Հա

Ազգային

16/10/2019 - 12:00

Չի կարելի նման յայտարարութիւն անել՝ պարզապէս Արցախի ընտրութիւններին լծակ ունենալու համար

Factor.am-ի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի հետ:

«alikonline.ir» - Factor.am-ի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի հետ:

 

- Պարո՛ն Մանոյեան, Սիրիայի հիւսիսում իր գործողութիւններում Թուրքիան որքա՞ն առաջ կարող է գնալ: Յատկապէս հիմա, երբ սիրիական կառավարական բանակը քրդական ուժերին է միացել, արդէն Մանբիչ են մտել, շրջանի այլ քաղաքներում նոյնպէս սիրիական պետական դրօշներ են բարձրացւել:

- Թուրքիան արդէն պէտք եղածից էլ աւելի է մտել: Անկարան միշտ էլ ունեցել է երազներ՝ ե՛ւ Իրաքի հիւսիս մտնել, դա էլ է արել, ե՛ւ Սիրիայի հիւսիս մտնել: Բայց սա միայն առիթ է, եւ ես վստահ չեմ, որ Թուրքիան հեշտութեամբ դուրս կը գայ այս տարածքներից: Կարծում եմ՝ ներկայ վիճակը բաւական զգայուն, սրւած վիճակ է, որովհետեւ, ինչպէս ասացիք, արդէն դէմ-յանդիման է Սիրիայի օրինական բանակի դէմ, ինչը կարող է շատ աւելի մեծ բարդութիւնների պատճառ դառնալ: Նախ՝ որովհետեւ երկուսն էլ պետութիւնների կանոնաւոր զօրքեր են, երկրորդ՝ սիրիական պաշտօնական բանակին աջակցում է առնւազն Ռուսաստանը, ինչ-որ չափով՝ Իրանը, եւ իրավիճակը շատ աւելի կը բարդանայ, եթէ Թուրքիան յետ չքաշւի:

 

- Մտավախութիւն է հնչում, որ թուրքական զօրքերը կարող են յարձակւել Ղամիշլիի վրայ: Սիրիայի այս հատւածում հայերը հիմնականում հէնց այս բնակավայրում են կենտրոնացած: Այս մտահոգութիւնը կիսո՞ւմ էք, եւ այս իրավիճակում Հայաստանի քայլերը որո՞նք պէտք է լինեն՝ ըստ Ձեզ:

- Թուրքիայի ներխուժումը Սիրիա ընդհանրապէս մտահոգիչ է, որովհետեւ չափ ու սահմանը յայտնի չէ՝ մինչեւ ուր կը գնայ: Բայց Ղամիշլիի մասին խօսելով պէտք է ասել, որ ընդհանրապէս հայաբնակ թաղամասերն արդէն գտնւում են սիրիական պաշտօնական բանակի վերահսկողութեան տակ: Այսինքն՝ այդտեղ շատ աւելի անհաւանական է Թուրքիայի ներխուժման փորձը: Ղամիշլիի շրջանում էլ ռումբեր ընկել են, բայց թիրախը դարձել են Ղամիշլիի քրդաբնակ շրջանները: Բայց ոչինչ պէտք չէ բացառել, որովհետեւ, ի վերջոյ, Թուրքիան է եւ Թուրքիայի նորօրեայ սուլթան Էրդողանն է, որ յայտնի չէ՝ երբ եւ ինչ կորոշի:

 

- Ամբողջ աշխարհի ուշադրութիւնը, տարածաշրջանի երկրներինը՝ մասնաւորապէս, կենտրոնացած է Սիրիայի ուղղութեամբ: Հնարաւոր համարո՞ւմ էք, որ Բաքուն, օգտւելով այս իրավիճակից, սադրանքի գնայ Արցախում կամ հայ-ադրբեջանական սահմանին:

- Կարծում եմ՝ հաւանականութիւնը, որ Ադրբեջանի սուլթան լինելու ցանկութիւն ունեցող Ալիեւի մօտ կարող է այդ փորձութիւնը լինել, բայց, կարծում եմ, միջազգային համայնքը շատ աւելի ե՛ւ զգուշաւոր, ե՛ւ խստապահանջ կը լինի ցանկացածի նկատմամբ, որպէսզի նաեւ այստեղ բռնկում տեղի չունենայ եւ ուղղակի կռիւներ վերսկսւեն: Այդ ժամանակ հակակշռելն իսկապէս շատ դժւար կը լինի: Դրա համար էլ այդ փորձութեան հաւանականութիւնը թէեւ կայ Բաքւի կողմից, բայց միջազգային համայնքը, հարեւանները, հաւանաբար՝ նոյն Թուրքիան, մի քիչ աւելի զսպող կը լինեն:

 

- ՀՀ Վարչապետ Փաշինեանի հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտայայտութիւնը լայն արձագանք գտաւ: ՌԴ ԱԳ նախարար Լաւրովը նշեց, որ նման յայտարարութիւնները չեն նպաստում խաղաղ բանակցային գործընթացի առաջխաղացմանը: Փոխարէնը Մոսկւան ոչ մի խօսք չասաց, երբ Ալիեւի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է եւ բացականչութեան նշան» արտայայտութեան վերաբերեալ: Այսօր էլ Ալիեւն ասել է, թէ ժամանակին «Զանգեզուրը յանձնւել է Հայաստանին»: Ինչպէ՞ս բացատրել մեր ռազմավարական դաշնակցի խտրական մօտեցմանը:

