Հա

Ազգային

08/08/2019 - 10:00

«Մեր վերջնական նպատակը Հայաստանի եւ Արցախի միաւորումն է». Իշխան Սաղաթելեան

«Այն, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, դա յայտնի ա։ Եւ մենք այդտեղ վերապահում չունենք։ Այո, Արցախը Հայաստան է եւ վերջ։ Մենք կիսում ենք այդ տեսակէտը»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։ 

«alikonline.ir» - «Այն, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, դա յայտնի ա։ Եւ մենք այդտեղ վերապահում չունենք։ Այո, Արցախը Հայաստան է եւ վերջ։ Մենք կիսում ենք այդ տեսակէտը»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։ 

Այդ հարցում հակառակ կարծիքի վերաբերեալ էլ ասաց, թէ վերջնական նպատակը Արցախի եւ Հայաստանի միաւորումն է․ «Ինչի՞, Հայաստանում կամ Արցախում այլ կարծիք կա՞յ, որ Հայաստանն ու Արցախը նոյնն են, այդ առումով ես հասկանում եմ այն վտանգները, որ կարող են ի յայտ գալ։ Դա նոր բան չէ հայ իրականութեան մէջ, այս առումով մենք հարց չունենք։ Իհարկէ, մեր վերջնական նպատակը Հայաստանի եւ Արցախի միաւորումն է»։

Խօսելով այն կարծիքի մասին, թէ հակասութիւն կայ Փաշինեանի ասածների մէջ, մի դէպքում ասում է, որ ինքը Արցախի անունից չի կարող բանակցել, միւս կողմից, որ Արցախը Հայաստան է, պատասխանեց․ «Փաշինեանի բոլոր ելոյթների մէջ հակասութիւններ կան, հիմա, եթէ խորանանք դրա մէջ, բազմաթիւ են իր ելոյթների հակասութիւնները։ Շատ կարեւոր է հասկանանք՝ արդեօք իր կիրակի օրւայ «լայւը», երբ ասում էր կատաստրոֆիկ ժառանգութիւն են ստացել ու հիմա ասում է՝ 50 տարի է պէտք վերականգնել էս ամէն ինչը։ Իրատեսական չէ, երբ առօրեայ խնդիրները չես կարողանում լուծել եւ խօսում ես՝ 50 տարի յետոյ ինչ է լինելու։ Նախ անմիջական հարցերը փորձիր լուծել, նոր խօսիր 50 տարի յետոյ։ Ընդհանրապէս լաւ է, երբ պետութիւնն ունի տեսլական, բայց դա յոյս չի ներշնչում, որովհետեւ իրենք իրենց առաջ դրած տարրական խնդիրները չեն կարողանում լուծել»։

Սաղաթելեանն անդրադարձաւ նաեւ Փաշինեանի ընդհանուր ելոյթին․ «Ինչ վերաբերում է բուն ելոյթին՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ 50 տարի յետոյ, դա եւս լաւ է, որ վարչապետն ունի իր տեսլականը՝ 50 տարի յետոյ ինչ է լինելու, բայց մենք ունենք առօրեայ, հրատապ խնդիրներ, որոնք շարունակում են մնալ չլուծւած։ Երբ կառավարութիւնն իր առջեւ դրած տարրական խնդիրները չի կարողանում լուծել ու խօսում է՝ 50 տարի յետոյ ինչ է լինելու, դա մի քիչ անհասկանալի է եւ անտրամաբանական»։

 

Աննա Պապիկեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։