Հա

Ազգային

10/10/2019 - 12:10

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը ողջունում է Կոնգրեսի օրինագիծը, որը պարտադրում է կիրառել ամենախիստ պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեան հանդէս է եկել յայտարարութեամբ՝ կապւած Սիրիայի հիւսիսում Թուրքիայի կողմից իրականացւող ռազմական գործողութիւնների եւ ԱՄՆ-ի՝ իր զօրքերը դուրս բերելու որոշման հետ:

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեան հանդէս է եկել յայտարարութեամբ՝ կապւած Սիրիայի հիւսիսում Թուրքիայի կողմից իրականացւող ռազմական գործողութիւնների եւ ԱՄՆ-ի՝ իր զօրքերը դուրս բերելու որոշման հետ:

Նա նշել է, որ ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը շարունակում է համագործակցել ԱՄՆ նախագահի վարչակազմի եւ Կոնգրեսի շահագրգիռ կողմերի, կոալիցիոն գործընկերների և տարածաշրջանի հայ համայնքի ղեկավարների հետ՝ կապւած Թրամփի վարչակազմի վտանգաւոր որոշման հետ, որը խթանել է թուրքական ներխուժումը՝ թիրախաւորելով քրդերին, ինչպէս նաեւ հայերին եւ ռիսկի խմբում գտնւող այլ քրիստոնեայ, եզդի ու մուսուլման բնակչութեանը: 

«Յիշեցնելով Հայոց Ցեղասպանութեան շարունակական հետեւանքները մասին, այդ թւում՝ Սիրիայի հիւսիսարեւելեան շրջանների արեւմտահայ բնակչութեանը սպառնացող, մենք միանում ենք սենատորներ Լինդսի Գրեհամի, Քրիս Վան Հոլենի եւ Կոնգրեսի երկու պալատների երկկուսակցական օրինագծին, որը պարտադրում է կիրառել ամենախիստ պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ՝ Ամերիկայի քուրդ դաշնակիցների կամ քաղաքացիական բնակչութեան վրայ յարձակումների համար»,- ասել է Արամ Համբարեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։