Հա

Ազգային

03/09/2019 - 08:40

«Եռաբլուրում ամփոփւած հերոսների արիւնը մեզ համար բացարձակ արժէք է». Իշխան Սաղաթելեան

Արցախի Հանրապետութեան անկախութեան տօնի առիթով ՀՅԴ Հայաստանի կառոյցի անդամները սեպտեմբերի 2-ին այցելել էին Եռաբլուր եւ ծաղիկներ խոնարհել Արցախի ազատագրման համար իրենց կեանքը նւիրաբերած հայորդիների շիրիմներին:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան անկախութեան տօնի առիթով ՀՅԴ Հայաստանի կառոյցի անդամները սեպտեմբերի 2-ին այցելել էին Եռաբլուր եւ ծաղիկներ խոնարհել Արցախի ազատագրման համար իրենց կեանքը նւիրաբերած հայորդիների շիրիմներին. յայտնում է Yerkir.am-ը:

Արժեւորելով Արցախի ազատագրման համար մարտնչած հայորդիների թողած աւանդը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն իր խօսքում փաստեց, որ արցախեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում այսօրւայ անորոշութիւնը կարող է ունենալ անընդունելի եւ անկանխատեսելի հետեւանքներ, ուստի մէկ անգամ եւս պէտք է բոլորը հասկանան, որ Եռաբլուրում ամփոփւած հերոսների արիւնը մեզ համար բացարձակ արժէք է եւ վեր է ամէն տեսակ շահարկումներից:

«Պէտք է զարգանալ՝ չզիջելով: Արցախի ներկայիս սահմանների պաշտպանութիւնը, հզօրացումը, Արցախի վերաբնակեցումը կենսական անհրաժեշտութիւն է հայ ժողովրդի անվտանգութեան եւ շարունակականութեան համար»,- նշեց Իշխան Սաղաթելեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։