Հա

Ազգային

17/10/2019 - 10:00

ՀՅԴ Բիւրոյի պատւիրակութիւնը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Երէկ՝ հոկտեմբերի 16-ին, ՀՅԴ Բիւրոյի պատւիրակութիւնը ԱՄՆ դեսպանատանը հանդիպել է ՀՀ-ում Միացեալ Նահանգների դեսպան Լին Թրէյսիի հետ։

Երէկ՝ հոկտեմբերի 16-ին, ՀՅԴ Բիւրոյի պատւիրակութիւնը ԱՄՆ դեսպանատանը հանդիպել է ՀՀ-ում Միացեալ Նահանգների դեսպան Լին Թրէյսիի հետ։

ՀՅԴ Բիւրոյի պատւիրակութիւնը գլխաւորում էր Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Մէկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկւել է հայ-ամերիկեան բարեկամական յարաբերութիւնների ներկայ վիճակի, զարգացման հնարաւորութիւնների եւ հեռանկարների հետ կապւած հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարւել նաեւ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցերին։ Երկուստեք կարեւորւել է պարբերական շփումների անհրաժեշտութիւնը։

Հանդիպումը մաս է կազմում Երեւանում հաւատարմագրւած դեսպանների հետ ՀՅԴ Բիւրոյի հանդիպումներին։

Ցարդ ՀՅԴ Բիւրոյի պատւիրակութիւնները հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնութեան, Ֆրանսիայի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանների հետ։

 

ՀՅԴ Հանրային կապերի գրասենեակ

16-ը հոկտեմբերի 2019 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։