Հա

Ազգային

10/10/2019 - 10:20

Հիմնական թելադրողն ու դերակատարը պէտք է լինեն ազգային շահերը

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը LIVEnews.am-ի հետ զրոյցում անդրադարձաւ Հայաստանում տեղի ունեցող բուռն իրադարձութիւններին, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչւում են Արցախին։

«alikonline.ir» - ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը LIVEnews.am-ի հետ զրոյցում անդրադարձաւ Հայաստանում տեղի ունեցող բուռն իրադարձութիւններին, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչւում են Արցախին։

Խօսելով 2020 թւականին Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների մասին, Դաւիթ Իշխանեանն ընդգծեց, որ արդէն մի քանի քաղաքական ուժեր իրենց յստակ տեսակէտն են ներկայացրել, ուստի իրենք չեն կարող Դաշնակցութեան հետ որեւէ քննարկում ունենալ, չեն կարող նաեւ համաձայնեցւած թեկնածուի գաղափարն ընդունել՝ իրենք ունեն սեփական թեկնածուն:

Դաւիթ Իշխանեանը չբացառեց նաեւ Արցախում սպասւելիք նախագահական ընտրութիւններին դաշինքների ձեւաւորման գաղափարը։ Արցախի նախագահական ընտրութիւններին յայտ ներկայացրած թեկնածուներից որեւէ մէկին նախապատվութիւն տալուց մեր զրուցակիցը զերծ մնաց։

Նա շեշտեց, որ ոչ ոք, այդ թւում Ադրբեջանի նախագահը, չպէտք է կասկածի, որ Արցախը Հայաստան է, սակայն այն, որ մենք ունենք Հայաստանի Հանրապետութիւն եւ Արցախի Հանրապետութիւն, այստեղ այլ քաղաքական դերակատարումների խնդիր կայ։

«Անշուշտ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների միջեւ չի կարող նման մթնոլորտ լինել, անկախ նրանից, թէ ի՞նչ քաղաքական ուժ եւ ինչպիսի քաղաքական գաղափարների տեր անձնաւորութիւն է իշխանութեան ղեկին, այստեղ կան ընդհանուր շահեր եւ այդ ազգային շահերը մեզ համար պիտի լինեն հիմնական թելադրողն ու դերակատարը»,- ասաց Դաւիթ Իշխանեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։