Հա

Ազգային

30/09/2019 - 12:55

ԱՄՆ Կոնգրեսում քննարկւեցին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման հարցերը

Վաշինգտոնի Հայ Դատի յանձնախումբը օրերս ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր քննարկում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ յանցագործութեան հատուցման թեմայով, որին բանախօսելու էր իրաւագէտ եւ ցեղասպանագէտ, դոկտոր Ջերմէյն Մաքքալպին։

Վաշինգտոնի Հայ Դատի յանձնախումբը օրերս ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր քննարկում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ յանցագործութեան հատուցման թեմայով, որին բանախօսելու էր իրաւագէտ եւ ցեղասպանագէտ, դոկտոր Ջերմէյն Մաքքալպին։

«Անարդարութիւնը մէկ տեղում՝ սպառնալիք է արդարութեանը ամենուր»,- յայտնի իրաւապաշտպան Մարթին Լիւթեր Քինգի խօսքերն է մէջբերում իրաւագէտ եւ ցեղասպանագէտ դոկտոր Ջերմէյն Մաքքալպին ԱՄՆ Կոնգրեսում Վաշինգտոնի Հայ Դատի յանձնախմբի կազմակերպած քննարկմանը Հայոց Ցեղասպամութեան ճանաչման եւ հատուցման հարցերի շուրջ: Իր ելոյթում դոտոր Մաքքալպին ընդգծեց միասնութեան կարեւորութիւնը այս նպատակներին հասնելու համար, ինչպէս նաեւ ժխտողականութեան դեմ պայքարում:

«Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու հատուցումը չի կարող յաջողութեամբ պսակւել, եթէ դրա մասին քարոզեն միայն հայերը: Անհրաժեշտ է բոլորիս ու լայն զանգւածների միասնական քարոզչութիւնը»,- ասում է նա:

Նա կոչ արեց դասեր քաղել մարդկութեան հանդէպ կատարած այլ յանցագործութիւնների ճանաչման եւ հատուցման օրինակներից ՝ ընդգծելով, որ Ցեղասպանութիւնը դադարում է միայն այն ճանաչելուց յետոյ:

«Պէտք է բացառել, որ ժամանակակից զարգացումները խափանեն յանցանքի ճանաչման գործընթացը: Քանի դեռ Ցեղասպանութիւնը ժխտւում է, այն շարունակւում է»,- նշում է Մաքքալպին:

Դոկտոր Մաքքալպիի կարծիքով Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու հատուցման տրամադրումը կարեւոր է նաեւ Թուրքիայի համար, քանի որ առանց դրա անհնար է հասնել երկրի լիակատար ժողովրդավարացմանը: Նա վստահ է, որ՝հատուցումն աւելի խորը երեւոյթ է, քան ֆինանսական փոխհատուցումը: Դրա առաջնային նախապայմաններից է յանցագործութեան գիտակցումն ու ճանաչումը, որից յետոյ միայն հնարաւոր է խօսել հատուցման ձեւերի մասին:

Հայ Դատի Վաշինգտոնի յանձնախմբի ղեկավար Արամ Համբարեանը եւս համամիտ է՝ հատուցումն ու ճանաչումը փոխկապակցւած են, իսկ հատուցման համար անհրաժեշտ է ցեղասպանութեան յանցանքի ճանաչում: Հայոց Ցեղասպանութեան հարցում, ըստ Համբարեանի, հնարաւոր է հասնել ճանաչմանը աշխարհում կոնսենսուսի ձեւաւորման միջոցով, որի արդիւնքում Թուրքիան, միայնակ մնալով, ստիպւած է լինելու ճանաչել իրողութիւնը: Դա էլ, ըստ Համբարեանի, ճանապարհ կը հարթի հատուցման տարբեր ձեւերի շուրջ երկխօսութեանը:

«Սա իւրայատուկ չէ միայն հայերի համար: Աշխարհում իւրաքանչիւր տեղում կայ այն ընկալումը, որ երբ յանցանք է կատարվում, ապա ոճրագործները նախ պէտք է ընդունեն իրենց մեղքը, ճանաչեն այն եւ ճանապարհ գտնեն վերականգնելու արդարութիւնը զոհերի նկատմամբ»,- ասում է Արամ Համբարեանը:

Միջոցառմանը ներկայ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էւանսի կարծիքով էլ Հայոց Ցեղասպանութեան զոհերի հատուցման խնդիրը ունի որոշակի տարբերութիւն, օրինակ Հոլոքոստի հետ՝ իրաւական հիմքերից ելնելով: Հայոց Ցեղասպանութեան դատապարտման գործընթացը չունի Նիւրենբերգի նախադէպ, ուստի անհրաժեշտ են նոր եւ ստեղծագործ մօտեցումներ, որոնք կարող են փոփոխութիւններ մցնել այս հարցում:

 

amerikayidzayn.com

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։