- Ես կարծում եմ՝ Ռուսաստանը միշտ փորձում է այս վարքագիծը: Ինքը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց նաեւ ցանկանում է վերահսկել Ադրբեջանին, դրա համար էլ երբեմն նման սխալներ է թոյլ տալիս՝ այդ կերպ փորձելով իր հասանելիութիւնն Ադրբեջանի վրայ պահպանել: Բայց դա, բնականաբար, ռազմավարական դաշնակցից ակնկալւող պահւածք չէ: Իր հերթին, վարչապետի յայտարարութիւնն էլ, չասեմ՝ որքանով ճիշտ է, որովհետեւ այո՛, Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց վարչապետի պահւածքն այդ ուղղութեամբ չի գնում: Մի բան է՝ ասել, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ դա օգտագործել՝ պարզապէս մարտին Արցախի խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններին ունենալու անմիջական լծակ, այլ բան է, երբ մի քանի ամիս առաջ ասում էր՝ ես չեմ կարող Արցախի անունից խօսել: Չի կարելի նման յայտարարութիւններն այլ հաշւարկներով գործածել:

 

- Անդրադարձաք Արցախի ընտրութիւններին: ՀՅԴ Արցախի կառոյցը յայտարարեց, որ առանձին է մասնակցելու ընտրութիւններին: Մամուլում նոյնիսկ նախագահի թեկնածուների անուններ սկսեցին շրջանառւել՝ Դաւիթ Իշխանեան եւ Արթուր Մոսիեան: Վերջնական որոշում այդ հարցով կայացւե՞լ է:

- Ոչ, ընդհակառակը: ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէն 30-ից աւելի գրանցւած կուսակցութիւններից շուրջ 20-ի հետ արդէն հանդիպել է: Նախագահի դէպքում Դաշնակցութեան մօտեցումն այն է, որ ցանկալի է՝ լինի միասնական թեկնածու, միասնական օրակարգով եւ ծրագրով: Ինչ վերաբերում է խորհրդարանականին, կարծում եմ՝ Դաշնակցութիւնն ինքնուրոյն կը մասնակցի ընտրութիւններին, թէեւ չի բացառւում նաեւ այլ կուսակցութեան հետ: Համակարգը, որ որդեգրւել է Արցախում, մի քիչ իւրայատուկ մոդել է: Փոփոխութիւնները, կարծես, պիտի գնային դէպի խորհրդարանական, յանկարծ մէկ այլ բան դուրս եկաւ: Համակարգն այնպիսին է, որ եթէ նախագահն ինչ-որ հիմնաւորումով օրէնքի սահմաններում ցանկանայ լուծարել ԱԺ-ն, պէտք է ինքն էլ հրաժարւի, քանի որ կարգն է, որ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները պէտք է միաժամանակ տեղի ունենան: Սա վտանգաւոր կարող է լինել ինչ-որ պահի, երբ իշխանութիւն ընդհանրապէս չլինի երկրում: Մենք չենք կիսում այդ մօտեցումը, բայց հիմա սա է օրէնքը:

 

- Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանեանի յայտարարութիւնները մեծ արձագանք գտան: Դուք ինչպէ՞ս էք գնահատում աղմկայարոյց այդ յայտարարութիւնները: Համաձա՞յն էք տեսակէտներին, որ դրանք խարխլում են հայկական երկու հանրապետութիւնների միասնականութիւնը:

- Իմ տպաւորութեամբ՝ Հայաստանից սկսւեց այս ամէնը, ես կասէի՝ դեռ անցեալ տարի, երբ սկսեցին անցեալ տարւայ շարժումը, նոյն ազատամարտի մասնակցած մարդու բերանով, արցախեան ազատամարտի հետ համեմատել, յետոյ վարչապետը՝ «դուք ո՞վ էք, որ պատասխանում էք վարչապետին»… Ամէն դէպքում՝ սա առողջ մթնոլորտ չէ, անհրաժեշտ է վերջ տալ: Դրանում ոչ թէ մէկ կողմն է պատասխանատու, այս դէպքում՝ Բալասանեանը, այլեւ բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը: Կարծում եմ՝ դա փաստ է:

 

Թամարա Յակոբեան

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Եթէ Արցախի հարցով ունենամ մտահոգութիւն, ամէն ինչ անելու եմ, որ այս իշխանութիւնները յաջորդ ընտրութիւններին չընտրւեն». Հրանտ Մարգարեան
    «Եթէ Արցախի հարցով ունենամ մտահոգութիւն, ամէն ինչ անելու եմ, որ այս իշխանութիւնները յաջորդ ընտրութիւններին չընտրւեն». Հրանտ Մարգարեան

    Արցախից է փրկութիւնը. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը՝ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միաւորիչ հաւաքի ընթացքում։

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք
    «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք

    Վերոյիշեալ կարգախօսը կը ցոլացնէ Չորեքշաբթի, Նոյեմբեր 13-ին, Սպիտակ Տան նախագահական գրասենեակին հանդիպումը Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի եւ իր թուրք պաշտօնակից Ռեճէպ Թայիպ Էրտողանի միջեւ։

  • Վետօ կիրառած ԱՄՆ կոնգրեսականի կապը թուրքական լոբբինգի հետ
    Վետօ կիրառած ԱՄՆ կոնգրեսականի կապը թուրքական լոբբինգի հետ

    «Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնը» ֆէյսբուքեան էջում հրապարակել է տեղեկութիւններ, որով պարզ է դառնում ԱՄՆ կոնգրեսական Լինդսի Գրահամի կապը թուրքական լոբբինգի հետ: Նշենք, որ Գրահամն այն կոնգրեսականն է, որը երկու օր առաջ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ վետօ էր դրել Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։