Հա

Ազգային

08/08/2019 - 12:50

Կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է

Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու դէպքում, նախեւառաջ, պէտք է վերացնել սուպերվարչապետական ինստիտուտը։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«alikonline.ir» - Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու դէպքում, նախեւառաջ, պէտք է վերացնել սուպերվարչապետական ինստիտուտը։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Յիշեցնենք, որ օգոստոսի 6-ին, ՀՀ արդարադատութեան նախարար Ռուստամ Բադասեանը ֆէյսբուքեան գրառում էր կատարել եւ տեղեկացրել, որ պատրաստւում են ձեւաւորել յատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որի կազմաւորումը նախատեսւում է մինչեւ 2020 թւականի փետրւարը:

«Չգիտեմ, թէ ինչ են պատրաստւում փոխել, բայց Արդարադատութեան նախարարութեան մօտ կարծես թէ բնաւորութիւն է՝ ինչ-որ բան են անում, յետոյ յայտարարում, որ արել են՝ առանց մասսայական քննարկման»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Սաղաթելեանը:

Հարցին, հնարաւո՞ր է այս փոփոխութիւնների նպատակը նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի շուրջ ստեղծւած իրավիճակին հանգուցալուծում տալն է, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց.

«Չեմ բացառում, բայց, քանի որ չգիտեմ՝ ինչի փոփոխութիւնների մասին է խօսքը, իրենք էլ չեն ասել, յստակ չեմ կարող պատասխանել»:

Սաղաթելեանը նշեց, որ եթէ իշխանութիւններն ուզում են վերադարձնել նախագահական համակարգը, ապա ՀՅԴ-ն դրան ամբողջութեամբ դէմ է, որովհետեւ գտնում է՝ կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է, եւ իրենք 25-30 տարի պայքարել են դրա համար:

«Իսկ, եթէ ուզում են վերադառնալ հնին, մենք պայքարելու ենք դրա դէմ: Միւս մտադրութիւններին կարձագանքենք, երբ իմանանք ինչ փոփոխութիւններ են նախատեսում: Ամէն դէպքում մենք անտարբեր չենք լինելու, ակտիւ մասնակցութիւն ենք ունենալու այդ պրոցեսին, որովհետեւ դա մեզ համար շատ կարեւոր է:

Սահմանադրութիւնը խաղալիք չէ, որ իրենց անձնական շահերը բաւարարելու համար որ յօդւածը ձեռք չի տալիս փոխեն, դա մեզ համար անընդունելի է»,- նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։