Հա

Ազգային

07/08/2019 - 16:00

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը Մասիս Մայիլեանի հետ քննարկել են Արցախում ընթացիկ գործընթացների վերաբերեալ հարցեր

Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանն ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին։

«alikonline.ir» - Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանն ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին։ Այս մասին յայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Գրում է Yerkir.am-ը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակւել Արցախի արտաքին քաղաքական խնդիրները կատարելու նպատակով Արցախի ԱԳՆ եւ ՀՅԴ կառոյցների միջեւ համագործակցութեան վերաբերող մի շարք հարցերի շուրջ: Այս համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը կիսւել է Արցախի Հանրապետութեան պատւիրակութեան Աւստրալիա կատարած վերջին այցի արդիւնքներով եւ բարձր է գնահատել Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի ներդրումը դրա կազմակերպման գործում:

Կարծիքներ են փոխանակւել նաեւ Արցախում ընթացիկ գործընթացների վերաբերեալ` արտաքին քաղաքականութեան օրակարգում դրանց հնարաւոր ազդեցութեան համատեքստում:

Հանդիպմանը ներկայ են գտնւել նաեւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ Դաւիթ Իշխանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։