական ընտրութիւններում:

Մեր զրուցակիցը նկատում է` հանրահաւաքը բազմամարդ է լինելու, քանի որ հասարակութեան տարբեր շերտերի մօտ հետաքրքրութիւնը մեծ է: Բացի այդ, տարբեր երկրներից ժամանած 5 000 մարզիկներ կան այս օրերին Ստեփանակերտում: Ինչ վերաբերում է Արայիկ Յարութիւնեանի`ՀՀ իշխանութիւնների հովանաւորեալ լինելուն, Վահրամ Բալայեանն ասում է` համացանցից եւ լրատւամիջոցներից է տեղեկացել այդ մասին, բայց դա ապացուցող փաստեր իր ձեռքի տակ չունի:

Այսօր յայտարարութիւն է տարածել նաեւ ՊԲ նախկին հրամանատար Սամւէլ Բաբայեանը: Նա եւ իր համակիրները նոյնպէս մասնակցելու են այսօրւայ հանրահաւաքին` «հակայեղափոխական տարրերին» իրենց տեղը ցոյց տալու համար: Սա աւելորդ լարւածութիւն կը մտցնի՞ իրադարձութիւններում,հետաքրքրւեցինք Վահրամ Բալայեանից:

Պատասխանն այսպիսին էր. «Ես, ապրելով Արցախում, այս քաղաքում`այդպէս էլ չհասկացայ, թէ այդ հակայեղափոխականներն ովքե՞ր են կամ ի՞նչ են արել: Գիտէք, եթէ օրինակ մէկը կարծիք է յայտնում, եւ այդ կարծիքին ինչ-որ մէկը հակառակ միտք է արտայայտում, ի՞նչ է, նա հակայեղափոխակա՞ն է կամ թշնամի՞: 21-րդ դարում ազատ խօսքը, ազատ մտածելակերպը, կարծիք յայտնելը առօեայ բան են, տեսէք , թէ աշխարհն ինչպէ՞ս է ապրում: Համենայնդէպս, ես չեմ կարծում, որ Արցախում կան ուժեր, կազմակերպւած ուժեր, որոնք չցանկանան, որ երկիրը չզարգանայ, առաջ շարժւի: Գուցէ կան անհատներ, որոնք իրենց մտածելակերպից ելնելով այդպէս են մտածում, բայց հակայեղափոխական այստեղ փնտրելն իմաստ չունի»:

Նկատեցինք` հակայեղափոխական են համարւում նաեւ ՀՅԴ-ականները, որոնք շատ հարցերում եղել եւ մնում են ՀՀ-ի նախկին եւ Արցախի ներկայիս իշխանութիւնների կողքին: «Եթէ Դաշնակցութիւնը պաշտպանում է ամենամեծ արժէքը` երկրի շահը, պետականութիւնը եւ դրա համար պէտք է հակայեղափոխական կոչւի, թող այդպէս կոչւի: 1890 թւականից սկսած առաջնային է եղել մի բան`ազատագրել հայրենիքը եւ պետականութիւն ունենալ: Մենք շարունակում ենք այդ գիծը վարել, թէ մնացածներն ի՞նչ գնահատական կը տան`դա ՀՅԴ-ին չի վերաբերում: Թող մնացածներն անեն ՀՅԴ-ի արածի 5 կամ 1 տոկոսը, յետոյ գնահատականներ տան: Ես համոզւած եմ, որ հանրութեան մի ստւար զանգւած ըստ արժանւոյն է գնահատում ՀՅԴ-ին, եւ ՀՅԴ-ն կը շարունակի իր գիծը` յանուն ազգային շահերի ու նպատակների»,- ասաց մեր զրուցակիցը: Հարցրինք նաեւ` իր կարծիքով ի՞նչ է ասելու ՀՀ վարչապետն այսօր Արցախում, կամ ի՞նչ են արցախցիներն ակնկալում լսել Նիկոլ Փաշինեանից: «Երեւի միասնութեան մասին կամ Արցախի հարցի հետ կապւած: Դժւար է կանխատեսել, թէ ի՞նչ պիտի ասւի: Համենայնդէպս, յուսանք, որ լաւ բան պիտի ասւի»,- պատասխանեց Արցախի խորհրդարանի փոխխօսնակը:

Իսկ դիտարկմանը`այսինքն, մտավախութիւններ չկա՞ն, այսպէս արձագանքեց. «Այս տարածքում ապրող ժողովրդին պէտք է լաւ ուսումնասիրել եւ հասկանալ: Կարող է մարդը ոչինչ չխօսի, կարծիք չյայտնի, բայց ինքն իր ճանապարհն ունի: Պատմութեան ընթացքում էլ այստեղ ապրող ժողովուրդն ապացուցել է, որ ունի իր ճանապարհն ու ստրատեգիան, այդ ճանապարհով անցնում է, այդպէս էլ կը լինի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։