Հա

Ազգային

27/08/2019 - 11:50

Արմէն Սարգսեան. «Արցախից դուրս պատւէրներ կատարող կառոյցները մեզ մօտ չեն կարող գործել»

Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանը նշեց, որ ՀԿ-ն յայտարարել է, թէ կատարելու է դիտորդական առաքելութիւն սեպտեմբերի 8-ին սպասւող ՏԻՄ ընտրութիւններում, ինչին իրենք դէմ չեն, որովհետեւ կարծում են, որ իւրաքանչիւր ընտրութիւն պէտք է լինի թափանցիկ ու արդար եւ իրենք ողջունում են ցանկացած գործողութիւն, որը նպաստելու է թափանցիկ ու արդար ընտրութեան անցկացմանը, բայց եթէ դրա անւան տակ պատւէր է կատարւում, իրենք չեն ողջունում:

«alikonline.ir» - Արցախում պաշտօնապէս իր գործունէութիւնն է սկսել «Իրազեկ քաղաքացիների միաւորման» Ստեփանակերտի գրասենեակը, որի գործադիր տնօրէն է ընտրւել Վահրամ Թոքմաջեանը:

Այն հիմնադրւել է «Իրազեկ քաղաքացիների միաւորում» հայաստանեան ՀԿ-ի մի շարք անդամների կողմից եւ նպատակ ունի նպաստել Արցախում քաղաքացիական հասարակութեան զարգացմանը եւ ժողովրդավարութեան ամրապնդմանը:

Ֆէյսբուքեան գրառումներից պարզ է դառնում, որ Արցախում այս կազմակերպութեան գործունէութիւնը միանշանակ չի ընդունւում: Շատերը գրում են, թէ «սորոսեան այս կազմակերպութիւնն Արցախում անելիք չունի»:

Tert.am-ը փորձեց ԱՀ օրէնսդիր մարմնի ներկայացուցիչներից պարզել, թէ արդեօք կիսո՞ւմ են հանրութեան այդ շերտի մտահոգութիւնները:

Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանը նշեց, որ ՀԿ-ն յայտարարել է, թէ կատարելու է դիտորդական առաքելութիւն սեպտեմբերի 8-ին սպասւող ՏԻՄ ընտրութիւններում, ինչին իրենք դէմ չեն, որովհետեւ կարծում են, որ իւրաքանչիւր ընտրութիւն պէտք է լինի թափանցիկ ու արդար եւ իրենք ողջունում են ցանկացած գործողութիւն, որը նպաստելու է թափանցիկ ու արդար ընտրութեան անցկացմանը, բայց եթէ դրա անւան տակ պատւէր է կատարւում, իրենք չեն ողջունում:

«Եթէ կազմակերպութիւնը պատւէրներ է կատարում, դա լաւ չէ: Առանձնապէս Արցախում դրան պէտք է տառացիօրէն դէմ դուրս գալ: Արցախից դուրս պատւէրներ կատարող կառոյցները մեզ մօտ չեն կարող գործել: Եթէ մեր ազգայինը վնասւի, եթէ մեր ոգուն դէմ լինի, փորձեն շեղել, մենք կը լինենք ոչ միայն դէմ, այլեւ պայքարելու ենք դրա դէմ»,- ասաց Արմէն Սարգսեանը:

Ըստ նրա՝ ՀԿ-ն դեռ քայլ չի կարատել, չգիտեն, թէ ինչպէս է աշխատելու, ուստի դժւար է այս պահին ասել, թէ ինչ դիրքորոշում կայ կոնկրետ «Իրազեկ քաղաքացիների» վերաբերեալ:

Արցախի հանրապետութեան ԱԺ «Ժողովրդավարութիւն» խմբակցութեան ղեկավար Վարդգէս Բաղրեանն էլ նշեց, որ մարդիկ ճիշտ են անում մտահոգութիւն յայտնելով: «Սորոս լինի, մորոս լինի, եթէ բարի նպատակով չի մտնում Արցախ, ուրեմն չպէտք է մտնի: Մենք գիտենք Սորոսի ծաւալած գործունէութեան մասին, գիտենք, թէ ինչ արժէքներ են նրանք դաւանում: Արցախում նրանք որեւէ յաջողութեան հասնել չեն կարող որքան էլ շատ գումար ծախսեն: Մենք մեր ընտանեկան արժէքները ամէն ինչից վեր ենք դասում»,- ասաց նա:

Հարցին՝ կոնկրետ ի՞նչն է մտահոգիչ, պատգամաւորը պատասխանեց. «Նրանք քարոզում են համասեռամոլութիւն, ԼԳԲՏ, ինչը անընդունելի է: Մենք չպէտք է թոյլ տանք, որ նման վտանգները մեզ մօտ լինեն ու իբր թէ դիտորդական առաքելութիւն ծաւալեն: Եթէ նրանց նպատակը այն է, ինչում իրենց կասկածում ենք, ապա այստեղ անելիք չունեն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։