Հա

Ազգային

28/09/2019 - 13:26

Մենք Արցախի լաւ դեսպաններն ենք ոչ միայն Կիպրոսում, այլեւ նրա սահմաններից դուրս

Սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտում կայացել է Կիպրոսի Սթրովոլոս քաղաքը ներկայացնող պատւիրակութեան մամուլի ասուլիսը: Արցախի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ Կիպրոսի Հայ Դատի յանձնախմբի եւ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ Արցախ այցելած պատւիրակութեան ղեկավար, քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսը ամփոփել է այցի արդիւնքները:

Քաղաքապետը նախ շնորհակալութիւն է յայտնել ՀՅԴ Հայ Դատի գրասենեակներին եւ ՀՅԴ կուսակցութեանը՝ այցը կազմակերպելու համար եւ նշել, որ տպաւորւած է Արցախ այցելութեամբ եւ արցախցիների հիւրընկալութեամբ: «Մենք այստեղ ենք մեր ժողովրդի եւ Արցախի ժողովրդի հետ կապեր ստեղծելու համար: Մեր բոլոր հանդիպումները արդիւնաւէտ էին, խօսել ենք մշակոյթի, սպորտի, գիտութեան ոլորտում համագործակցութեան մասին: Մենք մեկնում ենք ամենալաւ տպաւորութիւններով եւ ուզում ենք հաւաստիացնել, որ մեր սրտերը միշտ բաց են Արցախի ժողովրդի համար»,- իր խօսքում ասել է Անդրեաս Պապախարալամպուսը՝ հաւաստիացնելով, որ իրենք Արցախի լաւ դեսպաններն են ոչ միայն Կիպրոսում, այլ նրա սահմաններից դուրս:

Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանն իր խօսքում վստահեցրել է, որ շարունակելու են ՀՅԴ գրասենեակների կատարած աշխատանքը՝ զօրաւիգ լինելով Արցախը մեկուսացումից բերելուն:

Յիշեցնենք, որ քաղաքապետ  Անդրեաս Պապախարալամպուսի գլխաւորած պատւիրակութեան կազմում են քաղաքային խորհրդի անդամներ Աննա Կարիդին, Իրինի Վիոլարին, Մարիոս Հաջիւասիլուն, Մարիոս Անդրէուն եւ Պանայոտիս Մանոլին:

Պատւիրակութեանն ուղեկցում են ՀՅԴ Կիպրոսի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Յակոբ Գազանճեանը, Կիպրոսի ՀՅԴ կոմիտէի անդամ Րաֆֆի Մահտեսեանը եւ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։