Բուլղարացի հնագէտները սեւծովեան ափամերձ շրջանում 5-րդ դարին պատկանող գանձ են յայտնաբերել:
«alikonline.ir» - Բուլղարացի հնագէտները սեւծովեան ափամերձ շրջանում 5-րդ դարին պատկանող գանձ են յայտնաբերել:
Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով տեղի աղբիւրին, ընդհանուր առմամբ, պեղումների ժամանակ 16 ոսկեայ եւ աւելի քան 20 բրոնզէ մետաղադրամներ են յայտնաբերել, որոնք պատկանում են տւեալ ժամանակահատւածին: Առաւել արժէքաւորները, նախնական տւեալներով, ոսկէ մետաղադրամներն են, որոնց վրայ պատկերւած է Թէոդոսիոս 2-րդ կայսեր դիմանկարը:
Վառնայի պատմութեան թանգարանի փորձագէտի խօսքով՝ գանձը կարող էր թաքցւած լինել Մարկիանոպոլ հնագոյն քաղաքի դէմ իրականացւած յարձակումների ժամանակ: